Սալոմեն նախընտրեց Ալիևին. ո՞րն է Փաշինյանի օրակարգը

«Վրաստանի բոլոր նախագահները բարեկամական հարաբերություններ են ունեցել Ադրբեջանի հետ, և ես շարունակելու եմ այդ ավանդույթը», - ժամանելով Բաքու՝ հայտարարել է նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Թեև խորհրդարանական Վրաստանում նախագահը առավել ներկայացուցչական լիազորություններ ունի, այդուամենայնիվ, Զուրաբիշվիլին խոսել է նաև համատեղ տնտեսական ծրագրերի ու համագործակցության մասին: «Ուրախ եմ իմ առաջին տարածաշրջանային այցը կատարել եղբայրական Ադրբեջան: Մեր հարաբերությունները շատ հեռանկարային են: Եվ այսօր, երբ տարածաշրջանի ու աշխարհի առջև բացվում են նոր հնարավորություններ, մեր կապերի խորացումը առավել կարևոր է դառնում», - ասել է Զուրաբիշվիլին՝ ընդգծելով, որ Բաքուն և Թբիլիսին այժմ քննարկում են համագործակցությանն ուղղված նոր նախաձեռնություններ: Ադրբեջանի նախագահը ևս պնդել է, թե երկու երկրների համագործակցությունը խորանում է օր օրի: «Մենք հրաշալի արդյունքներ ունենք քաղաքական, տնտեսական, տրանսպորտային ու էներգետիկ ոլորտներում», - ասել է Իլհամ Ալիևը, հավելելով՝ դժվար է գտնել մի ոլորտ, որտեղ Բաքուն ու Թբիլիսին չեն համագործակցում: «Ես շատ ուրախ եմ, որ նախագահական ընտրություններում Ձեր հաղթանակից շատ չանցած Դուք այցելել եք Ադրբեջան և դրանով իսկ է՛լ ավելի մեծ կարևորություն եք տալիս մեր երկրների հարաբերություններին: Այս այցը և այսօրվա բանակցությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ մեր փոխհարաբերությունները հրաշալի ապագա ունեն», - ըստ Ազատության՝ նշել է Ալիևը: Փորձագետները, մինչդեռ, վստահ են՝ մամուլի համար արված այս հրապարակային հայտարարություններից հետո՝ փակ դռների ետևում, Զուրաբիշվիլին և Ալիևը ստիպված են մի շարք կնճռոտ հարցերի անդրադառնալ: Առաջնայինը, թերևս, էներգետիկ ոլորտում սկիզբ առած տարաձայնություններն են: Վերջին տարիներին Վրաստանը գազը ստանում էր հիմնականում Ադրբեջանից, Թբիլիսիում պաշտոնյաները պնդում էին, թե կարողացել են նվազագույնի հասցնել երկրի կախվածությունը ռուսական աղբյուրներից: Այս տարեսկզբին, սակայն, ադրբեջանական SOCAR-ը հայտարարեց, թե բարձրացնում է Վրաստանին վաճառվող գազի գինը՝ ազգային արժույթի տատանումների ու մատակարարման մաքսադրույքների փոփոխության պատճառով: Շաբաթներ անց Վրաստանի էներգետիկայի նախարարը հայտարարեց, թե Թբիլիսին «Գազպրոմ»-ի հետ բանակցություններ է սկսել՝ Ռուսաստանից գազ գնելու և ադրբեջանական մատակարարումներին այլընտրանք գտնելու համար: Վերջին ամիսներին հարթ չէին նաև երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները. հունվարին Ադրբեջանի արտգործնախարարությունը պարզաբանումների էր հրավիրել երկրում Վրաստանի դեսպանին, երբ հայաշատ Ջավախքի գյուղերից մեկում բացվել էր ազատամարտիկ Միխայիլ Ավագյանի կիսանդրին, ընդ որում՝ հանդիսավոր միջոցառմանը մասնակցել էին ոչ միայն հայ համայնքի, այլև վրացական իշխանությունների ներկայացուցիչները: Բաքուն բողոքի նոտա էր հղել և դեսպանից պահանջել այս հարցն անհապաղ կարգավորել, մինչ այժմ, սակայն, այդ ուղղությամբ ոչինչ չի արվել, փաստում են ադրբեջանական լրատվամիջոցները: Թեև այս թեմային Զուրաբիշվիլին հրապարակավ չի անդրադարձել, բայց Ալիևի հետ հանդիպմանը ընդգծել է՝ Վրաստանը հասկանում և կիսում է Ադրբեջանի դիրքորոշումը տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում: «Մենք միանման խնդիրների միջով ենք անցել, վերականգնել ենք անկախությունը և միևնույն ողբերգությունը տեսել վերջին տարիներին: Այսօր մենք գիտենք՝ ինչ է նշանակում օկուպացիան երկրի համար, երբ քո տարածքային ամբողջականությունը դեռևս վերականգնված չէ: Օկուպացիոն գծերը բաց վերքեր են մեզ համար, որոնք իրենց հերթին խոչընդոտում են մեր զարգացմանը: Այդուամենայնիվ, չնայած այդ ողբերգություններին, մենք կարողացել ենք ամրապնդվել և զարգացնել մեր տնտեսությունները՝ որպես անկախ երկիր մեր ճանապարհը շարունակելու համար», - ըստ Վրաստանի նախագահական նստավայրի՝ հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ահա հարևաններից ընտրեց Ադրբեջանը՝ առաջին այցելելով այդ երկիր: Իհարկե, Ադրբեջանից կախվածությունն ավելի մեծ է, քան Հայաստանից: Հեղափոխությունից հետո Փաշինյանը Վրաստան կատարած այցով, վրաստանյան իշխանությունների հետ շփումներով ցույց տվեց, որ Հայաստանը կարևորում է Վրաստանի հետ հարաբերությունները: Սակայն առայժմ հստակ չէ, թե որն է Փաշինյանի օրակարգը Վրաստանի հետ հարաբերությունների առանձնահատկությունը շեշտելիս: Մետաքսյա Շալունց

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում ՀՀ անդամակցության կասեցումը ԵԱՏՄ-ում կհանգեցնի երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացման․ զեկույց #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ռուսների առաջ մեղա պետք է գա․ մտնում ենք վճռորոշ փուլ. Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գուստավ»-ի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է արել կանանց սանհանգույցում, հետախուզվում է «Թաղե՛մ նամուսդ, Առու՛շ»․ Նարե Սոսե (video) «Նիկո՛լ, քո անունն արդեն Ալիևի հանցագործների ցուցակում է» (video) Փաստորեն մեր գլուխը լվացող էլ կա․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Աբսուրդ է, ո՞նց է ՀԷՑ-ը գնահատված 350 000 դոլար․ Հայկ Ֆարմանյանը՝ կառավարության ներկայացուցչին (video) «Անմակարդակ էր», «Ձեր խոսույթը ճիշտ չէ»․ լարված երկխոսություն՝ Տիգրան Աբրահամյանի ու լրագրողի միջև (video) Նիկո՛լ, լսեցի՞ր՝ Ալիևն ինչ ասաց․ լա՛վ իմացիր՝ ինչքան ես վճարելու․ Արամ Սարգսյան (video) Նիկո՛լ, արա՛, էդ ի՞նչ ես արել էդ ձկների հետ․․․ Ստեփան Սամվելյան (video) Կոռուպցիոն ռիսկ չկա՞․ էդ ավտոբուսները պետական գույք են, թողել եք անձրևի տակ, քայքայվում են․ Մանուկյան (video) Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա #ՈՒՂԻՂ․ Փաշինյանի, Մակրոնի և Զելենսկու ժամացույցները միացված են․․․ Երվանդ Բոզոյան (video) Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ, հայտնում է Axios պորտալը «Պապոյան Գևո՛րգ, ոնց որ մանյակ լինես, էս ի՞նչ ես ասում, լու՞րջ ես»․ Արամ Սարգսյան (video) Ինչ է գրել Արաղչին Լավրովի հետ հանդիպումից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել, «Հրապարակ» Պլանավորված պարտություն․ օր 24 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Բախվել են «Scania» բեռնատարը և «Honda Elysion»-ը․ 4 վիրավորներից երեքին ԲԿ են տեղափոխել պարեկները «Առու՛շ, էդ ի՞նչդ ես փրկում Նիկոլից․․․ ադրբեջանցիները «գլխիդ նստած են» »․ Արամ Սարգսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am