Մենաշնորհել են նաև քաղծառայության ոլորտը. օրենքը պետք է վերանայել

Շաբաթներ առաջ  Araratnews.am-ի թղթակիցը կառավարությունում քաղաքացիական ծառայողի թափուր պաշտոններից մեկի մրցույթին մասնակցելու համար փաստաթղթեր հանձնելիս մի բացահայտում արեց: Պարզվում է՝ 2018 թ. մարտին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 15-րդ կետի «մասնագիտական աշխատանքային ստաժ» ձեւակերպման պատճառով պետական ապարատի դռները փակ են նրանց համար, որոնց աշխատանքային ստաժը բարձրագույն կրթության վկայականին չի համապատասխանում: Այսինքն՝ եթե, օրինակ՝ մասնագիտությամբ բանասեր ես, ֆիզիկոս, բայց ունես լրագրողի աշխատանքային ստաժ, առաջատար, գլխավոր պաշտոնների մրցույթին չես կարող մասնակցել: Կարող ես առանց քննության լինել կրտես քաղծառայող մոտավորապես  75-80.000 դրամ աշխատավարձով: Ընդ որում, կրտես քաղծառայող կարող է լինել նաև միջնակարգ կրթություն ունեցողը: Հայտնի է, որ Հայաստանի անկախացումից հետո, երբ  չկար արդյունաբերություն, տնտեսությունը քայքայված էր, մի կտոր հաց վաստակելու համար շատերը ստիպված էին փոխելու աշխատանքային ոլորտը, հմտանալ մեկ այլ բնագավառում: Բայց արի ու տես, որ նախկին իշխանությունը, որի օրոք էլ ընդունվել է օրենքը, կարծես թե շրջանցել են այս հանգամանքը, չտեսնելու տվել կրթություն-աշխատաշուկա կապի խզումը: Մեզ հետ զրույցում նախկին քաղծառայողներից մեկը, որն ուղնուծուծով գիտի համակարգը, ասաց՝ օրենքում «մասնագիտական աշխատանքային ստաժ» ձեւակերպմամբ փորձել են մոնոպոլիզացնել նաև քաղծառայության ոլորտը, փորձել են ամեն ինչ անել՝ յուրայիններին առաջ տանելու համար: «Եթե առաջատար, գլխավոր պաշտոնների համար մրցույթ ես հայտարարում, դնում ես որոշակի չափանիշներ,  ապա մասնագիտական աշխատանքային ստաժ ձեւակերպումն անհասկանալի է»,- կարծում է զրուցակիցս: Մեր զրուցակցի խոսքով՝ անարդար ու անտրամաբանական է նաև այն, որ աշխատանքային երկար տարիների ստաժ ունեցողն էլ պետական ապարատում աշխատելու համար սկսի կրտսեր քաղծառայողից, միջնակարգ կրթություն ստացածը եւս լինի կրտսեր քաղծառայող: Պարզապես կրտսեր քաղծառայողը պետք է աշխատելուն զուգահեռ բարձրագույն կրթություն ստանա, որ կարողանա հետագայում առաջատար մասնագետի թափուր տեղի մրցույթին մասնակցել: «Պետք է  առավելություն տալ աշխատանքային ոչ մասնագիտական ստաժ ունեցողին, օրինակ՝ թույլ տալ մասնակցելու գոնե առաջատար մասնագետի թափուր պաշտոնի մրցույթին: Հատկապես հիմա, երբ  կառավարությունը նոր կադրեր ներգրավելու խնդիր ունի»,- առաջարկում է զրուցակիցս: Araratnews.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Կառավարություն՝ տեղեկանալու, թե «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կլինի՞: Պատասխանը, որքան էլ զարմանալի է, բացասական է. «Օրենքում փոփոխություն կատարելու գործընթաց նախատեսված չէ: Օրենքը համապատասխանում է Եվրոպական միության եւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման համատեղ նախաձեռնության՝ ՍԻԳՄԱ-ի  կողմից մշակված «Հանրային կառավարման սկզբունքները. արեւելյան գործընկերության երկրների շրջանակ» փաստաթղթում սահմանված հանրային կառավարման սկզբունքներին»: Հետաքրքիր է՝ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, որը, ըստ կառավարության պատասխանի, գլխավորել է «Հանրային ծառայության համակարգի բարեփոխումների ապահովման  աշխատանքային խումբ ստեղծելու» ՆԿ -263-Ա կարգադրությամբ աշխատանքային խումբը, որն էլ 2016-ին, ի թիվս այլ օրենքների նախագծերի, մշակել է նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը, մեր երկրի իրականությունը հաշվի չի՞ առել, տեղյակ չի՞ եղել մի շարք մասնագիտությունների անտեսված լինելու ու ցանկալի կրթություն ստանալու ֆինանսի անհրաժեշտության, ԽԾԲ-ով աշխատանքի ընդունվելու չգրված օրենքի մասին: Թեեւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում  Կառավարությունը չի  նախատեսում փոփոխություն, սակայն իշխանափոխությունից հետո՝ անցյալ տարվա նոյեմբերին, տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանն առաջինը խոսեց Քաղծառայության օրենքի փոփոխության մասին: Փոխնախարարը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր.   «…Վերանայել և փոխել քաղծառայության օրենքը, քանի որ գործող օրենքը թույլ չի տալիս ո՛չ հեռացնել ոչ կոմպետենտ մարդկանց, ո՛չ ընդունել կոմպետենտներին…»: Քանի որ փոխնախարարի հետ խոսել չէր հաջողվել, գրավոր հարցում էինք ուղարկել՝ նա հիմա եւս պնդո՞ւմ է օրենքի փոփոխության անհրաժեշտությունը: Եթե այո, ապա օրենքի ո՞ր դրույթները պետք է փոխել, ի՞նչ առաջարկներ ունի կառավարության անդամը սրա առնչությամբ, օրենքի ո՞ր կետերն են սահմանափակում, նրա բնութագրմամբ՝  կոմպետենտներին ու ոչ կոմպետենտներին ընդունել-ազատելուն: «Ձեր կողմից նշված գրառումը կատարվել է այն ժամանակ, երբ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ նոր օրենքը դեռևս չէր գործում։ Իմ պաշտոնավարման ընթացքում ես պարբերաբար առնչվել եմ նախկինում գործող ընթացակարգերի թերությունների հետ: Այժմ գործում է նոր օրենքը.  դեռևս պրակտիկայում չեմ «փորձարկել» այն, որ հստակ ասեմ, թե բոլոր հարցերը լուծվել են, թե ոչ, բայց մեր գործընկերների հետ պարբերաբար խոսել ենք նախկինում առկա խնդիրների մասին: Մասնավորապես`  քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար մասնագետները կամ պիտի ունենային քաղաքացիական ծառայության երկար տարիների աշխատանքային ստաժ, կամ ավելի երկար տարիների մասնագիտական ստաժ, որը հաճախ տարընթերցումների պատճառ էր դառնում, քանի որ մասնագիտական փորձը հստակ սահմանված չէր: Սա չափազանց բարդացնում էր պետական ապարատից դուրս մարդկանց ներգրավումը համակարգ:  Հաջորդ խնդիրը վերաբերում էր ընդունելության ընթացակարգերին և պահանջվող փաստաթղթերին, որոնցից չէր կարելի շեղվել։ Կարծում էի` անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը փոփոխման կարիք ունի, որովհետև այդ փաթեթով տեսանելի չէին մարդկանց իրական կարողությունները: Մյուս կողմից, մրցույթը տևում էր ընդամենը 3 օր, ինչը շատ քիչ է որակյալ մասնագետների ուշադրությունը հրավիրելու համար: Այնուհետև, ընտրությունը ևս տևում էր 3 օր, որը մեծաքանակ դիմորդների դեպքում, օրինակ` փոխնախարարի ծանր գրաֆիկի պայմաններում, ավելի մեծ խառնաշփոթի էր հանգեցնում:    Հեռացնելու մասով կարծում եմ, որ քաղծառայողները լավ պաշտպանված են օրենքով, բայց մենք դեռ չենք կարողացել աշխատանքի որակի չափման հստակ ցուցիչներ սահմանել, որը, անկախ փաստաթղթաշրջանառության ծավալից և ժամկետների պահպանումից` հեշտությամբ կմատնանաշեր որակի թերությունները,  ինչի հիման վրա քաղծառայողին հնարավոր կլիներ հեռացնել առանց ավելորդ քաշքշուկի: Կարծում եմ` սա ավելի լայն խնդիր է, որը միայն քաղծառայության օրենքով հնարավոր չէ կարգավորել»,- պատասխանում է փոխնախարարը:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել Հայորդյաց տների սաներին «Նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակները նախընտրել են լռել». Ռոբերտ Ամստերդամ (Տեսանյութ) «Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին Երևի պուլտով ասել են՝ Արցախի նախագահներից մեկն էլ Երեւանում նստի. Քոչարյանը Փաշինյանի խոսքերի մասին Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը 14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում. Ռուբիո Արցախը հանձնել եք, հիմա ի՞նչն եք հանձնելու, որ չգնամ այդտեղ բնակվեմ. արցախցի կինը՝ Փաշինյանին Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters Իրանի ժողովուրդը ցույց տվեց, որ դժվարությունների հաղթահարման ուղին անցնում է ազգային համերաշխության միջով. Փեզեշքիան Իրանական կողմի հետ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցերն են քննարկվել Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am