Անցյալից դասեր քաղեք

Հրապարակ օրաթերթը գրում է. Տեր-պետրոսյանական ժամանակների պաշտոնյաներից մեկն ուշագրավ պատմություն արեց՝ նկատելով, որ նոր իշխանություններն այնքան երիտասարդ են ու անփորձ, որ իրենց քայլերի պատասխանատվությունը, հետեւանքները չեն գիտակցում։ Հիշելու առիթը Հայկ Մարությանի մտադրությունն էր՝ Բուզանդի 1/3 շենքից մի խումբ ԶԼՄ-ների հանելու հետ կապված։ Նա պատմեց, որ տարիներ առաջ, երբ դեռ քաղաքում մեծ թվով ազատ տարածքներ կային, եւ պետական հողերը դեռ «մեջ-մեջ» չէին արել, կառավարության անդամներից մեկի գլխում մի գայթակղիչ միտք է ծագել՝ չբնակեցված պետական տարածքներից մի քանի կտոր հողատարածք սեփականաշնորհելու եւ բարձրաստիճան պաշտոնյաներին տրամադրելու որպես տնամերձներ՝ հետագայում այդ հողերի վրա տներ կառուցելու նպատակով։ Միտքը ոգեւորել է մի քանի պաշտոնյայի, եւ նրանք արդեն մտորել են, թե ինչպես, ինչ նախագծերով են տներ կառուցելու ու իրենց նեղլիկ բնակարաններից բարեկարգ տներ տեղափոխվելու։ Բայց մինչ մտադրությունն իրականացնելը, մեր զրուցակիցը մի քանի հոգու հետ այցելել է նշված տարածք՝ տեղանքը տեսնելու, ուսումնասիրելու։ Եվ չնայած հողերը պետական են եղել, եւ տներ չեն եղել կառուցված, բայց թաղի բնակիչներն այստեղ հող մշակելիս են եղել, ինքնակամ զավթած։ Երբ պաշտոնական պատվիրակությունը գալիս է, հարեւան տներից հասկանում են այցի մտադրությունը եւ դուրս են գալիս՝ հասկացնելու, որ հեշտ չեն հանձնելու իրենց չպատկանող, բայց իրենց տնօրինության տակ գտնվող հողերը։ Պաշտոնյաները, այս դիմադրությունը տեսնելով, անմիջապես հրաժարվում են իրենց մտադրությունից՝ բողոքի ալիք չբարձրացնելու եւ մարդկանց իշխանությունների դեմ չհանելու համար։

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am