Սորոսական համքարությունը երեկ տվեց վերջին մարտը` եկեղեցուն սեփական հաշվեհամարին գումար փոխանցողի դերակատարում «վերապահելուց», բանակը «ի պատկերի յուրում» կերտելուց, դպրոցները անհասկանալի «ռեստարտի» ենթարկելուց հետո հերթը պատմական, քաղաքակրթական, ոգեղեն, սերնդային արժեհամակարգի բջիջներ կրող համալսարանինն էր:
ՈՒ մինչ համալսարանի մատույցներում պատերազմ էր` առաջին հերթին հայոց ոգու ու սորոսյան «ոգու» միջև, արտքաղաքական վեկտորում էլ ավելի հետաքրքիր իրադարձություններ էին տեղի ունենում: Փաշինյանը Իրանում էր: Խոսվում էր Իրանից գազ բերելու մասին (միշտ է խոսվել. նորություն չէր): Բոլոր ասպարեզներում խառնակչություններ ստեղծող Փաշինյանն իհարկե շատ կցանկանար գազ գնել Իրանից, սակայն նա պետք է որ հիշեր` ասպարեզը Ռուսաստանինն է, որովհետև Իրանից Հայաստան մտնող գազի խողովակի թողունակությունը ոչ միայն սահմանափակ է, այլև այն, այսպես ասած, ռուսական իրավասության ներքո է` Ռուսաստանի հետ կնքված պայմանագրի համաձայն: Ասել է` խոշոր հաշվով մեծ բլեֆ է գազի գնման մասին այս պահին «շաղակրատելը»:
Իրականում Փաշինյանի իրանյան այցն առավելաբար քաղաքական նշանակության էր` ոչ միայն Իրանի նկատմամբ ամերիկյան սեղմվող աղեղի, այլև բուն Հայաստանի, ավելի կոնկրետ` Արցախի մասով: Հասկանալի է` տարիներ շարունակ ԱՄՆ-ը փորձում է «պատուհան» ունենալ Հարավային Կովկասում` դեպի Իրան նայող, ուր կտեղակայի իր լոկացիոն վերահսկողությունը և նշանակետի տակ կպահի Իրանը` Մեղրու, Ադրբեջանի տարածքներից:
Այդ որոնումները ԱՄՆ-ին մշտապես հանգեցրել են Ղարաբաղյան հարցի «արագահաս» լուծմանը, ինչը կանխակայվել է Ռուսաստանի և իհարկե, Իրանի կողմից: Դրա հաղթահարմանն է միտված պարոն Բոլթոնի ամբողջական քաղաքականությունը:
Նկատենք` արագ ընթացքով տարածաշրջան եկած, հակամարտող երկրների նախագահների հետ հանդիպած ԵԱՀԿ ՄԽ-ն, որը մեկ առաքելություն ունի այս փուլում` պատրաստել նախագահների պաշտոնական հանդիպումը, առ այս պահը ձայն-ծպտուն չի հանել, երբ նախկինում հանդիպումներից եթե ոչ անմիջապես հետո, ապա մեկ-երկու օր անց հայտարարություն էր տարածում` իր այցի արդյունքների մասին. անցել է գրեթե տասն օր` «ձայն բարբառոյ յանապատի»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրկայքում։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը