Այն ինչ այսօր տեղի է ունենում, շատ դեպքերում անհարմարություններ է առաջ բերում արտաքին ճակատում. Արտակ Զաքարյան

Այն ինչ այսօր տեղի է ունենում մեր երկրում, չհիմնավորված դժվարություններ, մարտահրավերներ ու շատ դեպքերում անհարմարություններ է առաջ բերում նաեւ արտաքին քաղաքական ճակատում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը: Նա, մասնավորապես, նշել է.

Պատմական հանգամանքների բերումով Հայաստանը չուներ դիվանագիտական խորը ավանդույթներ եւ փորձ, ու շատ բաներ պետք էր սկսել զրոյից՝ գրեթե ոչնչից: Չնայած բոլոր դժվարություններին, տարիների ընթացքում մեզ հաջողվել է կյանքի կոչել դիվանագիտական ծառայության կուռ մի համակարգ, որն այսօր իր մասնագիտական որակներով կարող է մրցել դիվանագիտության եւ արտաքին հարաբերությունների ավանդույթներ ունեցող երկրների հետ։ Դարեր առաջ Իսրայել Օրին` հայոց պետականության առաջամարտիկը, երազել անգամ չէր կարող խոսել հայոց պետության անունից, տարիներ առաջ Դիանա Աբգարը չէր կարող պատկերացնել, որ կգա այն օրը, երբ Հայաստանի Հանրապետության դրոշը մի օր կծածանվի միջազգային կազմակերպությունների կենտրոնակայանների եւ հայկական դեսպանատների առջեւ։ Այսօր հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ շուրջ 160 պետությունների հետ, հանդիսանում ենք 87 միջազգային կազմակերպությունների անդամ, արտերկրում գործում են 60-ից ավելի դիվանագիտական ներկայացուցչություններ: Դիվանագետը մեզ մոտ հաճախ նույնացվում է կոկիկ հագնված, բարետես արտաքինով, լեզուներ իմացող կերպարի հետ, եւ այդ ամենի հետեւում չի երեւում դժվարին աշխատանքը: Ինչպես ընդունված է ասել, դիվանագիտությունը նման է սառցաբեկորի. այն մասը, որը երեւում է, շատ փոքր մասն է միայն, իսկ ամենամեծ աշխատանքը մնում է անտեսանելի։ Շուրջ մեկ տասնամյակ աշխատանքային բազմաթիվ առիթներ եմ ունեցել շփվելու մեր արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնյաների, արտերկրում աշխատող մեր դիվանագետների հետ եւ ինձ միշտ ոգեւորել է, թե ինչպիսի նվիրվածությամբ եւ ջանասիրությամբ են նրանցից շատերը մոտենում իրենց վստահված գործին՝ տարբեր հարթակներում եւ երկրներում ներկայացնում մեր երկիրը, պաշտպանում մեր շահերը։ Ջերմորեն շնորհավորում եմ մեր ողջ դիվանագիտական կորպուսին՝ մասնագիտական տոնի առթիվ: Առողջություն, անկոտրուն կամք եւ անընդհատ հաջողություններ եմ մաղթում Ձեզ՝ Ձեր բարդ ու դժվարին առաքելության մեջ: Գիտեմ, որ այն ինչ այսօր տեղի է ունենում մեր երկրում, չհիմնավորված դժվարություններ, մարտահրավերներ ու շատ դեպքերում անհարմարություններ է առաջ բերում նաեւ արտաքին քաղաքական ճակատում՝ հատկապես Ձեզ համար: Մաղթում եմ, որ ամուր լինեք Հայաստանի Հանրապետության շահերն անվերապահ ներկայացնելու ու պաշտպանելու Ձեր բարձր առաքելության մեջ: Ամեն ինչ լավ է լինելու, վստահ եմ»:

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am