Գործող իշխանության համար լեգիտիմության հիմք է անհրաժեշտ, հեղափոխական զոհեր, քայլերթների համար դրդապատճառներ

«Մարտի 1»-ի հեղափոխական դիսկուրսը. Ցանկացած իշխանություն լեգիտիմության համար հանրային դիսկուրսի պահանջ ունի։ Ադրբեջանի ղեկավարի լեգիտիմության հիմքն է «գրավված» տարածքների վերադարձը։ Կուբայի հեղափոխական կառավարության հիմքը համաշխարհային, այսինքն ամերիկյան իմպերիալիզմի և կապիտալիզմի դեմ պայքարը։ Վրաստանում և Ուկրաինայում պայքարում են ռուսական իմպերիալիզմի դեմ և այլն։ Լեգիտիմության դիսկուրսից հրաժարումը կարող է տապալել իշխանությանը։ Նման դիսկուրսներ ունեն նաև տարբեր ինստիտուտները․ Հայ եկեղեցին 5-րդ դարից ի վեր նշում է Ավարայրի բարոյական հաղթանակը և սրբադասել է նահատակներին։ Շիաները մինչև հիմա նշում են 661-ին տեղի ունեցած Ալի Մարգարեյի մահը և նշում են այնպիսի էմոցիոնալ կերպով, կարծես դա երեկ է տեղի ունեցել։ Դա նույնպես իրենց լեգիտիմության դիսկուրսի հիմքն է։ Բնականաբար, լեգիտիմության դիսկուրսը պետք է ունենա որոշակի բառապաշար, կախված ժամանակից, տեղից և իրավիճակից՝ «նահատակ», «մարտիրոս», «քաղաքացի», «աշխատավոր ժողովուրդ», «սովետական սոցիալիստական մեծ հեղափոխություն», «թավշյա, ոչ բռնի հեղափոխություն», «հպարտ քաղաքացի», «հեղափոխության առաջներդ» և այլն։ Դրանք պետք է անընդհատ և ցանկացած առիթներով կրկնվեն, որպեսզի մեխվեն մարդկանց ուղեղներում։ Տիրապետել մարդկանց ուղեղները, նշանակում է ուղղորդել և իշխել նրանց վրա։ Կարգախոսները պետք է ունենան էներգետիկա և որևէ գործողության պոտենցիալ․ «հողը գյուղացուն, գործարանները բանվորներին», կամ «պայքար, պայքար մինչև վերջ», ինչպես նաև որևէ մի խորհրդանշական «ճակատամարտ», իրական, կամ բարոյական հաղթանակներով։ Եկեղեցու համար դա Ավարայրի ճակատամարտն է, ֆրանսիական հեղափոխության համար Բաստիլի գրավումը, կուբայական հեղափոխության համար Մոնկադա զորանոցի գրավումը։ Հայկական հեղափոխությունը նույնպես պետք է ունենա իր բառապաշարը և որպես խորհրդանիշ որևէ իրադարձություն։ «Ռադիոտան» գրավումը չի կարող համեմատվել Ձմեռային պալատի, կամ Մոնկադայի գրավվման հետ։ Արցախյան հաղթանակի ստորադասումը ապրիլյան դեպքերին հանրության կողմից չընդունեցին։ Մնում էր մի այլ իրադարձություն դարձնել հեղափոխության խորհրդանիշը։ Նման իրադարձությունները կարևոր են նաև երթերի և զանգվածային միջոցառումների համար։ Պետք է լինեն նաև թանգարաններ, սակայն «թավշյա, ոչ բռնի հեղափոխության» թանգարանի ստեղծման փորձը հանրության կողմից նույնպես չընդունվեց։ «Մարտի 1-ի» դեպքերը, ըստ էության, միակ իրադարձությունն է, որը կարելի է նշել որպես հեղափոխական իրադարձություն, հնարավոր Ավարայրի ճակատամարտ։ Դա հեղափոխական սիմվոլիկայի միակ հնարավոր նշանակալի իրադարձությունն է կարող դառնալ, և կարևոր չի, որ քսան տարի առաջ է եղել։ Գործող իշխանության համար լեգիտիմության հիմք է անհրաժեշտ, հեղափոխական զոհեր, քայլերթների համար դրդապատճառներ։ Ինչ վերաբերում է զոհերին, ապա նրանց ողբերգական մահը պետք է միավորի մարդկանց, լինի ապագայի համար դաս։ Սակայն ոչ լեգիտիմության դիսկուրսի համար շահարկման միջոց։ Առհասարակ, մարդկանց մահը քաղաքական նպատակների համար շահարկելն աընդունելի է, ինչպես նաև սրբապղծություն է, երբ երթի կազմակերպմանը մասնակցում են մարդիկ, որոնք եղել են բարիկադների հակառակ կողմում ու կրել են զենք ու ստացել հանդերձանք այդ նպատակի համար»։  Ստեփան Դանիելյան Քաղաքագետ

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Աղոթում եմ, որ Աստված հանի կեղծիքի, չարախոսության, ատելության ու հայհոյախոսության հանդերձը. Տեր Արտակը հերքել է Տավուշի թեմի մասին տարածված կեղծ լուրերը ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի թիրախներին hարվածելու մասին Ես ողջունում եմ Լիբանանի ԱԳ նախարարի որոշումը՝ Իրանի նորանշանակ դեսպանին Լիբանանից արտաքuելու վերաբերյալ. Իսրայելի ԱԳ նախարար ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հետ կապված իրավիճակը «հեղհեղուկ» է. Սպիտակ տուն Իրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակել՝ իսրայելական հարվածից զոհված Լարիջանիի փոխարեն Երևան-Գյումրի ճանապարհին «Nissan Tiida»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. վթարի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել. կա 2 տուժած Հիմա այլևս նախաքննական գաղտնիքի սահմանափակում չկա և ազատ եմ ներկայացնելու, թե ինչ է տեղի ունեցել իրականում. Արմինե Օհանյան ՌԴ զինուժը ևս 1 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները ծառայություն են իրականացնում չգործող անցման կետում Ինչպե՞ս կօգտվեն ընդդիմադիր ուժերը Վարդան Ղուկասյանի հնարավորություններից «Նիկոլի բանկերը ոնց են քերում» հայ ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (video) Նրա խոսքերին բա կհավատան. Ղուկասյանը ՝ Փաշինյանի հայտարարությունների մասին (video) «Ճանաչու՞մ եք ինձ, ձեր պատճառով ախպերս նստեց»․ լարված իրավիճակ Աժ-ում (video) Հրապարակե՛ք, ազգը պիտի իմանա դավաճաններին դեմքով․ լարված իրավիճակ ԱԺ-ում (video) «Ալեն Սիմոնյա՛ն, Եռաբլուրի վրա ես տժժում»․ Ռուզան Ստեփանյանն՝ ԱԺ-ի դիմաց (video) Դե լսե՛ք՝ ձեզ ինչ է սպասվում․ Արմենուհի Կյուրեղյանը՝ ՔՊ-ին (video) Ներքին ինֆորմացիա ունենք. Նիկոլը խայտառակ վիճակում է,ամեն տեղ պարտվելու է․ Երվանդ Բոզոյան (video) Աննա Վարդապետյա՛ն, ու՞ր է Նիկոլի դեմ քրեական վարույթը․ Արծվիկ Մինասյան (video) Նիկոլը փաստացի հայտարարեց ՝ ինքը Ադրբեջանի թեկնածուն է (video) Աննա Մկրտչյանի ելույթից հետո իրավիճակը լարվեց․ «Անբարոյականը տեղովդ ես», «Քեզ հանգիստ պահի» (video) «Զախարովան լավ կտացրեց սրանց գլխին»․ Արմինե Ադիբեկյան (video) Իրանում ավելի քան 450 մարդ է ձերբակալվել առցանց դիվերսիոն գործունեության համար Փաշինյա՛ն, Արթուրը քեզ կսովորեցնի՝ ինչպես պաշտպանել ձյունածածկ տարածքը. «Ուժեղ Հայաստան» Մինչև ընտրություններ Փաշինյանը արտաքին պարտքը կեռապատկի էլ․ քաղաքացի (video) Հրապարակե՛ք 44-օրյա պատերազմի զեկույցը, թե չէ․․․ Գևորգ Գևորգյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նուռ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am