Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հիմնել է «Տեղեկատվության ստուգման կենտրոն»

Պարզվում է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հիմնել է «Տեղեկատվության ստուգման կենտրոն», որը հետապնդում է կեղծ լուրերի դեմ պայքարելու նպատակ։ Fake news-ի այս գերատեսչության, կամ ինչպես իշխանությունն է որակում կենտրոնի իրական նպատակը պարզից էլ պարզ է՝ վարչական ռեսուրսի կիրառմամբ իշխանության համար ոչ ցանկալի լրատվական նյութերը արգելափակելը կամ հեռացնելը։ Այն, որ հիշյալ ՊՈԱԿ-ն իր կանոնադրությամբ նախատեսված նման որևէ ֆունկցիա չունի, պարզ է դառնում այդ փաստաթուղթը ուսումնասիրելուց, բայց որ պետական մարմիններն այդ չափ անտեղյակ են ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի դրույթներից և համապատասխան միջազգային կառույցների հանձնարարականներից, դա արդեն զավեշտ է։

Այս կառույցն իրականում խոսքի ազատության սահմանափակման, մամուլի ազատ գործելու իավունքի խոչընդոտման և բազմակարծության դեմ տոտալ ռեպրեսիաների կիրառման իրենց լեզվով ասած ունիվերսալ մարմին է լինելու։ Վերջինիս գործողությունների արդյունքում, ինչպես և կառավարության գործունեության շատ ուղղությունների դեպքում է, հանգեցնելու է միջազգային դատական ատյանների կողմից ՀՀ դեմ ընդունվող որոշումների աննախադեպ աճի, որ հետևանքների կրողը լինելու ենք ինչպես մենք՝ հասարակ քաղաքացիներս, այնպես էլ ՀՀ հպաաաարտ քաղաքացիները։ Հարցին տարակուսանքով անդրադարձել էր նաև Դանիել Իոնիսյանը, ում sut.am կայքը վերջերս անվանափոխվել է փաստերի ստուգման հարթակի։ Ամենայն հավանականությամբ վունդերկինդ երիտասարդը նոր ստեղծված կենտրոնը «լուրջ մրցակից» է համարում իրեն, որովհետև երկուսի գործունեությունն էլ ըստ էության կրում է նույն բնույթը․ «ստուգել» և ներկայացնել այն, ինչ հաճո է յուրայիններին։

դիտվել է 182 անգամ
Լրահոս
Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am