Հայաստանի Հանրապետության պետական պարտքի ավելացումն անխուսափելի է

«Հրապարակ»-ի հարցազրույցը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ: - Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը բաց նամակ է ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ նրան  խորհուրդ տալով  չվախենալ պետական պարտքի ավելացումից, որ հետ չմնանք համաշխարհային տնտեսական զարգացումներից։ Դուք եւս այդ մասին բարձրաձայնել եք։ - Հայաստանի Հանրապետության պետական պարտքի ավելացումն անխուսափելի է։ Նույնիսկ այն երկրները, որոնցից մենք պարտք ենք վերցնում՝ Ճապոնիա, Գերմանիա կամ Անգլիա, դրանց համախառն պարտքը կազմում է ՀՆԱ-ի 500-600 տոկոսը։ Ճապոնիայի ներքին պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 300 տոկոսը։ Այդ ինչպե՞ս է պատահում, որ այդպիսի պարտք ունեցող երկիրը հանկարծ մեզ պարտք է տալիս։ Շատ պարզ ու շատ հասարակ․ տալով մեզ պարտք՝ իրենք զարգացնում են իրենց տնտեսությունը։ Որպես կանոն, այդ պարտքից հետո մենք ինչ-որ բան գնում ենք Ճապոնիայից, եթե պարտքը Ճապոնիայից է, Գերմանիայից՝ եթե պարտքը գերմանական է։ Սա միակ ձեւն է մեր տնտեսության ծավալն (space) աշխարհում ավելացնելու համար։ Այնպես որ, այս հարցադրումը բացարձակապես տեղին է։ - Դուք այդ մասին ակնարկել էիք՝ խոսելով այն մասին, որ հավասարակշռությունները՝ թրիլեման պետք է խախտվի, եւ պարտքը պիտի մեծանա։ - Իհարկե, եւ նախ տեսնենք, թե խոսքն ինչ պարտքի մասին է։ Ես հատկապես հակված եմ հետեւյալ սխեմաներին․ ներքին պարտքի ավելացումը, ներքին պարտք անելը, դրա սվոպը արտաքին պարտքի եւ այդ պարտքերն ամբողջությամբ ենթակառուցվածքային էլեմենտների շինարարությանն ուղղելը։ Լավ կլիներ, որ ներկայիս կառավարությունը մտածեր, որ պարտավոր է երկրով մեկ ստեղծել առնվազն 4-աստղանի ենթակառուցվածքներ՝ ճանապարհներ, թունելներ, ավտոճանապարհներ, ավիացիոն պարկ, երկաթգիծ եւ այլն։ - Իսկ կա՞ հաշվարկ, թե որքան գումար է դրա համար հարկավոր, որքան լրացուցիչ արտաքին պարտք է անհրաժեշտ վերցնել։ - Հայաստանի բոլոր ենթակառուցվածքները 5-աստղանի դարձնելու համար մեզ պետք է 9 միլիարդ դոլար։ - Իսկ տարիների կտրվածքո՞վ։ - Տարիների կտրվածքով մենք այսօր չենք կարող որեւէ շինարարություն աբսորբացնել ավելին, քան 350-400 միլիոն դոլարը, բայց այդ շինարարական կարողություններն աստիճանաբար կավելանան։ Պետք է կարողանանք ենթակառուցվածքների մասով իրացնել 1-1․2 միլիարդ դոլարի շինարարություն։ - Պարոն Բագրատյան, Արցախի համար, որը տարիներ շարունակ «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակի կամ դանդաղ պատերազմի մեջ է, արդյոք այդ 5-աստղանի ենթակառուցվածքները եւ իր պարտքին եւս 9 միլիարդ դոլարի պարտք ավելացնելն արդարացվա՞ծ են։ - Միանշանակ, մեր երկրին պատերազմ է սպառնալու 50, 150, 200 տարի հետո։ Մենք հավերժապես գտնվում ենք Հարավային Կովկասի եւ Հայկական լեռնաշխարհի հարավային եւ հյուսիս-արեւելյան հատվածում։ Շրջանում, որը 3 ծովերի մեջտեղում է, միշտ էլ մեզ վտանգ է սպառնալու։ Մենք դատապարտված ենք ե՛ւ պատերազմելու, ե՛ւ կառուցելու։ Բոլոր կարգի ենթակառուցվածքները թույլ են տալու մեր երկրի ռազմաստրատեգիական դիրքը փոխել։ Եթե այս ներդրումները վարկավորվեն, ավտոմատ ավելացնելու են ազգային հարստությունն ու ՀՆԱ-ն։ Բայց դրանք չպետք է լինեն այնպիսի պարտքեր, որ, օրինակ, 2 տարի առաջ արվեց՝ Երեւանի արտաքին լուսավորության ծրագրի համար։ Կամ՝ աղբանոցի կառուցման ծրագիր, որն ավելացնում է երկրի պարտքը՝ առանց ավելացնելու հիմնական կապիտալի ծավալը երկրում։ Այսպիսի պարտքերն են վտանգավոր։ Իսկ իմ ասած ենթակառուցվածքներին, ինչպիսիք են իմ ասած ճանապարհը, Իջեւանից թունելը դեպի Բերդ, թունելը Նոյեմբերյանում, թունելները Տիգրանակերտի, Երասխի մոտ եւ այլն, ինչպես նաեւ երկաթգիծը դեպի Թբիլիսի, որը Վրաստանի մայրաքաղաք մեզ կհասցնի ընդամենը 45 րոպեում եւ թույլ կտա ընդունելու միլիոնավոր տուրիստների, որոնք գալիս են Վրաստան, որովհետեւ այս դեպքում գոնե 1 օրով Հայաստան էլ կգան։ Ավիացիոն «հաբը», որը թույլ կտա կապել Երեւանն ու Երուսաղեմը։ Երուսաղեմը՝ որպես առաջին քրիստոնեական հուշարձանների բնակավայր, եւ Երեւանը՝ որպես քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած երկիր։ Ահա, այսպիսի պարտքերն են, որ երկրի տնտեսությանը խթանում են։ Գործող ենթակառուցվածքներով, մտածելակերպով, բիզնեսներով, տնտեսությամբ 11,5-12.5 միլիարդ դոլարի ՀՆԱ-ից ավել հնարավոր չէ արտադրել։ Այսօր մեր տնտեսությունը դոփում է տեղում։ Ասում են՝ 3, 4, 5, 2 տնտեսական աճ, բայց ավելացված արժեքը երկրի տնտեսությունում չի ավելանում։ Ամբողջությամբ՝ hraparak.am

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am