Ուրեմն ստացվում է , որ այլոց նկատմամբ կարելի է անհիմն վարկածներ ասել. Էլինար Վարդանյանը՝ Սանասարյանին

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը իր հոդվածում անդրադարձել է ՊՎԾ աշխատակիցների հետ կապված քրեական գործին, ինչպես նաեւ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի կոչին, թե պետք է պահպանել նախաքննական գաղտնիքը: Այն ներկայացնում ենք ստորեւ. «ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը կոչ է անում ԱԱԾ-ին ՊՎԾ պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործով պահպանել նախաքննական գաղտնիքը, որպեսզի «մուտիլովկաներում» հայտնի դեմքերի ձեռքում չհայտնվի նման ինֆորմացիան: Իհարկե, նախաքննությունը պետք է իրականացվի անմեղության կանխավարկածի պահպանմամբ, եւ այդ հարցը արդեն տեւական ժամանակ է՝ բարձրաձայնվում է մեր կողմից: Բայց զարմանալի է այս երկակի մոտեցումը: Եթե քրեական գործը հարուցված է նոր պաշտոնյաների հանդեպ, ուրեմն սկզբունքը կարեւոր է, ուրեմն սկզբունքը պետք է պահպանվի, իսկ եթե գործով անցնողները նախկին պաշտոնյաներ են կամ սովորական քաղաքացիներ, ապա թեման պետք է այնքան մանիպուլացնել, որ բոլոր տներում, հիմնարկներում, խանութներում ու տաքսիներում քննարկման առարկա դառնա: Ուրեմն ստացվում է, որ այլոց նկատմամբ կարելի է նախապես եթերներից չդադարող անհիմն վարկածներ ասել, հետո ժամանակի ընթացքում չգտնել որեւէ ապացույց ու կամաց-կամաց մոռացության տալ։ Բա նախաքննության գաղտնիության ու անմեղության կանխավարկածի մասին ինչո՞ւ չեք հիշում, երբ խրոխտ հայտարարվում է չարաշահումների համար մեղադրվող պահակի, էլեկտրիկի, բժիշկի, ուսուցչի կամ դպրոցի տնօրենի մասին, թե այդ մարդիկ գաղտնիության իրավունք չունեն: Կամ նախաքննական գաղտնիքը պահելու ու մուտիլովկաների համար չէի՞ք անհանգստանում, երբ մի կնոջ ցուցմունքի հիման վրա գործ է հարուցվում բազմաթիվ մարդկանց նկատմամբ, թե Արմեն Գեւորգյանը «քայլած» չէ եւ անմեղության կանխավարկածի իրավունք չունի՞: Չե՞ք հիշում, թե ամիսներ առաջ Հ1-ը ինչպես էր մի ամբողջ օր «սենսացիոն բացահայտում «մարտի 1»-ի գործով» լուրը անոնս անում ու օրվա վերջում եթերում հայտնվեց ՀՔԾ պետը, եւ պարզվեց, որ ընդամենը խոսք է գնում Վիկիլիքսի մի լուրի մասին, որում իսկ հիշատակվող անձը հրապարակավ հերքել է այն: Անմեղության կանխավարկածի խախտումով չէ՞ Հովիկ Աբրահամյանի չապացուցված «զենքերի» գործը, երբ բոլոր եթերներից գոռում էին, թե մարտի 1-ի զենքերն են, իսկ ամիսներ անց իմիջիայլոց հերքվեց։ Մանվելի Գրիգորյանի ձերբակալության օրերին չե՞ք հիշում, թե ինչեր էր ասվում։ Հիմա ԱԱԾ բացահայտած գործով ՊՎԾ-ի չարաշահումը ավելի մե՞ծ է, քան Մանվելի ողջ տուշոնկաներն ու մնացածը։ Բոլորն ունեն իրավունքների հարգանքի եւ պաշտպանության իրավունք։ Իսկ այն հայտարարությունները, որոնք արվում էին Ռ. Քոչարյանի եւ նրա ընտանիքի վերաբերյալ, առանց անմեղության կանխավարկածը պահպանելու, հետապնդում էին մեկ նպատակ չէ՞. ձեւավորել հանրային կարծիք։ Իսկ հետո՞... իսկ հետո գալու է դատավարությունների, ապացույցների ու փաստերի փուլը։ Այն ժամանակ ի՞նչ եք ասելու։ Նույն Դավիթ Սանասարյանը, երբ ազդարարում էր ԵՊՀ իր ստուգումները, այն ժամանակ դա կարելի՞ էր, թե կարելի՞ է մանկական խանդավառությամբ ամեն ստուգումից հետո սրան կամ նրան հանցագործ անվանել՝ առանց անմեղության կանխավարկածի ու նախաքննական գաղտնիքի մասին հիշելու։ Եվ վերջում անպայման հավելելով՝ « սիրում եմ բոլորիդ...»։ Սիրել պետք չէ, հարգել է պետք, եւ պետք է լավ իմանալ քեզ վստահված գործը։ Եթե դրվում է մի խաղի կանոն, այն միայն մի կարճ փուլ է լինում կառավարելի, իսկ հետո դառնում է համընդհանուր։ Հիմա Դ. Սանասարյանը ստանում է իրենց իսկ դրած խաղի կանոնների պտուղները։ Եվ մնում է աջակցություն հայտնել ԱԱԾ-ին, որ մինչեւ վերջ բացահայտի հեղափոխության հակակոռուպցիոն բնօրրանի կոռուպցիոն ողջ սխեման։ Որեւէ գործով չպետք է թույլատրվի իրավունքի խախտում, լինի դա հին, թե նոր պաշտոնյա, թե շարքային քաղաքացի, ափսոս, որ դա գիտակցում են այն ժամանակ, երբ հարցն անմիջապես իրենց հետ է առնչվում»:

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am