ԲՈՒՀ-ի պաշտոնյան կոչ է անում մասնակցել մարտի 1-յան երթին. բաց նամակ

Բաց նամակ ԿԳ նախարարին և ԵՊԼՀ հոգաբարձուների խորհրդի նախագահին(ԲՈՒՀ–ի պաշտոնյան կոչ է անում մասնակցել մարտի 1-յան երթի)
Այսօր բախվեցինք այս 9 ամիսների ամենատհաճ իրադրությանը… Մենք մեր ղեկավարման ամենասկզբից մինչ այսօր պայքարել ու պայքարում ենք քաղաքականությունը բուհից ամեն կերպ հեռու պահելու նպատակով, իսկ մարդիկ թքում են այդ ամենի վրա իրենց շահի, լավ ու հարմարավետ տեղավորվելու համար: Դե, դա անելու համար հատուկ տաղանդ է պետք, բայց տխրում ենք բուհի ուսանողության համար, որ հայտնվել է ձեր ձեռքերում… Մեր բուհում նոր աշխատակցուհի ունենք. ԵՊԼՀ ռեկտորի նորանշանակ խորհրդական Մարինա Աբրահամյանը, որը վերջերս հանդիպում էր իրականացրել ուսանողների հետ, թռուցիկներ բաժանելու միջոցով հորդորել հետևել մի շարք էջերի, որից մեկը ինստագրամյան Bryusov news-ն է… Այսօր այս էջում, որը ի դեպ ղեկավարում է նույն ինքը՝ նորանշանակ պաշտոնյան, տեղ է գտել «ամենաապաքաղաքական» կոչն ու միջոցառման մասին հայտարարությունը, որը երբևէ տեսել էինք: Սա այն իրադարձությունն է, որին շատերս գնալու էինք և մասնակցելու, բայց հանդես գա՞լ այսպիսի հայտարարությամբ… Այսպիսի հայտարարությամբ հանդես է գալիս բուհում աշխատող պետական պաշտոնյան. սա ոչ այլ ինչ է, հարգելինե՛րս, քան պաշտոնի չարաշահում, սա նշանակում է ստիպել ուսանողությանը մասնակցել քաղաքական երթի՝ կազմակերպված կոնկրետ քաղաքական ուժի կողմից, որովհետև շատ ուսանողներ կգան իրենց ցանկությամբ, շատերը կգան պարտավորված ու ակտիվ երևալու համար, շատերը կգան նրան ճանաչելու պարտավորվածությունից և այլն… Ո՞նց հասկանանք այս ամենը… ՀՀԿ-ից ավելի մեծ ու ախորժալի քայլերով անցո՞ւմ ենք կատարում ՔՊ-ի… Իհարկե, այս ամենի ետևում տեսնում եք ականջներ… հատկապես ԿԳ նորանշանակ փոխնախարարի՝ Գրիշա Թամրազյանի, բայց ինչևէ, նրան կանդրադառնանք հետո… ՀՀ ԿԳ նախարար պարոն Հարությունյանից և մեր ԵՊԼՀ հոգաբարձուների խորհրդի նախագահից՝ պարոն Հակոբյանից պահանջում ենք պարզաբանում և գնահատական այս քայլին. նման մարդիկ խայտառակում են մեր բուհը, և թերևս իրավունք չունեն աշխատել այնտեղ՝ առավել ևս նման պատասխանատու աշխատանքի: Մեր ֆիզիկ ռեկտորից այլևս պարզաբանում, գնահատական, պատասխան չենք պահանջում, որովհետև նա ուղղակի խամաճիկ է… Սիրելի՛ ուսանողներ, մեկ անգամ ևս խոսուն փաստերով համոզվե՛ք՝ բոլոր այն խոստումները բուհ-ը ապաքաղաքական պահելու, որոնք արվում էին ձեզ համար, սուտ էին, Ձեզ շարունակում են խաբել արդեն տեսանելի ու բացահայտ քայլերով… ԵՊԼՀ Ուսանողական խորհուրդ

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am