Ոստիկանության բաժնում արյունը պատերին էր ցփնված. Արամ Մանուկյանը մարտի 1-ից մանրամասներ է պատմում (տեսանյութ)

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ: -Պարո՛ն Մանուկյան, 2008 թվականին տեղի ունեցած ցույցերից, հենց մարտի 1-ից ի՞նչ հիշողություններ ունեք: -Ամենածանր տպավորությունը գիշերվա հարձակումն էր: Մենք բոլորս 100-ներով, 1000-ներով այդ փետրվարյան ցուրտ օրերին գիշերում էինք Ազատության հրապարակում, բայց ամենամռայլը 1-ի գիշերն էր, երբ ոստիկանական շղթան ներխուժեց հրապարակ, օղակ ստեղծվեց վրանային քաղաքի շուրջ: Մենք արթնացանք: Տեր-Պետրոսյանը հրահանգեց միացնել խոսափողները, որպեսզի ժողովրդին դիմելու հնարավորություն լինի: Տեր-Պետրոսյանը դիմեց ցույցի մասնակիցներին մոտավորապես այսպիսի բառերով. «Միգուցե ոստիկանները մեզ ասելու բան ունեն: Պետք չէ խառնվել եւ շփոթվել»: Ժողովուրդը ոչ մի քայլ չձեռնարկեց, մի մասն էլ քնած էին վրաններում: Դա եղել է ժամը վեցն անց կես: Եւ Ոստիկանները չարձագանքեցին: Դրանից հետո սկսեց հարձակումը վրանների վրա, քնած մարդկանց վրա, սկսեցին վայրենավարի ջարդել մեր սարքերը, ապարատուրան, դինամիկները փշուր-փշուր էին անում ու գցում օպերայի աստիճաններից ներքեւ: Մարդիկ սկսեցին փախչել, որովհետեւ ուրիշ տարբերակ չկար. հարձակվողները վահաններով, մահակներով էին, իսկ քաղաքացիները՝ բաց ձեռքերով: Ոչ մի կրակոց չի եղել այդ ժամանակ: Ես, որքան որ հնարավոր էր, մնացի, բայց այնպիսի իրավիճակ էր, որ այդ պատը կարծես քեզ տանում էր: Մենք մոտ 6-8 հոգով գնացինք դեպի «Խնկո ապոր» գրադարան, փորձեցինք շունչ առնել: Չէր անցել 2 րոպե, ոստիկանները հասան նաեւ այդտեղ, սկսեցին քշել: Անցանք շենքերի հետեւ, էնտեղ էլ հասան, եւ մենք Հյուսիսային պողոտայով փորձեցինք հեռանալ ոստիկաններից, մինչդեռ մի քիչ ներքեւ` երկու կողմից, ոստիկանական մեքենաները եկան մեր առաջ, արդեն փախչելու տեղ չունեինք, եւ մահակներով հարձակվեցին մեզ վրա: Մեզ ոչխարների նման բռնեցին եւ շպրտեցին բեռնատար մեքենայի մեջ: Մինչեւ ոստիկանական բաժին տանելը, մեզ խփում էին: Իմ բախտը բերեց. ես հատակին էի պառկել, բայց մեր ընկերներին խփում էին՝ ջարդելով մատները, գլուխները: Մեզ տարան կենտրոնի ոստիկանություն: Այնտեղ արդեն դժոխք էր, տեղ չկար, արյունը պատերին ցփնված: Մեր ընկերներից Տիգրան Բաղդասարյանին տեսանք, չճանաչեցինք. գլուխը ամբողջությամբ արյան մեջ էր: Ժամը 4-ին մեր աղմուկներից հետո ինձ եւ Հրանտ Բագրատյանին թողեցին: Մենք այդ ընթացքում փորձում էինք բանակցություններ վարել իրենց հետ, որ մեղմ լինեին գոնե երեխաների եւ կանանց նկատմամբ: Ժուռնալիստներից Գագիկ Շամշյանի հետ պատին հենված էինք, ինքը ինձ տվեց իր ֆոտոապարատի չիպը: Ասաց. «Պարո՛ն Մանուկյան, Ձեզ կարող է մանրամասն չխուզարկեն, վերցրե՛ք»: Ես վերցրի, հետս դուրս հանեցի: Էդտեղից դուրս եկանք, եւ ես ու Հրանտ Բագրատյանը Գերմանիայի դեսպանատանը ասուլիս կազմակերպեցինք, որին մասնակցում էին Եվրամիության բոլոր դեսպանները: Ներկայացրինք այն ամենը, ինչը տեսել ենք ոստիկանական բաժիններում, որից հետո եկանք Մյասնիկյանի արձանի մոտ, ես ելույթ ունեցա: Գիշերը, երբ որոշեցինք տուն գնալ, արտակարգ դրություն հայտարարվեց ապօրինի, որի իրավունքը