SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած անձնական ունեցվածքի գողության փաստով:
Ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի բնակիչ Օլեսյա Մելնիկովան և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 12:20-ից մինչև 15:10-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալու գործադրմամբ, իր բնակարանի դուռը բացել են և մտնելով ներս, այնտեղից գողացել ՌԴ 10 հազ. ռուբլի և բիժուտերիայի մատանի:
Դիմումատուն ոստիկաններին հայտնել է, որ նշված գողության մեջ ինքը կասկածում է բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող ոմն Ջեֆին:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ Ջեֆը հանդիսանում է Ֆիլիպինների Հանրապետության քաղաքացի Ջեֆ Բելտրանը, որին նույն օրը՝ երեկոյան 20:30-ին, Սայաթ-նովա պողոտայի 15 շենքից, իր ընկերոջ՝ Ֆիլիպինների Հանրապետության քաղաքացի Մերիլին Ափրոդայի հետ ներկայացրել են ոստիկանության Կենտրոնական բաժին:
Կայքի տեղեկություններով, թարգմանիչ չլինելու պատճառով հետաքննիչը հնարավորություն չի ունեցել ֆիլիպինցիներից բացատրություն վերցնել, որից հետո նրանց բաց են թողել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը