«Մեզ զրկեցին Կարսում չարենցյան սիմվոլիկ ներկայությունը վերստեղծելու հնարավորությունից». Թուրքագետ

Դեռևս մի քանի օր առաջ լուր տարածվեց, որ անհայտ պատճառներով քանդվել է մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի Կարսում գտնվող տունը: Այս թեմայի շուրջ«Ermenihaber.am»-ը  զրուցել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի հետ: – Պարո՛ն Մելքոնյան, ինչպե՞ս կմեկնաբանեք  Կարսում Եղիշե Չարենցին վերագրվող տունը քանդելու մասին մամուլում շրջանառվող լուրերը: – Այդ կառույցը հայերիս համար ունի խորհրդանշական նշանակություն: Զբոսաշրջիկները, որոնք այցելում են Արևմտյան Հայաստան իրենց հարգանքի տուրքն են մատուցում Չարենցին: Ոչնչով աչքի չընկնող այդ կառույցը փաստորեն դարձել էր տուրիստական հետաքրքրությունների առարկա: Բնականաբար դա հայտնի է և Կարսի իշխանություններին, և  ազգայնամոլական տարբեր շրջանակներին:  Փաստորեն  անգամ այդ կիսախարխուլ շենքը դառնում է թիրախ լոկ այն պատճառով, որ ասոցացվում է հայերի  և հայերի համար նվիրական բանաստեղծի` Եղիշե Չարենցի անվան հետ: Ես այն կարծիքին եմ, որ սա ընդհանուր մի քաղաքականության մաս է կազմում. քաղաքաշինական վանդալիզմի կամ պատմամշակութային եղեռնի շարունակություն, որովհետև այս կառույցը բացառություն չէ: Կարսում մինչ այդ էլ տարբեր  հայկական կառույցներ, 19-րդ դարի շենքեր, որոնք երբեմն ունեցել են ադմինիստրատիվ նշանակություն կամ անհատների տներ են եղել, տարբեր տարիներին քանդվել են այն պատրվակով, որ  վթարային վիճակում են կամ խանգարում են քաղաքաշինական պլաններին: Այս միտումները ավելացան վերջին ՏԻՄ ընտրություններից հետո, երբ քաղաքային իշխանության ղեկը անցավ ադրբեջանցիներին և գորշ գայլերի քաղաքական թևին` ազգայնամոլական աջ ծայրահեղական քաղաքական ուժին: Նախկինում Կարսում մի քանի անգամ ականատես եմ եղել և տեղեկություններ են եղել, որ քաղաքապետը միտումնավոր, քաղաքական, պետական գերակա շահի պատրվակով քանդում է հատկապես հին հայկական տները: Եվ դա կարծում եմ նման դրսևորումներից մեկն է: – Տարբեր վարկածներ են շրջանառվում տան շուրջ, թե արդյոք քանդված շինությունը իսկապես Չարենցի տունն է եղել: Ի՞նչ կարող եք ասել այս խնդրի կապակցությամբ, հստակ  տեղեկություններ կա՞ն Չարենցի տան տեղակայման հարցում: -Չարենցի բանաստեղծություններից մեկը հիմա անգիր չեմ հիշի, բայց ձևակերպումը հետևյալն էր, որ տունը գտնվում է «չուգունի մոստի» դիմաց: «Չուգունի մոստ» կրող այդ կամուրջը պահպանված է և տունն էլ հենց այդ կամուրջի դիմաց է: Եթե մենք ենթադրենք, որ այդ բանաստեղծությունը ճիշտ է և փաստագրական նկարագրել է այդ տեղը, ապա այս կառույցը համընկնում է Չարենցի տանը: Բայց կրկին կցանկանամ նշել, որ այս շենքը, թե մեկ այլ շենք է Չարենցի տունը, այնուամենայնիվ այն ունի խորհրդանշական կարևոր իմաստ: Բացի այդ, ես գիտեմ, որ այս շենքի շուրջ տարիներ շարունակ տարբեր խմորումներ կային: Ստամբուլի հայ համայնքն էլ  ինչ-որ կերպ ընդգրկված էր  այս հարցում և ենթադրաբար նրանք էլ երևի թե  իրենց միջոցներով ստուգել են` տունը ինչպիսի