Փաշինյանը Վանեցյանին երբ «փուռը» կտա

Նիկոլ Փաշինյանի իշխանության անցած ամիսների ընթացքում Արցախի հարցի կարգավորման շուրջ հետաքրքիր տրանսֆորմացիոն իրադարձություններ ծավալվեցին։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնելուն պես Նիկոլ Փաշինյանը ԼՂ հարցով բանակցություններում նոր մոտեցում առաջարկեց, ասելով, որ Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահականի։ Փաշինյանը հայտարարեց նաեւ, որ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների ձևաչափը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախը, ինչն էլ պատճառներից մեկն է, որ բանակցությունները սպասվող արդյունքը չեն տալիս։ Սակայն այս հայտարարությանը ընթացք չտրվեց, փոխարենը ասպարեզ եկավ բոլթոնյան պլանը։ Բոլթոնի Հայաստան այցելությունից հետո իշխանությունների քննարկման օրակարգ մտցվեց Բոլթոնի պլանը կապված Արցախի հարցի հետ, որը ոչ այլ ինչ էր, քան տարածքների հանձնում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»: Այս թեզը հաստատեց նաեւ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, հայտարարելով, թե խաղաղության այլընտրանքը «կատաստրոֆան» է։ Սրան զուգահեռ հանրությանը չզեկուցվող մի քանի հայտարարություններ եղան՝ Փաշինյան-Ալիեւ, Մնացականյան-Մամեդյարով հարթակներում։ Այս ընթացքում ջուրը չտեսած բոբիկացան նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցները՝ առաջարկելով ժողովուրդներին խաղաղության պատրաստելու հանձնախումբ ստեղծել։ Հենց այս պահից էլ ծնունդ առան խոսակցություններն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է իր հոգեւոր հոր՝ առաջին նախագահի՝ Արցախի հետ կապված հանրահայտ թեզը։ Սակայն ժամանակի ընթացքում Փաշինյանը երևի զգաց, որ Բոլթոնի պլանն իրագործելու հարցում չունի դաշնակիցներ Արցախում, իսկ Հայաստանում կարող է հույս դնել միայն Լևոն Տեր–Պետրոսյանի վրա, հետ կանգնեց բոլթոնյան ծրագիրը կյանքի կոչելու մտադրությունից։ Ու նույնիսկ փոխհրաձգություն տեղի ունեցավ ՀԱԿ-ականների եւ Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի միջեւ։ ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանի՝ ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցից հետո «Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Զուրաբյանին անհայրենիք էր անվանել ու հետագայում էլ հարցազրույց տվել՝ նշելով, որ մեր արդյունաբերությունը պայթեց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք: Շարունակելով Հովսեփյանի գիծը՝ Փաշինյանի խորհրդական Սրբուհի Ղազարյանը ֆեյսբուքյան գրառում էր արել (հիմա այդ գրառումը հեռացված է)՝ Լևոն Տեր-Պետրոսյանին փաստացի մեղադրելով սովետական «ԿԳԲ»-ի հետ գործարքի գնալու, 90-ականներին Հայաստանը պայմանավորվածությունների արդյունքում հոսանքազրկելու, ինչպես նաև Արցախի պատերազմում դավաճանական պայմանավորվածությունների գնալու համար: Իսկ Զուրաբյանը հարցազրույցում առաջ էր քաշել փոխզիջումների թեզը։ Այս շրջադարձից հետո էր, որ հոդվածով հանդես եկավ նաեւ Լեւոն Տե-Պետրոսյանը ու ողջ հոդվածն այն մասին էր, որ Նիկոլ Փաշինյանն իր հետ ընդհանրապես կապ չունի, որ Նիկոլը ինքնուրույն ու կամային գործիչ է եւ այլն, եւ այլն։ Ճանաչելով առաջին նախագահին, որն այսքան տարիներ որեւէ անգամ որեւէ մեկի առիթով նման շռայլություններ թույլ չի տվել եւ համարել է, որ իր բացառիկությամբ ինքը Հայաստանի միակ քաղաքական եւ պետական գործիչն է եղել ու կմնա, անհավատալի էր Փաշինյանին ուղղված իր դրվատանքը, որի ենթատեքստում այն միտքն էր, թե ՀՀ վարչապետը իր խելքն ու մոտեցումներն ունի եւ ոչ մեկի խորհրդով չի առաջնորդվի։ Առաջին նախագահի այս հոդվածը ոչ միայն պատահական չէր, այլեւ հստակ պայմանավորվածության արդյունք , որը բացի արցախյան խնդրում մոտեցումների տարբերության մասին ընդգծումից մեկ այլ գերնպատակ ուներ, հասկանալով, որ Քոչարյանի ուղղությամբ նման ռեւանշիստական հարձակումները հետագայում կարող են իրենց վրա ծանր նստել , առաջին նախագահը ամեն ինչ արեց՝ ցույց տալու, որ Փաշինյանը իր գծի շարունակողը չէ։ Ինչեւէ, այս ֆոնին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն է մեկնում Արցախ ու հայտարարում, որ ոչ մի թիզ հող չեն զիջելու։ Արթուր Վանեցյանը, որը նոր Հայաստանում Նիկոլ Փաշինյանից հետո ամենաբարձր վարկանիշ ունեցող պաշտոնյան է՝ շնորհիվ իր կարելի է ասել «խիզախ» գործունեության, Արցախում անում է մի հայտարարություն, որին վերջին ժամանակներում սպասում են շատերը։ Ավելին՝ այդ հայտարարությունը լայն աջակցություն ունի ոչ միայն Արցախում, այլեւ Հայաստանում։ Ու կարող ենք չկասկածել, որ նա ինքնուրույն չէր կարող գնալ այդ քայլին եւ Նիկոլ Փաշինյանն է Վանեցյանին գործուղել շատ հատուկ նպատակով։ Միեւնույն ժամանակ՝ ճանաչելով Փաշինյանին ու իր անցած ուղին, չենք կարող կասկածներ չունենալ, որ Վանեցյանին լավ օրեր չեն սպասվում։ Փաշինյանը երբեք ու ոչ մի պարագայում չի հանդուրժել, որպեսզի անգամ գործընկերներից մեկը իր վարկանիշով անցնի իրեն։ Իսկ Վանեցյանի հայտարարությունը դրան է տանելու։ Ուրեմն պետք է սպասել, թե երբ է Փաշինյանը «ժերտվա» տալու Վանեցյանին։ Անի Սահակյան

դիտվել է 42 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am