«Երբ դերասանը դադարում է խաղալ բեմում, քաղաքական գործիչներն են վերածվում ծաղրածուի». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը «Ինստագրամ»-ի իր էջում գրել է. «Հետաքրքիր է, որ մենք հայերենում գործածում ենք «մշակութային օջախ» եզրույթը, լեզվամտածողությունն ասում է ամեն ինչ։ Մեզ համար արվեստի, մշակույթի Օջախներն ընտանիքի պես են, արվեստի Տների օջախներում են կրթվում, կոփվում ու թրծվում այն անհատները, որոնք ստեղծում են գաղափարներ, հոգևոր ու մշակութային կարևոր արժեքներ, որոնց հետևից գնում են սերունդներ ու նույնիսկ քաղաքական համակարգեր։ Բերեմ մի պարզ օրինակ, որ 13-17դդ-ում 4 Հռոմի պապ ու երկու թագուհի, բազում այլ գործիչներ տված Մեդիչիների հանրահայտ ընտանիքը ՀԱՎԵՐԺԱՑԱՎ՝ իբրև մեծագույն մեկենաս, Վերածնունդի դարաշրջանի լավագույն ստեղծագործությունների պատվիրատու, Ֆլորենցիական անսպառ գեղեցկության ստեղծող։ Եվ այդ ամենն իհարկե արվում էր ժամանակի լավագույն ստեղծագործողների շնորհիվ, որոնց ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԷՐ պետությունը, այլ ոչ՝ քարկոծում կամ ճնշում անպատեհ։ Հայաստանն իրոք փոքր է, ու զարմանալիորեն՝ ծանրաքարշ, նրա «թռիչքն» ու աշխարհի հետ ծանոթությունը միայն որակյալ, բնորոշ ու կայուն արվեստի միջոցով կարող է լինել։ Մենք դադարում ենք երկխոսել. սեփական երկրում քաղաքացին չի կարողանում գտնել ոչ նյութական, ոչ էլ մանավանդ հոգևոր բավարարում։ Իսկ Արվեստն առավել մեծ հարստություն է, քան աշխարհի բոլոր խնայած «գումարները», որոնք իբր թե պիտի լցնեն պետական գանձանակը. գուցե կարճաժամկետ, բայց մեծագույն կորստով, եթե նայում ենք երկարաժամկետ։ Մեդիչիները վաղուց չկան, բայց կա Ֆլորենցիան, Տոսկանայի այլ վայրերում, Հռոմում ու այլ քաղաքներում նրանց թողած մեծագույն ժառանգությունը, որը տեսնելու համար Աշխարհը վճարում է առ այսօր. կտավները,քանդակներն ու ամրոցներ, որոնք փաստացի եկամուտն են իրենց երկրի առ այսօր։ Մշակութային տներն ու օջախները չի կարելի փակել, օպտիմալացնել կամ նեղել։ Դրանց մեջ երկրների ապագան է ծնվում։ Էսպես սաղմը խեղդում եք՝ դեռ չձևավորված։ Ես կգերադասեի, որ պետությունը ՊԱՀԱՆՋԵՐ որակ, քանակ, հստակ մարտավարություն ու տար ազատ ստեղծագործելու ազատություն և հնարավորություն։ Ահա սա կստեղծեր առողջ մրցակցություն, աշխատատեղ, հոգևոր բավարարություն՝ թե հանդիսատեսին,թե ստեղծագործողին։ Հայաստանում ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ու ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ պակաս կա։ Դրա համար էլ, երբ դերասանը դադարում է խաղալ բեմում, քաղաքական գործիչներն են վերածվում ծաղրածուի, երբ լռում է Երաժշտության հնչյունը՝ սկսվում է աղմուկը, երբ Չի ստեղծվում արվեստ, սկսվում է քաոսը, ամեն ինչ օրինաչափ է»:

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am