Փաշինյանի վարչակազմը ստիպված էր գնալ որոշակի զիջումների Ռուսաստանին և զորամիավորում ուղարկել Սիրիա. Սանամյան

Հայաստանում ժողովրդավարության զարգացման ներքին և արտաքին մարտահրավերների մասին քննարկում էր կազմակերպվել Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանում տեղի հայ ուսանողների միության կողմից: Հրավիրված բանախոսներն էին քաղաքական վերլուծաբան Էմիլ Սանամյանն ու պրոֆեսոր Գրեգորի Աֆթանդիլյանը: Խոսելով վերջին տարվա ներքաղաքական զարգացումների մասին՝ Էմիլ Սանամյանը կարևորեց հետխորհրդային Հայաստանում ձևավորված հանրային բողոքի մշակույթը: «Հայաստանի հետխորհրդային շրջանում ունեցել ենք 5 ընդդիմադիր քաղաքական շարժումներ տարբեր ժամանակահատվածներում, որոնք մեծ մասամբ կապված են ընտրությունների հետ, երբ հանրությունը բողոքի ցույցի էր դուրս գալիս ղեկավարի ընտրության կամ վերընտրության դեմ: Հայաստանում այսպիսով ձևավորվել էր բողոքի մշակույթ»,- նշում է Էմիլ Սանամյանը: Քաղաքական վերլուծաբանի կարծիքով վերջին քաղաքական շարժման հաջողության հիմքում էր ընկած ընդդիմադիր նոր որակի առաջնորդի ի հայտ գալն ու արտաքին ուժերի՝ չեզոքության պահպանումը: Գրեգորի Աֆթանդիլյանը կիսում է նոր առաջնորդի առկայության կարևորությունը թավշյա հեղափոխության հաղթանակի հարցում: Դրա հետ մեկտեղ նա ընդգծում է Հայաստանում տեղի ունեցած սերնդափոխության կարևորությունը և ակտիվ երիտասարդության դերը: «Մենք ունեցել ենք սերնդափոխություն: Առաջ են եկել երիտասարդներ, ովքեր չեն ցանկանում դառնալ Հայաստանից ուղեղի արտահոսքի մի մաս: Նրանք մարդտահրավեր են նետել նախորդ իշխանություններին, քանի որ ըստ իրենց, գործող ռեժիմը համահունչ չէր արձագանքում իրենց պահանջներին»,- ասում է պրոֆեսոր Աֆթանդիլյանը: Հետհեղափոխական Հայաստանի արտաքին քաղաքականության և այլ երկրների հետ հարաբերություններին անդրադառնալով՝ բանախոսները համամիտ են, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը նոր իշխանությունների օրոք լուրջ փոփոխություններ չի կրել, ներառյալ տարածաշրջանային զարգացումներում: «Այս իշխանությունները ժառանգել են նույն երկիրը, նույն խնդիրներով, սահմաններով, չկարգավորված հակամարտությամբ և անկայուն տարածշրջանով: Վերջին 25 տարիների մշտական մարտահրավերն է Արևմուտքի լուրջ աջակցությանը հասնելու դժվարությունները»,- նշում է Սանամյանը: «Աշխարհաքաղաքական առումով Հայաստանի արտաքին քաղաքականությունը մեծ փոփոխությունների չի ենթարկվել: Փոխվել են միայն Արևմուտքի հետ հանրային կապերը »,- ընդգծում է Աֆթանդիլյանը: Սանամյանը սակայն արձանագրում է որոշ բացասական փոփոխություններ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերում: Մասնավորապես, Փաշինյանի վարչակազմը ստիպված էր գնալ որոշակի զիջումների Ռուսաստանին և զորամիավորում ուղարկել Սիրիա: Նախկին իշխանություններին, ըստ Սանամյանի, հաջողվում էր խուսափել այդ քայլից: Բացի այդ, վերլուծաբանը հարցականի տակ է դնում Հայաստանի ռազմական ղեկավարության նախաձեռնությունը ռազմական ավիացիայի զարգացման հարցում և անարդյունավետ գնահատում ժամանակակից ռազմական օդանավեր ձեռք բերելու որոշումը: Բանախոսներն անդրադարձան նաև Հայաստանի հետագա զարգացմանն ու այս ոլորտում սփյուռքի դերակատարությանը: Աֆթանդիլյանը համուզված է՝ գործող իշխանություններն աշխատում են այդ ուղղությամբ, սակայն անհրաժեշտ են նոր մոտեցումներ: «Կառավարությունը պետք է ավելի ռազմավարական մոտեցում մշակի, թե ինչ է ուզում Սփյուռքից»,- ասում է Աֆթանդիլյանը: Սանամյանի կարծիքով էլ, Հայաստանի զարգացումն ունի մի շարք խոչընդոտներ, ներառյալ երկրի փոքր չափսերն ու աշխարհագրական դիրքը, որոնք խափանում են ներդրումների ներհոսքը երկիր: Քաղաքական մեկնաբանը Հայաստանի զարգացման հարցում կարևորում է այլ էթնիկ խմբերի ներգրավման անհրաժեշտությունը: Ամերիկայի ձայն

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am