Խեթ հայացք, նյարդերի պայքար

Մինչ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը գտնվում էր Մոսկվայում, ինչպես հայտնի է, ռուսաստանյան հանրահայտ «Россия-24» հեռուստատեսությունը թողարկեց մի ռեպորտաժ, որտեղ անդրադարձել էին այսպես կոչված՝ «Խոջալուի դեպքերի» 27-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառումներին, որոնց մասնակցել են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ։ Ռեպորտաժում հարցազրույցներ են եղել, ինչպես Իլհամ Ալիևի, այնպես էլ այդ դեպքերի զոհերի հարազատների ու Ադրբեջանի կրոնական առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ։ Վերջինս օրինակ ասել է, որ Ադրբեջանում կա 40 հազար հայ, և իրենք ի նշան տոլերանտության վերանորոգել են Բաքվի հայկական եկեղեցին ու գրադարանը և վերջին անգամ, երբ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը այցելել է Բաքու միջկրոնական համաժողովին մասնակցելու համար, իրենք ցույց են տվել նրան այդ ամենը։ Բաքվում Խոջալուի 27-րդ տարելիցին նվիրված երթ է կազմակերպվել, որին մասնակցել է ոչ ավելի, քան 10 000 մարդ: Միջոցառումն առանձնահատուկ էր նրանով, որ մասնակիցների շարքում էր Ռուսաստանի պետական դուման, քաղաքագիտական և փորձագիտական հանրությունը ներկայացնող պատվիրակություն: Այն գլխավորում էր ՌԴ Դաշնային ժողովի ստորին պալատի միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի նախագահ, խորհրդային հանրահայտ մարզուհի Իրինա Ռոդնինան: Պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ցավակցություն հայտնել նրան և ադրբեջանական ժողովրդին: Ահա, ուրեմն, «Ռոսիա 24» Հեռուստաընկերությունը կազմակերպել է միջոցառման ուղիղ հեռարձակում, որի ընթացքում հարցազրույց է վերցրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից: Վերջինս, մասնավորապես, ասել է, որ Խոջալուում «մարդիկ սպանվել են միայն այն բանի համար, որ ադրբեջանցիներ են»: Ռուսական հեռուստատեսության թղթակիցը հավաստիացրել է, որ Խոջալուի օրը «Ռուսաստանը սգում է ադրբեջանցիների հետ»: Ի՞նչ է նշանակում Մոսկվայի այս ուշագրավ ժեստը: Չմոռանանք, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է և պարտավոր է Լեռնային Ղարաբաղի հարցով պահպանել չեզոքություն: Բայց Մոսկվան հասկացնել է տալիս, որ սատարում է «Խոջալուի դեպքերին»: Այսինքն, ռուսական կողմից հայ-ադրբեջանական պատմաքաղաքական բանավեճում աջակցություն են հայտնում պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը: Փետրվարի 27-ին, ինչպես հայտնի է ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնության խորհրդում իր ելույթում հիշատակել է Սումգայիթում 1988-ին տեղի ունեցած ոճրագործությունները, ինչպես նաև իր մտահոգությունն է հայտնել այն փաստով, որ երեկ ռուսաստանցի պատգամավորները Բաքվում մասնակցել են հակահայկական ցույցին։ «Ստիպված եմ ցավով փաստել, որ չնայած մեր երկրների միջև առկա դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակին, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ռուսական կողմի հետևողական ջանքերին, մեր որոշ ռուս գործընկերներ երեկ մասնակցել են ընդգծված հակահայկական ուղղվածությամբ ակցիայի, որը տեղի է ունեցել Բաքվում և որը ուղղված է տարածաշրջանում կայունության խախտմանը», ասել էր Միրզոյանը։ Իր ելույթում Միրզոյանը նաև շեշտել էր, որ հայ-ռուսական հարաբերությունները միշտ են ռազմավարական. «Հայ-ռուսական հարաբերությունները առանձնահատուկ բնույթ են կրում, Հայաստանը Ռուսաստանին համարել և համարում է իր ռազմավարական գործընկերը։ Մեր հարաբերությունների շարունակական ամրապնդումը և այդ ճանապարհին հնարավոր խոչընդոտների հաղթահարումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են։ Այս կոնցեպցիան իր արտացոլումն է գտել օրերս Հայաստանի Ազգային ժողովում հաստատված Հայաստանի կառավարություն հնգամյա ծրագրում, ինչը վերը ասվածի հստակ նկարագրությունն է»։ Փաստորեն, հայ-ռուսական հարաբերություններում Մոսկվան կրկին անցել է «պատժելու», նյարդայնացնելու ռեժիմի: Ինչո՞ւ են ռուս պատգամավորները մասնակցել Բաքվի երթին... Այս հարցին պաշտոնական Մոսկվան ունի «յուրահատուկ» պատասխան: Արտգործնախարարությո՛ւնը կարող է միայն ներկայացնել Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը, իսկ ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել։ Ինչո՞ւ են ռուսաստանցի պատգամավորները ինքնակազմակերպվել և մասնակցել Բաքվում փետրվարի 