ԵՄ վերջին ընդառաջումը Փաշինյանին

168 ժամը գրում է. Երկուշաբթի օրը, ըստ նախատեսվածի, մեկնարկելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել։ «168 Ժամն»ն արդեն գրել էր, որ այս այցը կարող է բացարձակ անիմաստ լինել, քանի որ Եվրոպական հանձնաժողովը՝  Եվրոպական խորհրդարանի ընտրություններին  ընդառաջ, որը տեղի կունենա այս տարվա մայիսի 23-26-ը, բազմաթիվ ներքին խնդիրներով խառն է և Հայաստանի հետ քաղաքական որևէ օրակարգ այս պահին հետաքրքրված չէ քննարկելու։ ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը հունվարին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում և բազմիցս ակնարկել է, որ զբաղված են ընտրություններով, և, որ ԵՄ-ն մինչև Եվրախորհրդարանի ընտրությունները չի քննարկի նույնիսկ ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման հարցը։ Ըստ ամենայնի՝ միակ բանը, որի շուրջ Փաշինյանը փորձելու է ինչ-որ աշխուժություն մտցնել Եվրամիություն (ԵՄ)-Հայաստան ծրագրերի մեջ, իր բրյուսելյան այցի շրջանակներում ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողովի կազմակերպման մասին հայտարարությունն է, ինչը, ըստ երևույթին, եվրոպական ներդրողներ Հայաստան բերելու վերջին հույսն է, քանի որ, ինչպես հայտնի է, հատկապես իշխանափոխությունից հետո արտաքին ներդրումների ծավալը կտրուկ նվազել է։ Ըստ էության ԵՄ երկրները հետաքրքրված չեն հայաստանյան ներդրումներով։ Դրա վկայությունն են նաև հայ-գերմանական բարձր մակարդակի երկու հանդիպումները Երևանում  և Բեռլինում, որոնց արդյունքում տնտեսական որևէ կոնկրետ նախագիծ չկա։ Չկա նախագիծ նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ վարչապետ Փաշինյանի 3-4 շփումների արդյունքում, և, փաստորեն, այս համաժողովը գործող Կառավարության՝ Հայաստանի հանդեպ եվրոպական ներդրողների հնարավոր ուշադրությունն աշխուժացնելու վերջին հույսն է։ Եվրամիությունը, բնականաբար, կընդառաջի այս խնդրանքին՝ հաշվի առնելով, որ սա Հայաստանում բիզնես միջավայրը եվրոպական ներդրումների շնորհիվ աշխուժացնելու վերջին հնարավորությունն է։ Ներդրումային համաժողովը փաստացի դոնոր կոնֆերանսի թեթև տարբերակն է։ Հիշեցնենք, որ ԵՄ-ն Վրաստանի ու Մոլդովայի համար ժամանակին անցկացրել է դոնոր կոնֆերանսներ՝ յուրաքանչյուր երկրի համար մոտ 1 միլիարդ եվրո արժողությամբ ներդրումային ծրագիր հաստատելով։ Այժմ Հայաստանի հույսն այն է, որ այդ հնարավոր գումարների մի մասը կգա մեր երկիր, բայց պետք է շեշտել, որ հատկապես եվրոպական շրջանակները Կառավարության առջև դրել են իրականում բիզնես միջավայրի ազատականացման խնդիրները։ Նրանք հատկապես անհանգստացած են «Լիդիան Արմենիա» ընկերության ձգձգվող գործով, գործող կառավարության վերաբերմունքով, ինչը նրանց համար, այնուհանդերձ, կարևոր ինդիկատոր է։ «168 Ժամի» տեղեկություններով՝ եվրոպական շրջանակները նաև  արդարադատության համակարգի և քաղաքականացված գործերի, ներդրողների նկատմամբ քաղաքական աստառներով գործերի հետ կապված մտահոգություններ են հայտնել։ Եվ հատկապես կասկածներ ունեն, այսպես կոչված, անցումային արդարադատության գործիքի կիրառման վերաբերյալ, քանի որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ այն հազվագյուտ երկրներում, որտեղ այդ գործիքը կիրառվել է, արտաքին ներդրումների հոսքը կտրուկ նվազել է։ Այդ ներդրումային համաժողովը կազմակերպելու հայաստանյան կողմի որոշմանը եվրոպացիներն ընդառաջել են՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ դժգոհություններն առ այն, որ Եվրամիությունը պատշաճ կերպով ուշադրություն չի դարձնում Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը և չի աջակցում, ինչին ի պատասխան՝ եվրոպացիները մի քանի անգամ շեշտել են, որ Հայաստանի նոր Կառավարությունը կյանքի չի կոչում ստորագրված համաձայնագիրը, անգամ ԵՄ-ի ֆոնդերից հատկացված 100 միլիոնից ավելի գումարը դեռևս սառեցված է և չի օգտագործվում, և Հայաստանի կառավարությունը չի ցուցաբերում ոչ քաղաքական կամք, ոչ էլ ունակություն՝ ամբողջությամբ իրականացնելու այդ բարեփոխումները։ Այս կապակցությամբ բազմիցս իրենց դժգոհություններն են արտահայտել եվրոպացի պաշտոնյաները։ Եվ չնայած այս ամենին, այդուհանդերձ, Արևելյան գործընկերության տասնամյակի շրջանակներում այդ վերջին ընդառաջումը Հայաստանի իշխանությունների համար արվելու է։

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am