Հայաստանի Զինված ուժերը չեն պատրաստվում սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել և համալրվում են այնպիսի զինատեսակներով, որոնք հնարավորություն կտան չեզոքացնել հակառակորդի նկրտումները։
«Ոչ քանակական առումով, ոչ ժողովրդագրական առումով, ոչ տնտեսական առումով հավասար չենք կարող լինել (Ադրբեջանի հետ՝ խմբ.): Դրա համար մենք ավելի շատ ուշադրություն դարձնելու ենք որակական խնդիրներին: Մենք այնպիսի ձեռքբերումներ ենք իրականացնում, որոնք կարող են մեզ հնարավորություն տալ հակառակորդի հնարավոր նկրտումները չեզոքացնելու», - Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Հարցին, թե խոսքը «Սու»-երի մասի՞ն է, Դավիթ Տոնոյանն արձագանքել է. «Նաև «Սու»-երի»:
Դիտարկմանը, թե հաճախ են ասում, որ դրանք թանկ են, նախարարն արձագանքել է. «Մենք գտնելու ենք արդյունավետ լուծումներ հակառակորդին զսպելու, հակառակորդին հաղթելու», - նշեց Դ.Տոնոյանը։
Նա նշել է, որ հայկական բանակը ձեռք է բերում նաև հարձակվողական զենքեր: «Փոխվում է հոգեբանությունը, փոխվում է մոտեցումը, քանի որ պաշտպանության մեջ գտնվող բանակները միշտ պարտություն են կրում: Դրա համար մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանական դիրքերում։ Եթե խնդիրը գնալու է ռազմական գործողությունների վերսկսմանը՝ մենք չենք հապաղելու», - ասել է Պնախարարը: Հարցին՝ հարձակվելու՞ ենք նաև, Դ.Տոնոյանը պատասխանեց. «Իսկ ինչու՞ ոչ»։
Ռուսական նոր վարկով, որը ևս 100 մլն դոլար է կազմելու, Հայաստանը ձեռք է բերելու այնպիսի սպառազինություն, որը հնարավորություն կտա, չմտնելով սպառազինությունների մրցավազքի մեջ, խնդիրները հաջող լուծել։ Սպառազինության տեսակը, ըստ նախարարի, դեռ գաղտնիք է։
Թե՛ Փաշինյանը, թե՛ նաև պաշտպանության նախարարը հստակորեն չեն բացառել պատերազմի բռնկումը: Սա ոչ միայն քարոզչական, տակտիկական մոտեցում է, այլև իրավիճակի ռեալ գնահատում: Դա է պատճառը, որ արդեն ՀՀ պաշտպանության նախարարի մակարդակով «շրջանառության» մեջ է դրվում, չի բացառվում նաև հայկական կողմից հարձակումը:
Իհարկե, սա չի նշանակում, որ հայկական կողմը պատերազմ կնախաձեռնի, բայց այնուամենայնիվ, փաստ է, որ Հայաստանի իշխանությունը չեն բացառում պատերազմի բռնկումն այն դեպքում, երբ ամիսներ առաջ նույն Տոնոյանը ոգևորված էր Դուշանբեում Փաշինյան-Ալիև հանդիպման պայմանավորվածություններով և Ադրբեջանի «կառուցողական» կեցվածքով:
Թամար Բագրատունի
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը