Երբ դու ասում ես, որ «մարտի 1-ի գործը ամբողջությամբ բացահայտված է», իսկ էսօր ասում ես` «պետության անունից ներողություն եմ խնդրում մարտի 1-ի զոհերի հարազատներից» ուրեմն դու նվազագույնը ՍՏԱԽՈՍ ես:
Դու քո քաղաքական շահերիդ համար ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ես ու ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ես մարտի 1-ն ու ոճրագործության հետևանքով զոհվածների հարազատներին, դու չես բացահայտել ու չես էլ բացահայտելու Մարտի 1-ը, քանի որ այն քո համար միայն ու միայն մանրադրամ է ներքաղաքական հարցերում: Ու ասեմ, Նիկոլ, դու նենց արեցիր, որ ես վերջին 11 տարիների ընթացքում առաջին անգամ, մարտի 1-ին չկարողանամ գնալ Մյասնիկյանի արձանի հրապարակ և հարգանքի տուրք մատուցել մեր սպանված եղբայրների հիշատակին: Այ սրա համար կարաս ներողություն խնդրել:
Հ.Գ. Սպանությունների համար պետության անունից ներողություն չեն խնդրում, այլ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ են սպանությունները, իսկ քո ասածը էժանագին մանիպուլյացիա և պատասխանատվությունից խուսափելու փորձ է որը վայել չէ անգամ ամենահետամնաց երկրի Ճ կլասի ձեռնածուին:
Հ.Գ.2 Ավելորդ հուզականության համար ներող եղեք, մարտի 1-ն ինձ համար վերքաղաքական թեմա է:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը