«Աղաչում եմ, տիկի՛ն Նազենի Ղարիբյան, հեռո՛ւ մնացեք». Նիկոլայ Ծատուրյան

Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է գրառում՝ «Հարգելի Նազենի Ղարիբյան։ Դուք մեղավոր չեք,մեղավոր են ձեր ծնողները։Եթե նրանք ձեզ փոքր տարիքում հաճախ տարած լինեին ներկայացումների,դուք այսօր կհասկանայիք Մելպոմենի/պարազաբանումը հատուկ ձեզ համար․Մելպոմենը թատրոնի աստվածուհին է/հովանու տակ գտնվող թատրոնի դերն ու նշանակությունը։Իսկ եթե տարել են,ապա ավելի վատ ձեզ համար,քանզի մնացել եք նույն ցնորամիտ համոզմունքին։ Եթե սա է մշակույթի նախարարության գործելակերպը,ապա ավելի լավ կլինի ընդհանրապես լուծարել արվեստին թշնամաբար տրամադրված այդ քաղցկեղատիպ օջախը։Իսկ եթե ,այնուամենայնիվ, պիտի պահպանենք,ապա մեր դարավոր մշակույթն ու արվեստը մի նոր որակական աստիճանի բարձրացնելու համար պետք է հեռահար ծրագիր մշակել/վատ չէր լինի նաև մեր ողջ երկրի համար/։Օգտակար լինելու միտումով ծրագրի մի քանի կետեր նշեմ։ 1․Երիտասարդ արվեստագետներին հաճախ գործուղել արտասահման, աշխարհի նորարարական արվեստին հաղորդակից դարձնելու,փորձ կուտակելու համար/նախապես գիտեմ առարկելու ձեր հիմքը․երկրում փող չկա։Զսպեք նախարարության աշխատակիցների աննպատակ արտասահմանյան ուղևորությունների ախորժակը,հրաժարվեք ձեր հսկայական թիվ կազմող պարգևատրություններից ու հանկարծ փողը լույս աշխարհ կգա/։ 2․Արվեստի յուրաքանչյուր ասպարեզ/երաժշտություն,նկարչություն,թատրոն,կինո և այլն/ կարոտ է անաչառ ճշմարիտ,արհեստավարժ գնահատականի։Մեզանում դա արվում է տնավարի, խնամի-ծանոթի մակարդակով։Արվեստը դոփում է տեղում,երբ չափանիշները խարխլված են։Ուրեմն պետք է ստեղծել ամեն ասպարեզի համար 3-4 հոգանոց համբավ ունեցող ԴՐՍԻ արվեստագետների ժյուրիներ,որոնք վերջապես յուրաքանչյուր արվեստի գործին կտան իրեն արժանի գնահատականը,որը և կնպաստի ստեղծագործողի իր նկատմամբ պահանջկոտության աճին/փողը նույն աղբյուրից/։ 3․Մեր երկրի բյուջեի առյուծի բաժինը հատկացվում է բանակին։Փողի պակաս։Ոչ շահութաբեր թատրոնները թառել են պետության վզին։Պետությունն էլ աշխատում է ամեն կերպ իր վրայից թոթափել այդ բեռը,ահա թե ինչու օգտվելով օտարոտի ,անհրապույր <<օպտիմալացում >> բառից,դուք՝տիկին Նազենի,ցանկանում եք փակել,կամ անիմաստ կերպով միավորել թատրոնը ինստիտուտին,քառյակը՝թանգարանին։Դուք կառավարության կազմում լինելով պետք է ի պաշտոնե հանդես գաք որպես արվեստի պաշտպան և ոչ թե կամակատար։Ձեր գործը պետք է լինի ոչ թե փակելը,այլ ուղիներ փնտրելը։ Սավա Մորոզով,Տրետյակով․․․մեցենատներ։Մեր երկրի միլիոնատերերը իրենց փողերը ներդնում են շահութաբեր բիզնեսի մեջ /ռեստորաններ կաֆեներ, հյուրանոցներ, կազինոներ, սուպերմարկետներ/։ Թատրոններում ներդնեն,որ ինչ անեն։Նրանց մեղադրելը անարդարացի կլինի։Ամբողջ աշխարհի թատրոնների իննսուն տոկոսը գոյատևում է ի հաշիվ մեցենատների։Ուրեմն մեզանում կարելի է մի օրենք ընդունել,որով հարուստ բիզնեսմենների հարկերի ընդամենը մի քանի տոկոս հատկացնել թատրոններին։Հասկանալի է,որ այդ գումարները նորից պետական բյուջեից են պակասելու,բայց գոնե բազմաթիվ խնդրահարույց հարցերից մեկը կկարգավորվի։ Եվ վերջում մի անեկդոտ։ Արվեստի համաշխարհային ֆորում է։Մոտքը միայն մանդատներով։Պիկասոն կորցրել է իր մանդատը։Նրան ներս չեն թողնում։ -Բայց ես Պիկասոն եմ։ -Ապացուցեք։ Պիկասոն էլ նկարում է իր հայտնի խաղաղության աղավնին և նրան ներս են թողնում։Սովետական Միության մշակույթի նախարար Ֆուրցևան նույնպես կորցրել է իր մանդատը։Նրան էլ ներս չեն թողնում։ - Բայց ես Սովետական Միության մշակույթի նախարարն եմ։ -Ապացուցեք։ -Ինչպես ապացուցեմ։ -Այ, նոր Պիկասոն էլ էր կորցրել մանդատը։Ապացուցեց՝ ներս թողեցինք։ -Պիկասոն ով է։ -Խնդրեմ ,անցեք։ Աղաչում եմ տիկին Նազենի Ղարիբյան,հեռու մնացեք Ֆուրցևայից»

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am