«Մարտի 1»–ի դիջեյությունը կրկին Փաշինյանի վրա է

2018–ի ապրիլ–մայիսին տեղի ունեցած քաղաքական զարգացումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը արդյունքի հասավ, քանզի առաջնորդվում էր ոչ թե հանրությունը բաժանելու, այլ միավորելու ճանապարհով։ Արդյունքի հասավ, քանզի առաջ էր քաշել սիրո և հանդուրժողականության սկզբունքը։ Պարզվում է, դա էլ էր հանրությանը խաբելու տեխնոլոգիա։ Ինչպես որ, օրինակ, արագաչափերն էր նա խոստանում վերացնել, բայց իշխանության գալով դրանք ավելացրեց, այնպես էլ սիրո և հանդուրժողականության սկզբունք էր քարոզում, որ հետո ճիշտ հակառակն անի։ Լևոն Տեր–Պետրոսյանի կցորդը Նիկոլ Փաշինյանն այժմ դարձել է հանրությունը պառակտելու խորհրդանիշ։ Նրա բոլոր ելույթները միասնության մասին գրոշի արժեք չունեն, քանզի գործնականում այլ բան է արվում։ Ընդամենը ամիսներ առաջ Փաշինյանը համազգային առաջնորդ դառնալու հայտ էր ներկայացրել, և կային բոլոր նախադրյալները, որպեսզի նա այդպիսին դառնար։ Սակայն հաշված ամիսների ընթացքում նա համազգային առաջնորդի կարգավիճակը փոխարինեց «Մարտի 1–ի վարչապետի» կարգավիճակով։ Փաշինյանը չհասկացավ, որ «Մարտի 1–ի վարչապետի» կարգավիճակն իրեն դարձնում է Լևոն Տեր–Պետրոսյանի կցորդը։ Ընդ որում՝ անկախ իր կամքից, կամ Տեր–Պետրոսյանի ցանկությունից։ Արդեն իսկ ակնհայտ է, որ այսօրվա երթի, այսպես կոչված, գաղափարական մասն ապահովում է ՀԱԿ–ը, իսկ տեխնիկական մասը՝ «Իմ քայլը» (չհաշված լֆիկենց)։ Երթը գլխավորում է Տեր–Պետրոսյանը (ով, ամենայն հավանականությամբ, չի գա դեպքի վայր, ինչպես որ 2008–ին չեկավ), իսկ դիջեյությունը, մարդկանց գազազացնելը և ամբոխի տեղաշարժը կրկին Փաշինյանի վրա է (ինչպես 2008–ին)։ Միակ տարբերությունն այն է, որ այսօրվա գործողություններից հետո Փաշինյանը ոչ թե կփախչի ու կթաքնվի թերթի խմբագիրներից մեկի տանը (ում նա այսօր ուզում է զրկել գրասենյակից՝ թաքնվելով Հայկ Մարությանի հետևում), այլ կգնա կառավարական «դաչա» և կպատրաստվի Ալիևի հետ հանդիպմանը։ «Մարտի 1»–ի հոգեբանական կողմը Տարածվող տեղեկությունների համաձայն՝ բոլոր վարչական ռեսուրսները գործի են դրվել «Մարտի 1»–ի երթի քանակային մասն ապահովելու համար։ Խոսվում է նաև, որ տարատեսակ մականունավորներ, որոնք «օլիգարխի» կարգավիճակը փոխարինել են «սեփականատիրոջ»կարգավիճակով, նույնպես լծված են «մասովկայի» ապահովման գործին։ Փաշինյանը «Մարտի 1»–ը փորձում է վերածել յուրօրինակ քաղաքական շոուի։ Շոուից բացի երթն ունենալու է նաև արտաքին լսարան. նա ուզում է դրսին ցույց տալ, որ «Մարտի 1»–ով քաղաքական հետապնդումներ է իրականացնում «հանրային պահանջով»։ Ի դեպ, 10 զոհերի հետ կապված որևէ քայլ չի արվել, որպեսզի բացահայտվեն հանգամանքները, թեև հայտարարվել էր, որ «Մարտի 1»–ի գործն ամբողջությամբ բացահայտվել է։ Ցավալի իրականությունն այն է, որ զոհերն ու նրանց հարազատներն ընդամենը շահարկման ու մանիպուլյացիայի առարկա են դարձել, ոչ ավելին։ Այս ամենից զատ այսօրվա երթը նաև հոգեբանական կողմ ունի։ Քրեագիտությունից հայտնի է, որ հանցագործին միշտ ձգում է հանցանքի վայրը, և նա վերադառնում է այնտեղ, որտեղ տեղի է ունեցել գործողությունը։ Սա արդեն ենթագիտակցական ոլորտից է, որի դեմ անզոր է Նիկոլ Փաշինյանը։ Որքա՞ն կդիմանա նա «Մարտի 1–ի վարչապետի» կարգավիճակում։ Պետրոս Ալեքսանյան 7or.am

դիտվել է 118 անգամ
Լրահոս
Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում ՀՀ անդամակցության կասեցումը ԵԱՏՄ-ում կհանգեցնի երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացման․ զեկույց #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ռուսների առաջ մեղա պետք է գա․ մտնում ենք վճռորոշ փուլ. Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գուստավ»-ի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է արել կանանց սանհանգույցում, հետախուզվում է «Թաղե՛մ նամուսդ, Առու՛շ»․ Նարե Սոսե (video) «Նիկո՛լ, քո անունն արդեն Ալիևի հանցագործների ցուցակում է» (video) Փաստորեն մեր գլուխը լվացող էլ կա․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Աբսուրդ է, ո՞նց է ՀԷՑ-ը գնահատված 350 000 դոլար․ Հայկ Ֆարմանյանը՝ կառավարության ներկայացուցչին (video) «Անմակարդակ էր», «Ձեր խոսույթը ճիշտ չէ»․ լարված երկխոսություն՝ Տիգրան Աբրահամյանի ու լրագրողի միջև (video) Նիկո՛լ, լսեցի՞ր՝ Ալիևն ինչ ասաց․ լա՛վ իմացիր՝ ինչքան ես վճարելու․ Արամ Սարգսյան (video) Նիկո՛լ, արա՛, էդ ի՞նչ ես արել էդ ձկների հետ․․․ Ստեփան Սամվելյան (video) Կոռուպցիոն ռիսկ չկա՞․ էդ ավտոբուսները պետական գույք են, թողել եք անձրևի տակ, քայքայվում են․ Մանուկյան (video) Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա #ՈՒՂԻՂ․ Փաշինյանի, Մակրոնի և Զելենսկու ժամացույցները միացված են․․․ Երվանդ Բոզոյան (video) Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ, հայտնում է Axios պորտալը «Պապոյան Գևո՛րգ, ոնց որ մանյակ լինես, էս ի՞նչ ես ասում, լու՞րջ ես»․ Արամ Սարգսյան (video) Ինչ է գրել Արաղչին Լավրովի հետ հանդիպումից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել, «Հրապարակ» Պլանավորված պարտություն․ օր 24 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am