պատկանելիություն ունի: Հակված եմ կարծելու, որ երևի թե ճիշտ է, որ տունը պատկանում է Չարենցին: Եթե նույնիսկ դա այդպես էլ չէ, ապա միգուցե կողքի  տունն է եղել  և «չուգունի մոստի» դիմացի այդ տարածքը մեզ համար ունի խորհրդանշական իմաստ: – Արդյո՞ք տունը հայտնվել է ազգայնականների թիրախում և նման ձեռագիրը չի առնչվում Թուրքիայում մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ, որով հնարավոր է քվեներ կորզել ազգայնականներից: -Տարբեր տեղեկույթյուններով  տեղական ինքնակառավարման մարմինների սպասվող ընտրություններում Կարսում  ազգայնականները որոշակիորեն թուլացրել են իրենց դիրքերը: Միգուցե քաղաքապետը գնացել է այդ քայլին այս ազգայնամոլական ընտրազանգվածին ավելի կոնսոլիդացնելու և նոր ոգևորության լիցք տալու համար: Մենք պետք է հետևենք, թե ինչպես է տեղական մամուլը Կարսի այս խնդիրը արծարծելու, ինչպիսի քարոզչական հնարքներով են  սրան անդրադառնալու:  Այդտեղից ավելի հստակ կլինի, թե դա արված է, որպեսզի հագուրդ տրվի ազգայնամոլների ինչ-ինչ ցանկություններին, թե սա մի փոքր այլ իմաստ ունի: Բայց  դեպքերը և այդ կառույցի տեղը չեմ կարծում, որ քաղաքաշինական մեծ ծրագրի համար խոչընդոտ էր: Դա այնպիսի մի հատվածում է գտնվում, որ հենց միայն այդ կիսախարխուլ շենքի փլուզումը անպայմանորեն կասկածներ է առաջ բերում, որովհետև կողքինը չի քանդված, հետևինը չի քանդված,  հենց այդ շենքն է քանդված: Այստեղ չեն կարող կասկածներ չլինել: Գիտենք, որ Հայաստանից տարբեր շրջանակներ ուզում էին այդ շենքը գնել և դարձնել թանգարան: Իհարկե այդ ծրագրին խոչընդոտում էին թուրքական տարբեր մակարդակի իշխանություններ: Գիտեմ, որ շենքի նախկին սեփականատերը շատ բարձր գին էր պահանջում այդ տան համար: Անգամ Կարսի սանդղակներով դա աներևակայելի, ֆանտաստիկ գին էր, թե ինչպես կարելի է այդ խարխուլ շենքը գնահատել այդքան բարձր: Մի  քանի փորձեր են եղել գնելու, սակայն չի ստացվել: Եթե չեմ սխալվում «Հրանտ Դինք» հիմնադրամն էլ էր այդ պրոցեսների մեջ ընդգրկված և իմ տեղեկություններով շենքը գնել էր: Ի վերջո  շենքի սեփականատեր էր դարձել «Anadolu Kultur» հասարակական կազմակերպության ղեկավար Օսման Քավալան: Գիտենք, որ  Օսման Քավալան հիմա  ձերբակալված է բավական ծանր մեղադրանքով և այստեղ միգուցե  կարող է դեր խաղացած լինել, որ շենքի սեփականատերը մի մարդ է, որը համարվում է հակաէրդողանական ճամբարի ներկայացուցիչ: Միգուցե դա էլ ավելի է խրախուսել քաղաքապետին  գնալ դեպի նման վանդալիզմի: Կարծում եմ՝ շենքն իրենից ճարտարապետական մեծ արժեք չէր ներկայացնում, որովհետև մեկ հարկ կիսաքանդված պատեր էին: Բայց կարող էր դառնալ շատ հետաքրքիր կենտրոն: Կարևորը դրական միֆն էր, որը կառուցվում է: Հիմա  մենք ունենք Թումանյանի տուն-թանգարան կամ հենց Չարենցի տուն-թանգարանը Երևանում, կամ նմանատիպ տուն-թանգարաններ: Հասարակությունը այդքան չի հետաքրքրվում, թե իրոք Թումանյանը այդ տանը ապրել է, թե ոչ: Կարևոր է դրական առասպելը, որ կառուցվում է: Փաստորեն  մեզ զրկեցին այդ դրական առասպելը և Կարսում չարենցյան սիմվոլիկ ներկայությունը վերստեղծելու հնարավորությունից: – Ինչի՞ հիման վրա տունը դարձավ զբոսաշրջիկների այցելության վայր և ե՞րբվանից է ձևավորվել այդ ավանդույթը:  – Ես, եթե չեմ սխալվում, այն ժամանակվանից, երբ որ սկսեցին տուրիստական առաջին խմբերը այցելել Արևմտյան Հայաստան հենց սկզբից կամ կարճ ժամանակ անց այդ խնդիրը առաջ եկավ:  Կարսի այդ խորհրդանշական վայրերում` Կարսի բերդը, Առաքելոց եկեղեցին, Վարդանի կամուրջը և շուրջ բոլորը, այդ այգին, որը նույնպես Չարենցի  «Երկիր Նաիրի» պոեմում շատ հետաքրքիր նկարագրվում է, տարբեր իրադարձություններ են տեղի ունենում: Անգամ Օրհան Փամուկի գրքերում  հետաքրքիր ձևով նկարագրված է հենց Չարենցի տան դիմաց ընկած այդ այգին: Տուրիստական ընկերությունների ղեկավարները հետաքրքրվում էին Չարենցի տան գոյությամբ և կարծես թե որոշակի հետազոտությունների, տարբեր համեմատությունների արդյունքում է հենց որոշվել, որ դա է Չարենցի տունը: Տուրիստական տարբեր խմբերը  միակարծիք են, որ հենց  այդ տունն է: Ըստ տարբեր աղբյուրների` Չարենցը այդ շենքում բնակվել է 1917-1920թթ., այսինքն նաև առաջին հանրապետության տարիներին: Իսկ շենքը  ռուսական ոճի, կամ ինչպես ասում են բալթյան ոճի  կառույց է եղել և նմանատիպ շենքեր Կարսում էլի պահպանված են: Հստակ որոշել, թե շենքի, որ հատվածն է պատկանել Չարենցին մի փոքր դժվար է, այնուամենայնիվ  պետք է մոտենանք հարցին  խորհրդանշական առումով, որ այդ տարածքում է ապրել Չարենցը: Հիմա այդ տարածքից պահպանվել է երկու պատ, ուրեմն այդ երկու պատն էլ մեզ համար ունի խորհրդանշական իմաստ: Մենք այստեղ չենք իրականացնում փաստագրական հետազոտություն, թե  Չարենցի տան պատուհանը  կոնկրետ, որ մեկն է եղել, որ կողմ է նայել: Մենք ասում ենք, որ մեզ համար այդ տարածքը խորհրդանշական և յուրահատուկ տարածք է: Վանդալիզմը իրականացվել է տարածքի նկատմամբ, կապ չունի թե որ պատն է փլուզվել, կարևոր է այն, որ թիրախ է ընտրված հայերիս համար խորհրդանշական այդ տարածքը  և անգամ այդ տարածքում եղած կիսախարխուլ կառույցը թուրքական իշխանությունների և հասարակության համար փաստորեն դառնում է թիրախ:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել Հայորդյաց տների սաներին «Նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակները նախընտրել են լռել». Ռոբերտ Ամստերդամ (Տեսանյութ) «Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին Երևի պուլտով ասել են՝ Արցախի նախագահներից մեկն էլ Երեւանում նստի. Քոչարյանը Փաշինյանի խոսքերի մասին Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը 14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում. Ռուբիո Արցախը հանձնել եք, հիմա ի՞նչն եք հանձնելու, որ չգնամ այդտեղ բնակվեմ. արցախցի կինը՝ Փաշինյանին Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters Իրանի ժողովուրդը ցույց տվեց, որ դժվարությունների հաղթահարման ուղին անցնում է ազգային համերաշխության միջով. Փեզեշքիան Իրանական կողմի հետ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցերն են քննարկվել Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am