Լուսադեմ 5-ի կողմն էր, մեկ էլ դուռը ծեծեցին, վազեցի, բացեցի ու սարսափեցի…Դռան ետևում Նիկոլն էր

Առավոտյան 7։35-ից մարդիկ ինձ համառորեն շնորհավորում են գարնան առաջին օրվա կապակցությամբ, էլ ծաղիկ, ամպիկ ու թիթեռնիկ չմնաց, որ նկարը չուղարկեն։ Միտք չունեմ լալահառաչ տեքստեր գրելու, բայց մարտի մեկն ինձ մոտ գարնանային տրամադրություն չի առաջացնում։ Մարտի մեկը միշտ հիշեցնում է այն առավոտվա մասին, երբ զարթնեցինք ու իմացանք, ու տեսանք, թե ինչպես են Ազատության հրապարակից մարդկանց ծեծելով քշում։ Հիշեցնում է, թե ինչպես էինք ողջ օրվա ընթացքում Ալենի հետ Թումանյանի «Սիցիլիայից» գնում ու գալիս Մյասնիկյանի արձանի մոտ, ինչպիսի տրամադրություն էր տիրում ակումբում՝ բոլորը զայրացած էին ու սպասողական վիճակում։ Հիշում եմ, ինչպես էինք ջուր բաժանում մարդկանց, ինչպես էինք այնտեղ զարմանում՝ տեսնելով նրանց, ովքեր մինչ այդ չէին մասնակցել ցույցերին, բայց այդ օրն այլեւս չկարողացան տանը նստել։ Հիշում եմ, որ այնքան լարված էինք ու այնքան շատ էինք քայլել, որ Ալենի ոտքը վնասվել էր ու քայլում էր կաղալով։ Հիշում եմ, ոնց կեսգիշերին մոտ կռիվ արեցինք, որովհետեւ չթողեց ինձ այնտեղ մնալ եւ ուղարկեց տուն։ Հիշում եմ, ոնց էի ողջ գիշեր զանգում ու համոզում, որ գնա տուն, բայց նա հրաժարվում էր, անհանգիստ էի, գիտեի, որ վատ է վերջանալու այդ ամենը։ Հիշում եմ, որ լուսադեմ 5-ի կողմն էր, ես դեռ արթուն էի, մեկ էլ դուռը ծեծեցին, վազեցի, բացեցի ու սարսափեցի։ Դռան ետեւում Նիկոլն էր, սեւ վերարկուով ու արդեն նշմարվող ճերմակած մազերով։ Մամաենք զարթնեցին, տանը իրարանցում սկսվեց, Նիկոլն ահագին երկար չէր խոսում, մեկ էլ զանգեց ձեռքի բջջայինը՝ տնով մեկ դղրդաց Բեթհովենի հանրահայտ գործը, նա արագ հանեց մարտկոցը եւ բոլորս սկսեցինք ծիծաղել, որովհետեւ պարզվեց ոստիկաններից թաքնվելու ողջ ընթացքում հեռախոսի ձայնը միացված էր, ինչը ցանկացած պահի կարող էր իրեն մատնել։ Այդ օրվանից մեր կյանքում մի հետաքրքիր շրջան սկսվեց, հայտնվեցինք կինոյի մեջ, որը մինչ օրս չի ավարտվել։ Գրել է Ալեն Սիմոնյանի կինը` լրագրող Մարիամ Մարգարյանը:

դիտվել է 126 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել Հայորդյաց տների սաներին «Նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակները նախընտրել են լռել». Ռոբերտ Ամստերդամ (Տեսանյութ) «Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին Երևի պուլտով ասել են՝ Արցախի նախագահներից մեկն էլ Երեւանում նստի. Քոչարյանը Փաշինյանի խոսքերի մասին Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը 14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում. Ռուբիո Արցախը հանձնել եք, հիմա ի՞նչն եք հանձնելու, որ չգնամ այդտեղ բնակվեմ. արցախցի կինը՝ Փաշինյանին Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters Իրանի ժողովուրդը ցույց տվեց, որ դժվարությունների հաղթահարման ուղին անցնում է ազգային համերաշխության միջով. Փեզեշքիան Իրանական կողմի հետ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցերն են քննարկվել Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am