չուներ Ռոբերտ Քոչարյանը: Տուն գնալու ճանապարհին տեսա, որ մեր շենքը ամբողջովին շրջափակված է: Մեծ արագությամբ հեռացանք այդտեղից: Եղան մարդիկ, ընդ որում` ոստիկաններ, որոնք օգնեցին ինձ քաղաքից դուրս գալ, եւ ես այդ պայմաններում փախա եւ հետ վերադարձա օգոստոսի 23-ին՝ հռչակագրի օրը՝ հույս ունենալով, որ իմ հռչակած անկախության օրը ինձ չեն ձերբակալի, այդպես էլ եղավ: -Պարո՛ն Մանուկյան, վերջին շրջնում բացահայտվեց, որ անհամաչափ ուժ է կիրառվել ոստիկանության կողմից, սակայն այս մասով մեղադրյալներ չկան գործում ներգրավված: Սա ինչո՞վ կպայմանավորեք: -Կլինեն: Սպասե՛ք: Հիմա հետաքրքիր պրոցես է գնում, եւ ես կոչ եմ անում բոլոր ոստիկաններին, որոնք մասնակցել են այս օպերացիաներին, թող իրենք գնան ՀՔԾ, իրենք մեղայական գրեն: Եւ հիմա կա այդպիսի պրոցես: Կան մարդիկ, որոնք կամավոր գրում են, թե ինչ է տեղի ունեցել: Գրում են, որ իրենց ստիպել են, որ իրենց պարտադրել են ծեծել մարդկանց, ցուցմունք գրել կամ դատական վճիռ հրապարակել: Շատ լավ է, որ հիմա հնարավորություն կա դուրս գալ այդ մեղքի տակից, այդ խարանից: Մենք ցուցակները ունենք այդ մարդկանց, բոլոր կառույցներին ուղարկել ենք դա: Ուշ թե շուտ, մեղավորները դատվելու են: Մենք հետեւողական ենք լինելու, որ բոլոր գործերը բացվեն, քննվեն: Նույն բանը անելու է ՄԻԵԴ-ը: Մեր երկրի, մեր ժողովրդի, մեր իշխանության պարտքն է լուծել մարտի 1-ի խնդիրը: -Սերժ Սարգսյանը` որպես վկա, հարցաքննվեց մարտի 1-ի գործով: Չենք կարող չնշել, որ հասարակության մի մասը զարմացավ այդ կարգավիճակից: Այնինչ նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը միանգամից մեղադրյալի կարգավիճակով հարցաննվեց: Որքանո՞վ է սա օրինաչափ: -Ոչինչ: Իրենց խոսքով՝ օրենքի տառով կներխուժեն բոլոր հանցագործների տները, եւ մարդիկ պետք է պատմության, ազգի եւ Աստծո առաջ պատասխան տան: Ես վստահ եմ՝ ժամանակի ընթացքում կարգավիճակ կփոխվի Սերժ Սագսյանի մասով: Ժողովուրդը մի փոքր պետք է համբերատար հետեւի գործընթացներին՝ հավատալով, որ այս իշխանությունները կամք են արտահայտել եւ մինչեւ վերջ տանելու են այդ գործը: Այլ կերպ ես չեմ էլ պատկերացնում: Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:  

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել Հայորդյաց տների սաներին «Նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակները նախընտրել են լռել». Ռոբերտ Ամստերդամ (Տեսանյութ) «Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին Երևի պուլտով ասել են՝ Արցախի նախագահներից մեկն էլ Երեւանում նստի. Քոչարյանը Փաշինյանի խոսքերի մասին Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը 14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում. Ռուբիո Արցախը հանձնել եք, հիմա ի՞նչն եք հանձնելու, որ չգնամ այդտեղ բնակվեմ. արցախցի կինը՝ Փաշինյանին Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters Իրանի ժողովուրդը ցույց տվեց, որ դժվարությունների հաղթահարման ուղին անցնում է ազգային համերաշխության միջով. Փեզեշքիան Իրանական կողմի հետ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցերն են քննարկվել Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am