«Հրապարակ» թերթը գրում է. « Նախ, Բուզանդի 1/3 շենքում տեղակայված լրատվականներին ծանուցագրեր ուղարկվեցին Երեւանի քաղաքապետարանից՝ առաջարկելով «համայնքային սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ կառավարման նպատակով» ազատել Երեւանի ավագանու որոշմամբ մեզ տրամադրված տարածքները։ Գրություններ ստացան «Հրապարակը», «Անդին» ամսագիրը, «Հայելի» ակումբը, «Ա1+»-ը, «Նյութ» ակումբը։ Ապա հայտարարեցին, որ լրատվամիջոցներին վտարելու մտադրություն չունեն։
Իսկ երեկ քաղաքապետարանը մի անհասկանալի եւ լղոզված հաղորդագրություն տարածեց, թե «Բուզանդի 1/3 հասցեում վարձակալությամբ կամ անհատույց հիմունքներով տրված տարածքների ուսումնասիրության արդյունքում ի հայտ են եկել առերեւույթ իրավախախտումներ: Տվյալները փոխանցվել են Ոստիկանության 6-րդ վարչություն»։
Մեր տեղեկություններով, խոսքը ենթավարձակալությամբ հանձնված տարածքների մասին է, թեեւ քաղաքապետարանն այս անորոշ տեքստով փորձել է կասկած գցել, թե դա վերաբերում է շենքում տեղակայված ԶԼՄ-ներին»:
Մանրամադն` թերթի այսօրվա համարում
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը