«Փաստ» թերթը գրում է. «Դեռեւս անցած տարվա սեպտեմբերի սկզբին «Փաստ» թերթը գրել էր, որ «Երեւանի ավագանու ընտրությունները յուրօրինակ փորձաքար են նրա ու ԿԸՀ մյուս անդամների համար:
Չնայած իշխանափոխությունից հետո շատերն էին պահանջում նրա հրաժարականը, սակայն, մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը սկզբունքորեն դեմ չի եղել, որ փորձառու Մուկուչյանը շարունակի պաշտոնավարել, սակայն պայմանով. եթե ընտրություններն ընթանան «նոր ժամանակների» պահանջներին համապատասխան, արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ կվստահվեն Մուկուչյանին»: Այդպես էլ եղավ: Փաստացի, Մուկուչյանի կազմակերպած երկու ընտրություններից էլ, ըստ էության, իշխանությունները դժգոհ չէին, կարելի է ասել՝ ավելին, նույնիսկ շատ գոհ էին:
Այդուամենայնիվ, «Փաստ» թերթի տեղեկություններով, Մուկուչյանի հեռանալու ժամանակն արդեն հեռու չէ: Մեր աղբյուրների պնդմամբ, այդ պաշտոնում վարչապետն ու թիմակիցներն այս պահին ունեն մեկ ընդհանուր թեկնածու՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանը:
Չնայած այն հանգամանքին, որ իշխանություններն Իոաննիսյանի հետ հանրային որոշ հարցերում ունեին հակասություններ եւ պարբերաբար քննադատական հայտարարություններ են հնչում միմյանց հասցեին, այդուամենայնիվ, առաջիկայում այդ հարցը կմտնի օրակարգ»:
Ամբողջությամբկարողեքկարդալթերթիայսօրվահամարում:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը