«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամները երեկ հանդիպման էին հրավիրել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին: «Ժողովուրդ» օրաթերթին երեկ որոշ մանրամասներ են հայտնի դարձել ավելի քան երկու ժամ տեւած հանդիպումից:
Մասնավորապես, ի թիվս այլ հարցերի, Օսիպյանին հարցրել են կրիմինալի դեմ պայքարից, եւ պատգամավորներից մեկը բողոքել է, թե ոստիկանությունը վախենում է կրիմինալից, նրանց բռնելու փոխարեն հետները գործարքների են գնում: Ի պատասխան` Օսիպյանն ասել է, թե կրիմինալի նկատմամբ զրո հանդուրժողականություն է:
Ավելի ուշ «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Օսիպյանը նշել է. «Ցույց տվեք մի ոստիկանի, որ վախենում է, ես կազատեմ իրեն ոստիկանությունից: Ես վստահեցնում եմ Ձեզ` ո՛չ Հայաստանի Հանրապետության ոստիկանապետը, ո՛չ էլ ամբողջ ոստիկանությունը, այս մեծ ընտանիքը, մենք վախենալու որեւէ մեկից չունենք»:
Առավելմանրամասն՝թերթիայսօրվահամարում
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը