«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ.՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Զարուհի Բաթոյանը հայտարարագրել է բնակարան:
Նախարարի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ . Զ. Բաթոյանի դրամական միջոցները կազմել են 500 000 ՀՀ դրամ եւ 335 եվրո: 2019թ. հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների վերաբերյալ տվյալներ չկան:
Նշենք, որ մինչ նախարարի պաշտոնին նշանակվելը, Զարուհի Բաթոյանը զբաղեցնում էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը:
Հավելենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 30-ին նա ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականին «ԵԼՔ» խմբակցության ցուցակով ընտրվել է Երեւանի ավագանու անդամ»:
Առավելմանրամասն՝թերթիայսօրվահամարում
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը