«Տնազ մի անի , քթիդ կբուսնի»

Հրապարակը գրում է. Ժողովրդական խոսք է՝ «Տնազ մի անի, քթիդ կբուսնի»։ Տեղից վեր կենողը լրագրող էր քննադատում՝ ում պատվերն ես կատարում, ինչքան փող առար, ծախված, կիսածախված․․․ Դե քաղաքապետին էլ տեսաք, ո՜նց էր հոխորտում լրատվամիջոցների վրա՝ «Վեշ մեշոկներդ հավաքեք, ազատեք քաղաքապետարանի տարածքը»։ Կարգին սերիալի Կառլեն Կառլենիչի նման ՝ «կամպյուտերները կվերցնեմ ու․․․»։ Մնացածը պարզա, Կառլեն Կառլենիչ․․․

Տեսա՞ք՝ ինչ եղավ։ Ժողովուրդը ոնց ասում էր՝ «Տնազ մի անի, քթիդ կբուսնի», այդպես էլ եղավ։ Հիմա և վարչապետն է լրագրող, և իր կինը։ Ազգային ժողովի կեսն էլ լրագրողներ են։ Մի տեսակ կա՜յֆ վիճակ է։ Երբ վարչապետն ուզի մի լրագրողի կամ լրատվամիջոց քննադատի, ասի՝ դու լրագրո՜ղ ես՝ պիտակավորված, լրագրողը կասի՝ լրագրողը դու և կնիկդ եք․․․ Սա այն վիճակն է, որ եթե լրագրող լինելը արատ է, մեկս մյուսի արատը լավ գիտենք, մեղմ ասած «երեսով կտանք», եթե լրագրող լինելը պատիվ է, ըստ այդմ էլ լրագրողի նկատմամբ վերաբերմունք պիտի ցուցաբերվի։
Ըստ իս, լրագրող լինելը մասնագիտությունից առաջ ապրելակերպ է, բնավորության գիծ, նույնիսկ կասեի ծանր խաչ, որից ազատվել հնարավոր չէ: Եթե ավելի անկեղծ լինենք՝ լրագրողի բնավորությանը հատուկ են ինտրիգները, մի փոքր լու-ից ուղտ սարքելը․․․ Նյութը նրա համար ծառի բուն է, սկյուռիկի նման անընդհատ փորփրում, խորանում է։ Լրագրողը հենց մի բան «ականջի պոչով լսում», նյու՜թ է պատրաստում էլ չի համբերում․․․ Մեր վարչապետ լրագրողին հենց մի բան ասում են, «իսկույն հանրայնացնում է»։ Վա՜յ, այսինչը այսքան կերավ, այնքա՜ն կերավ, հետո էլ պարզվում է, որ այսինչը կամ այնինչը մի հրաշալի անձնավորություն են։ Սա նշանակում է, որ լրագրողի բնավորությունից դուրս գալ համարյա անհնարին է։ Միևնույն է, ինտրիգներ փնտրելն իրեն հանգիստ չի տալու․․․ Բայց դե, մի կողմից լավ է, ինքը գիտի, որ լրագրողներն այդպիսին են և հեշտ չի լինելու «նրանց հետ կռիվ տալը»։ Նույն գործիքներին տիրապետում են նաև նրանք։

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am