«2013-ին Ֆահրադինը պետք էր Ռուսաստանին՝ Ալիևին վախեցնելու համար». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2013-ին Ֆահրադինը պետք էր Ռուսաստանին՝ Ալիևին վախեցնելու համար: Նայեք, թե որտեղ է նա տպագրվել: Սա պատահական կայք չէ, սա կարելի է համարել ռուսական հատուկ ծառայությունների անալիտիկ կայքերից մեկը: Այսօր Ռուսաստանը նրան հանձնում է Ալիևին, ում դեմ խոսացրել է Ֆահրադինին: Իսկ այս կայքի մեծամեծերից ոչ մեկ մի բառ էլ չի ասել՝ ոչ Մոդեստ Կոլերովը, ոչ Տարասովը, ոչ Զատուլինը, ոչ էլ մյուսներ… Այս ելույթը կատաղության էր հասցրել Ալիևին ու Զաքիր Հասանովին ու Ռուսաստանից պարզաբանումներ էին պահանջել»: Ավելի վաղ արված մեկ այլ գրառման մեջ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան էջում գրել. «Ֆահրադին Աբասովին կամ նույն Ֆահրադին Աբոսզոդային Ռուսաստանը հանձնել է նրան հետախուզում հայտարարած Ալիևին: Մեր դաշնակիցը արել է այն, ինչ մյուս դաշնակից Բելառուսը ժամանակին արեց Ալեքսանդր Լապշինի հետ: Ըստ որում, Ադրբեջանում նրա դեմ հարուցված մեղադրանքներից մեկը վերաբերում է իբրև թե հայկական հատուկ ծառայությունների հետ կապին, իբր թե Հայաստանը նրան Ադրբեջանին դեմ օգտագործում է անջատողականությունը խթանելու համար: Իսկ իրականում…. Եթե որևէ երկրի ծառայություն նրա “անջատողական դիսկուրսն” օգտագործել է Ադրբեջանի դեմ, ապա դա եղել է ռուսականը…. 2012-2013-ին ինչպես Մոսկվան փորձում էր Երևանին տարբեր ճնշումներով ներգրավել Եվրասիական միության մեջ, նույն կերպ աշխատում էին նաև Ադրբեջանի ուղղությամբ: Ու 2013-ին Կոլերովի, Տարասովի ու այլ հայտնի մերձկրեմլյան փորձագետների կողմից Ռուսաստանում և Մոսկվայում կազմակերպված Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակին նվիրված հոբելյանան կոնֆերանսների, միջոցառումների պարտադիր հյուրերից մեկը Ֆահրադինն էր: Նա անգամ համարվում էր այդ նույն անձանց կողմից ստեղծված Նորագույն պետությունների ինստիտուտի փորձագետ-հեղինակներից մեկը, ումից ակնկալում էին հաճախ հոդվածներ տպել, զեկույցներ ունենալ իր դիսկուրսով: Այժմ նրան Մոսկվան արտահանձնել է ու նշված հեղինակներից ոչ մեկից դեռ պաշտպանության ձայն չկա: Ահա թե ինչպես են վարվում մեր դաշնակիցները նույնիսկ նրանց հետ, ում դիսկուրսի կարիքը ժամանակին ունեին: Ու Բաքվի տիրակալին հաճայանալու համար Ֆահրադինին զոհաբերելու ու վերջին շրջանում ընդդեմ Հայաստանի ռուս-ադրբեջանական մերձեցումների, հակահայկական հիստերիաների դրսևորումները, որոնց մասնակիցներից են նաև մեր որոշ հայ հայրենակիցներ, ինչ-որ լուրջ բանի մասին է ասում»:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am