26-ին կայացած երթին, պետք է հարցնել հենց այդ պատգամավորներին, ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին: Մոսկվան արել և ամեն ինչ անելու է խնդրի կարգավորումը գտնելու համար, արյունոտ ղարաբաղյան հակամարտությունը ողբերգություն է բերել թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի ժողովուրդներին, հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: Զախարովան նաև վստահեցրել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականության առաջնահերթություններից է։ Ի դեպ, պաշտոնական Երևանը՝ ի դեմս Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի, իր վրդովմունքն է հայտնել Բաքվում փետրվարի 26-ին կայացած հակահայկական միջոցառմանը ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորների մասնակցության կապակցությամբ: Դեսպանն այս մասին ասել է ռուսական հեղինակավոր «Էխո Մոսկվի» ռադիոկայանին: Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է հայկական կողմը վերաբերվում այն փաստին, որ մի խումբ ռուս խորհրդարանականներ Բաքվում մասնակցել են Խոջալուի դեպքերի հերթական տարելիցին նվիրված միջոցառմանը, դեսպանն ասել է․ - «Մենք մեր վրդովմունքն ենք հայտնում այն կապակցությամբ, որ մի խումբ ռուս պատգամավորներ մասնակցել են Բաքվում կայացած հակահայկական երթին»: Տողանյանն ընդգծել է, որ այդ երթը ակնհայտ հակահայկական բնույթ ուներ, և Բաքուն այն օգտագործել է տարածաշրջանում վստահության խաթարման նպատակով: Հայաստանի դեսպանը հավելել է, որ ռուս խորհրդարանականների դրդապատճառները հասկանալի չեն: «Ո՞րն էր նրանց առաքելությունը, ի՞նչ նպատակով են նրանք մասնակցել առանձին պետության իշխանությունների քարոզչական արշավի մաս կազմող այդ միջոցառմանը», - հարցնում էր Տողանյանը: «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հարցին պատասխանելիս դեսպանը նաև ասել է․ - «Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր մենք միտված ենք բարեկամության կամուրջների, անկեղծ և դաշնակցային հարաբերությունների կառուցմանը, և հուսով ենք, որ ռուս գործընկերները համապատասխան գնահատական կտան լավ կազմակերպված հակահայկական շարժմանը խորհրդարանականների մասնակցությանը, որը նպատակ ուներ թյուրըմբռնման և անվստահության սերմանումը»: Թամար Բագրատունի

դիտվել է 123 անգամ
Լրահոս
Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում ՀՀ անդամակցության կասեցումը ԵԱՏՄ-ում կհանգեցնի երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացման․ զեկույց #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ռուսների առաջ մեղա պետք է գա․ մտնում ենք վճռորոշ փուլ. Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գուստավ»-ի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է արել կանանց սանհանգույցում, հետախուզվում է «Թաղե՛մ նամուսդ, Առու՛շ»․ Նարե Սոսե (video) «Նիկո՛լ, քո անունն արդեն Ալիևի հանցագործների ցուցակում է» (video) Փաստորեն մեր գլուխը լվացող էլ կա․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Աբսուրդ է, ո՞նց է ՀԷՑ-ը գնահատված 350 000 դոլար․ Հայկ Ֆարմանյանը՝ կառավարության ներկայացուցչին (video) «Անմակարդակ էր», «Ձեր խոսույթը ճիշտ չէ»․ լարված երկխոսություն՝ Տիգրան Աբրահամյանի ու լրագրողի միջև (video) Նիկո՛լ, լսեցի՞ր՝ Ալիևն ինչ ասաց․ լա՛վ իմացիր՝ ինչքան ես վճարելու․ Արամ Սարգսյան (video) Նիկո՛լ, արա՛, էդ ի՞նչ ես արել էդ ձկների հետ․․․ Ստեփան Սամվելյան (video) Կոռուպցիոն ռիսկ չկա՞․ էդ ավտոբուսները պետական գույք են, թողել եք անձրևի տակ, քայքայվում են․ Մանուկյան (video) Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա #ՈՒՂԻՂ․ Փաշինյանի, Մակրոնի և Զելենսկու ժամացույցները միացված են․․․ Երվանդ Բոզոյան (video) Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ, հայտնում է Axios պորտալը «Պապոյան Գևո՛րգ, ոնց որ մանյակ լինես, էս ի՞նչ ես ասում, լու՞րջ ես»․ Արամ Սարգսյան (video) Ինչ է գրել Արաղչին Լավրովի հետ հանդիպումից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել, «Հրապարակ» Պլանավորված պարտություն․ օր 24 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Բախվել են «Scania» բեռնատարը և «Honda Elysion»-ը․ 4 վիրավորներից երեքին ԲԿ են տեղափոխել պարեկները «Առու՛շ, էդ ի՞նչդ ես փրկում Նիկոլից․․․ ադրբեջանցիները «գլխիդ նստած են» »․ Արամ Սարգսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am