Ամերիկյան միլիարդատեր Ջորջ Սորոսի աջակցությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը իր ոճին համաձայն կարծես թե «քցում» է թե Սորոսին, թե Բոլթոնին։ Որ Փաշինյանը ուղղակիրոնեն սնվել է Սորոսից, դրա վկայությունն են նաեւ ԱԺ-ում սորոսյան ֆոնդերից կերակրվող հայրենական գրանտակերների հայտնությունը։ Անունների կարիք թերեւս չկա, նրանց ճանաչում է բոլորը, իսկ Իմ Քայլում այդպիսինները քիչ չեն, մոտավորապես երեք տասնյակ։ Ովքեր որ չգիտեն Սորոս պապիկի գործունեության մասին, տեղեկացնենք, որ նա ստացել է «չար հանճար» տիտղոսը։ Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունները գործում են տարբեր երկրների տարբեր ոլորտներում՝ մեդիա, կոռուպցիայի դեմ պայքար, դեմոկրատիայի զարգացում, հիվանդների, տրանսգենդերների, կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանություն։ Մտադրությունները տվյալ երկրում արմատավորել սորոսյան ապազգային բարքեր՝ ԼԳԲՏ համայնքների, մարիխուաննայի օրինականացումից սկսած կոնկրետ մեր դեպքում Արցախյան հիմնահարցից վերջացրած, որի խոսափողը դարձավ Բոլթոնը ու անցած տարի Հայաստան այցի ժամանակ գաղտնազերծեց իր պլանը, դրանով նախատեսվում էր, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»: Բոլթոնյան պլանի շրջանակներում էր, որ անցած ամիսներին Փաշինյանն ու արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը բանակցեցին միջազգային արենայում, բայց զգալով, որ դրա կյանքի կոչումը կամ նույնիսկ հրապարակային հայտարարություններն արդեն իսկ լուրջ դիմադրություն են առաջացնում, վերջին օրերին անիվը պտտել այլ ուղղությամբ։ Հիշենք Նիկոլ Փաշինյանի մի քանի հստակ հայտարարությունները՝ ոչ մի թիզ հող չզիջելու վերաբերյալ, Արցախի վերաբերյալ հակաբոլթոնական հայտարարություններ արվեցին մինչեւ անգամ ԱՄՆ-ի հետ ոչ այնքան բարեկամական հարաբերություններ ունեցող Իրանում, ու դեռ ավելին, Փաշինյանը շատ կոնկրետ պատասխան տվեց այդ շրջանակներին՝ ասելով՝ «Թույլ չենք տալու, որ մեզ օգտագործեն որպես մանրադրամ իրենց աշխարհաքաղաքական խաղերում» ։ Իսկ օրերս էլ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել սահմանային դիրքապահներին ու կրկնել «ոչ մի թիզ հող չզիջելու» թեզը։ Իշխանությունների՝ Ղարաբաղի հարցում բոլթոնյան պլանից հրաժարվելու հայտարարություններին համահունչ են ընթանում նաեւ քաղաքական զարգացումները։ Հրաչյա Հակոբյանն է նաեւ հայտարարել, որ եթե նույնիսկ խորհրդարանում եղել են «սորոսյան» պատգամավորներ, ապա հիմա բոլորն էլ դարձել են հեղափոխականներ։Այս համատեքստում պատահական չէ վերջին օրերին Սորոսի հայտարարությունն առ այն, որ պատրաստ է աջակցել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը և նպաստել ժողովրդավարական ներկային ու ապագային։ Այդ հայտարարությունն, ի դեպ, արվեց այն փուլում, երբ Արցախի հանձնման բոլթոնյան ծրագրից ՀՀ իշխանությունը հրաժարվեց, կամ առնվազն այդ ծրագիրը ժամանակավորապես սառեցվեց։ Ըստ էության Սորոսը հիմա ցանկանում է ֆինանսավորել քաղհասարակությանը, որպեսզի այն, ինչ չհաջողվեց իրականացնել իշխանության միջոցով, փորձեն կյանքի կոչել քաղհասարակության, մեդիայի միջոցով։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը իր բնույթին համաձայն ինչ-որ պահի նահանջեց պայմանավորվածությունից, միայն դժվար, թե սա այն դեպքն է, երբ կարող է հեշտ մարսել այդ ամենը, առաջիկայում գուցե պարզորոշ դառնա, թե ով ում է քցում։
Անի Սահակյան
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը