«Թախանձագին կխնդրեի պատմությունը չվերաձևել». Թամար Հովհաննիսյան

Դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ Թամարա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես Լենա Նազարյանին թախանձագին պիտի խնդրեի պատմությունը չվերաձևել: Մենք պարտավոր ենք գալիքի հանդեպ պատասխանատվության զգացում ունենալ: 50 կամ 100 տարի անց մարդիկ պետք է իմանան, թե ինչ ճանապարհ է անցել հայ ժողովուրդը իր անկախության ձգտումի ճանապարհին: Մարտի 1-ը մեր պատմության ամոթալի էջն է, այո՛, որ կարող էր վերաճել քաղաքացիական պատերազմի և այդ բախումն, իհարկե, երկու կողմ ուներ, ինչպես ամեն մի բախում: Բայց մարտի 1-ին հաջորդել են պայքարի այլ ձևեր, որոնք նույնպես ճնշվել են ամենաամոթալի կերպով՝ Բերձոր գնալու ճանապարհին Արցախն ազատագրող հերոսներին նրանց կանանց ու երեխաների աչքի առջև ծեծի ենթարկելը, բոլոր գրված ու չգրված օրենքներով մարդկանց իրենց քաղաքական հայացքների համար ազատազրկելն ու հոգեպես տապալելը և վերջապես չեք կարող, տիկի՛ն, ձեր քմահաճույքով աչք փակել 2016-ի հուլիսի ապստամբության վրա, պարզապես չե՛ք կարող: Մարդկային զոհեր էին և՛ ինքնահրկիզված մարդը, տուժածներ էին և՛ աչքը հանած պատանին և՛ ռումբերի բեկորներից վիրավորված հարյուրավոր մարդիկ և՛ անհասկանալի զենքերից կրակված ապստամբ խմբի անդամներ Պավլիկը, նրա որդի Արամը, թիկունքից մտած և կրծքից դուրս եկած գնդակի հետևանքով մի թոքը կորցրած Սեթոն, մի երիկամը կորցրած Թաթուլը, հաշմված Հովհաննեսը, նկարիչ Աշոտը և՛ ոտքից վիրավորված և հետո դատարանի նկուղում 15 ոստիկանի կողմից շղթայված ձեռքերով ծեծված և իր անհատականության ոտնահարումից ջարդված ազատագրական պայքարի խորհրդանիշ Միայնակ Գայլ Արոն, և մարդկանց հաց հասցրած Արթուրը, թե՞ դուք էլ, տիկի՛ն, նախարար կոչվածի պես մտածում եք, որ հացադուլը ոչ թե բողոքի ձև է, այլ ինքնասպանության: Ամեն կարծիք հայտնելուց առաջ, խնդրում եմ, մի վերաձևեք իրականությունը, մի հարմարացրեք ձեզ, այդպես վարվել են և ձեզանից առաջ ու մեզ զրկել պատմության էջերից: Փաստորեն ոչ միայն Սահմանադրություն կարելի է հարմարացնել, այլ նաև ըստ յուրաքանչյուր հերթական կառավարիչի պատմություն ձևել: Նկատի ունեք 2018-ին մարտի 1 չեղավ, քանի որ արդեն եղե՞լ էր: Դրա մասին կխոսեն, որոշ ժամանակ անց, թե ինչ եղավ, ինչու և ինչպես, բայց դուք, խնդրում եմ արանքից իրադարձությունները մի սրբեք: Մի՞թե անցյալ դարերի ընթացքում էլ են նույն կերպ վարվել և հենց դրա համար էլ այսպես խճճվել ենք պատմության քառուղիներում»:

դիտվել է 601 անգամ
Լրահոս
Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am