Եթե չեն կարողանում, ուրեմն Հայաստանն այլ կերպ կլուծի իր խնդիրները. Հրանտ Բագրատյան

«Հրապարակ»-ի հարցազրույցը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ - Պարոն Բագրատյան, Թեհրանում՝ վարչապետի Իրան կատարած այցի ժամանակ, կարեւորվեց էներգետիկ գործակցության հեռանկարը․ Իրանի հետ գազամուղի եւ էլեկտրահաղորդման գծի միջպետական պայմանագրերը հայկական կողմից Դուք եք ստորագրել՝ 1995-ին, եւ դրանք այսօր ռազմավարական նշանակություն են ստացել։ Հիմա․ կա գազամուղ, էլեկտրահաղորդման գիծ, կառուցվում է «Հյուսիս-հարավը», բայց, մյուս կողմից, Իրան-Հայաստան տնտեսական կապերը վերջին 15 տարին գտնվում են լճացման փուլում։  - Իրոք, գազամուղի եւ էլեկտրահաղորդման գծից հետո մենք, չգիտես ինչու, խոսում էինք երկաթգծից։ 2012-ին ILF կազմակերպությունն ուսումնասիրությունից հետո հայտարարեց, որ դեպի Իրան մեզ պետք է ավտոճանապարհ, երկաթգիծը թե՛ թանկ է, եւ թե՛ համապատասխան ծավալով բեռներ չկան տեղափոխելու։ Դրանից հետո հրապարակ հանվեց «Հյուսիս-հարավ» ծրագիրը, որը, չգիտես ինչու, սկսեցին կառուցել Արտաշատից Գյումրի հատվածում։ Այդ հատվածում մենք քիչ թե շատ նորմալ ճանապարհ ունենք։ Դեպի Իրան գնացող հատվածը, հատկապես Սիսիանից հետո, Քաջարանի մոտ բարձրանում է մինչեւ 2600 մետր, եւ այնտեղ կան հյուսիսային լանջահատվածներ, որոնք ձմռանը, միեւնույն է, փակ են։ Այս ընթացքում Էրդողանը կառուցեց մի ճանապարհ, որը շրջանցում է Հայաստանը․ Նախիջեւանի վրայով, Արարատ սարի արեւելյան կողմով դեպի Վրաստան եւ ներկայումս Իրանի առեւտրատնտեսական կապերը Վրաստանի եւ հյուսիսային երկրների հետ, ինչպիսիք են՝ Ռուսաստան եւ այլն, իրականացվում է այս ճանապարհով՝ մեծ մասամբ շրջանցելով Հայաստանը։ Շրջանցման հիմնական պատճառներից մեկը կայուն եւ շուրջամյա կապի բացակայությունն է, որովհետեւ ձմռանը մի քանի ամսով, մասնավորապես՝ Քաջարանի հատվածում, ճանապարհը պարտադիր փակ է լինում։ Ակնհայտ է, որ պետք է նոր ճանապարհ, որը շատ վերեւ չբարձրանա, աշխատի կլոր տարին եւ անհրաժեշտության դեպքում ժամանակակից ենթակառուցվածքների միջոցով՝ թունելներ, այլ կառույցներ, շրջանցի այդ բազում շրջադարձերն ու ոլորանները, որոնք այսօր կան դեպի Մեղրի գնացող ճանապարհին։ - Վերջին շրջանում շատ է խոսվում, որ եթե այդ ճանապարհը կառուցվի, մենք կունենանք բոլորովին այլ Հայաստան։ Եթե դրա շնորհիվ կարողանանք 2․5 ժամում հասնել Կապան։ - 2․5 ժամում կարող ենք հասնել Մեղրի․․․ հա, ճիշտ են ասում։ Բացի այդ, այդ ճանապարհը կարող է լինել Մետաքսի ցամաքային ճանապարհի հատվածներից մեկը։ Պարտադիր չէ, որ այդ՝ Չինաստանից եկող ճանապարհն Իրանից հետո գնա Թուրքիայով․ մասամբ կամ ամբողջությամբ կարող է գնալ մինչեւ վրացական նավահանգիստները եւ այնտեղից գնալ Ռուսաստան, Սեւ ծովով՝ Դանուբով մինչեւ Եվրոպայի սիրտը։ - Կա՞ն այդ հսկա եւ հավակնոտ ծրագրի աշխարհաքաղաքական նախադրյալները։ Ակնհայտ է, որ դա ամերիկյան կողմին դուր չի գա, Ռուսաստանի պարագայում էլ դժվար է ասել։ Մի խոսքով, սա առնվազն արտաքին քաղաքական կոորդինացման հարց է։  - Սա Հայաստանի համար կենսական խնդիր է։ Ես չեմ կարծում, որ Հայաստանին բարեկամ որեւէ երկիր կարող է դիտողություն անգամ անել մեզ՝ դեպի հարավ՝ Իրան, Չինաստան, Միջին Արեւելքի երկրներ կայուն ճանապարհ ստեղծելու եւ իր տնտեսությունը զարգացնելու համար։ Նրանք, ովքեր դրան դեմ են, թող կարողանան բացել փակ թուրքական սահմանը։ Եթե չեն կարողանում, ուրեմն Հայաստանն այլ կերպ կլուծի իր խնդիրները՝ ասելով, որ իր տնտեսական կապերը զարգացնում է Ծոցի երկրների հետ՝ կառուցելով ճանապարհ։ - Նոր կառավարությունն այդ ճանապարհի կառուցման անհրաժեշտությունը զգո՞ւմ է։  - Չեմ կարող այդ հարցին պատասխանել, հարցրեք կառավարությանը։  

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am