Քաղաքական գործիչների խմբային սեքս. պատգամավորն իր գործընկերներին 18+ տեսանյութ է ուղարկել

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունն արդեն հետաքննում է միջադեպը։
 Վրաստանի «Գիրչի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Զուրաբ Ջափարիձեն պատգամավորներին «Քաղաքական գործիչների խմբակային սեքս» վերնագրով տեսանյութ է ուղարկել։ Facebook–ի իր պաշտոնական էջում այս մասին հայտնել է անձամբ Ջափարիձեն։ «Մեկ օր առաջ պոռնոյի լինք էի ուղարկել պատգամավորներին։ Խորհրդարանի իրավաբանական կոմիտեի փոխնախագահը ոչ միայն ստացել է տեսանյութը փոստով, այլև վերբեռնել է և նայել», – գրել է Ջափարիձեն։ Քաղաքական գործիչն այս քայլին է դիմել ոչ թե հասարակ հետաքրքրությունից դրդված, այլ ի նշան բողոքի` Վրաստանի պատգամավոր Էկի Բեսելիայի անձնական կյանքի մասին սկանդալային տեսանյութը պահպանելու և տարածելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու դեմ։ Մեղադրյալների թվում են նաև Ջափարիձեի կուսակցության անդամները։ Նրանց մինչև 8 տարվա ազատազրկում է սպառնում։

«Ինչու՞ են այդ մարդկանց 4-8 տարով նստեցնում», – հարց է ուղղել Ջափարիձեն` ընդգծելով, որ իր տարածած տեսանյութը «Քաղաքական գործիչների խմբակային սեքս» էր կոչվում` ակնարկելով, որ խորհրդարանում ոչ ոք անմեղ չէ։

Բեսելիայի հետ կապված սկանդալը շատերը կապում են նրա գործունեության, ինչպես նաև «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության և պատգամավորի միջև ծագած վեճի հետ։ Պատգամավորը դեմ է արտահայտվել որոշ դատավորների նշանակումներին, դրան ի պատասխան Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն իր թիմի հետ համատեղ ջանքերով ազատել է Բեսելիային պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Քննարկվել է նաև Բեսելիայի` կուսակցությունից դուրս գալու հարցը, նաև այն, որ տեսանյութի տարածման հետ կապ են ունեցել կուսակիցները։ «Վրացական երազանքում» դա կտրականապես հերքում են։
armeniasputnik.am

դիտվել է 134 անգամ
Լրահոս
Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am