Արգելված թեմաներ

Հրապարակը իր խմբագրականում գրում է. Մարդկային ողբերգության, էմոցիաների ու հուզական աշխարհի շահարկումներն անթույլատրելի են բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում եւ բոլոր պարագաներում։ Ոչ մի հարգանք չի կարող առաջացնել այն քաղաքական գործիչը եւ քաղաքական ուժը, որը շահարկում է ազգային վիշտը, փորփրում ժողովրդի վերքերը, էժան դիվիդենտներ շահում դրանց մասին պաթետիկ ելույթներ ունենալով։ Դա առաջին հերթին վերաբերում է Հայոց մեծ եղեռնի եւ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին։ Այո, նահատակներին պետք է հիշել ու նրանց հիշատակը խնկարկել, հարազատներին պետք է մխիթարել ու վերքերն ամոքել։ Այո, մեղավորները պետք է պատժվեն, եւ դա պետք է բոլորին դաս լինի, որ նման ողբերգությունները չկրկնվեն այլեւս երբեք։ Բայց տարբեր անմաքուր մարդկանց պետք է հասարակությունն արգելի այդ ցավոտ թեմաների վրա ձեռքերը տաքացնել ու մարդկանց վիշտը շահարկել։ Դա ե՛ւ անմարդկային է, ե՛ւ անբարոյական։ Ազգային զգացմունքների հետ խաղալ չի կարելի։ Դա չի կարելի անել ո՛չ Արցախյան գոյամարտի, ո՛չ Առաջին հանրապետության, ո՛չ Հայրենական պատերազմի, ո՛չ սումգայիթյան ողբերգության, ո՛չ «Ծովից ծով Հայաստանի», ո՛չ Ղարս-Արդահանի եւ շատ ու շատ այլ թեմաներով։ Այս բոլոր թեմաները, իհարկե, կարող են դառնալ ժողովրդական բանահյուսության, ստեղծագործական ներշնչանքի, գրական պատումների նյութ, բայց ո՛չ քաղաքական գործիչների շահարկման առարկա։ Եվ եթե քաղաքական գործիչներն այս տարրական բանը չեն հասկանում, հասարակությունը պետք է նրանց հասկացնի՝ արգելի այս թեմաներին մոտենալը, զգայացունց հայտարարություններ անելը, լալահառաչ ճառեր ասելը։ Խորը վիշտը, նուրբ թեմաները, ազնիվ զգացմունքները «կեղտոտ» քաղաքական խաղեր չեն հանդուրժում։ Այդ թեմաներով խոսելու իրավունք քչերն ունեն։ Մյուսներին վայել է լռելը։

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am