SOS, փրկեք ավիացիան. 168.am

168.am-ը գրում է. Վերջերս ԶԼՄ-ների տարբեր հրապարակումներում քննադատության թիրախ են դարձել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի բազմաթիվ արտասահմանյան շրջագայությունները: Պաշտոնի բերումով նա պետք է հաճախակի շփումներ ունենա տարբեր միջազգային կազմակերպությունների` ICAO-ի, EUROCONTROL-ի, IATA-ի և այլոց ներկայացուցիչների հետ: Այլ բան է, որ ավիացիայի ոլորտի պետական կառավարման գործում անձանց որոշակի շրջանակ նախապատրաստում է Հայաստանի պետական շահերի համար ոչ ամենադրական փոփոխությունները: Ամենայն հավանականությամբ, ավիացիայի մասնագետների համար տագնապահարույց այդ փոփոխություններն են դարձել Ռևազյանի քննարկումների օբյեկտ` երիտասարդ պաշտոնյայի վերջին եվրոպական ուղևորության ընթացքում: Խոսքը վերաբերում է հենց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կարգավիճակին և կառուցվածքին, 3 ՓԲԸ-ների կարգավիճակին, բաժնետոմսերի կառավարմանը, որոնք պետությունը վստահել է այդ կոմիտեին՝ «Հայաերոնավիգացիային», «Ավիաուսումնական կենտրոնին» և «Ավիաբուժ բժշկական կենտրոնին»: Եթե Ավիաուսումնական կենտրոնում և «Ավիաբուժ բժշկական կենտրոնում» իրադրությունն ու ֆինանսական վիճակը, մեղմ ասած, «անմխիթար» է, ապա «Հայաերոնավիգացիա» ձեռնարկությունը Հայաստանի խոշոր հարկատու է, վերջին 21 տարիներին զարգանում է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան: Հենց այդ կազմակերպությունն է կառավարում օդային երթևեկությունը Հայաստանի ողջ օդային տարածքում և օդանավակայաններում: Եվ ահա երիտասարդ պաշտոնյա Տ.Ռևազյանը, թողնելով ավիացիայի բնագավառի խնդրահարույց ձեռնարկությունների բոլոր խնդիրները, տեղական ավիաընկերությունների վերստեղծումը կազմակերպելու հարցերը, աշխուժորեն ձեռնամուխ է եղել լիովին կայացած և առաջադեմ «Հայաերոնավիգացիա» ձեռնարկությանը: «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ սեփականության իրավաբանական ձևն ինչ-որ կերպ փոխելու փորձեր ավելի վաղ էլ ձեռնարկվել են, չէ՞ որ ձեռնարկությունն ապահովում է բարձր եկամուտ` հետագայում շահույթի մի մասն ուղղորդելով պետական բյուջե: Նախորդ բոլոր փորձերը հաջողությամբ չեն պսակվել, և այժմ այդ կասկածելի գործը շարունակում է Տ.Ռևազյանը` առանց գիտակցելու իր չմտածված գործողությունների աղետալի հետևանքները: Եթե սեփականաշնորհումը չստացվի, ապա Տ.Ռևազյանը մտադիր է կազմակերպել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի իր չինովնիկական ապարատի միաձուլումը «Հայաերոնավիգացիայի» հետ, ընդհանուր առմամբ, ողջ ավիացիան վերջնականապես փլուզելու նպատակով, ինչը նաև հակասում է միջազգային կանոններին և ստանդարտներին. 2002 թվականին Բոդենի լճի վրա ավիաաղետից հետո, երբ 71 մարդ զոհվեց, այդ թվում` 52 երեխա, միջազգային ավիացիոն կազմակերպությունները հանդես են գալիս աերոնավիգացիոն ձեռնարկությունների մասնավորեցման դեմ: Դրա պատճառն այն է, որ Եվրոպայի երկնքում ողբերգությունը տեղի էր ունեցել, գլխավորապես, շվեդական «Skyguide» մասնավոր ընկերության դիսպետչերի մեղքով: Դիսպետչերային կազմակերպությունների անցումը մասնավոր ձեռքերին ճանաչվեց աննպատակահարմար, քանի որ մասնավոր կապիտալն ամեն ինչը տնտեսում է` ծախսերի կրճատման և շահույթի ավելացման կանխատեսմամբ: Իսկ ավիացիայի ոլորտում տնտեսումն անխուսափելիորեն տեղի է ունենում անվտանգության հաշվին և հանգեցնում է աղետների` չնայած բոլոր կոշտ կարգավորումներին: «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ի 2017 թվականի Ֆինանսական հաշվետվությունների համաձայն (2018 թվականինը դեռ չի հրապարակվել)՝ ընկերության շահույթը մինչև հարկումը կազմել է ավելի քան 3,1 մլրդ դրամ (մոտ 6,5 մլն դոլար): Կառավարության որոշմամբ, ընկերության շահույթի ընդամենը 50 տոկոսն է մնում ձեռնարկության կառավարմանը` զարգացման, թանկարժեք տեխնիկայի ձեռքբերման համար (որի արտադրությունը Հայաստանում գոյություն չունի): Երկրորդ կեսը բաժանվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և պետական ​​բյուջեի միջև, համապատասխանաբար` 60 և 40 տոկոս: Այն ժամանակ, երբ մեր ավիացիայի մասնագետներին հրավիրում էին այլ երկրներ՝ այնտեղի աշխատակիցների որակավորումը բարձրացնելու համար, Ռևազյանն իր համար խորհրդական է հրավիրում դանիացիների, որոնք բոլորովին զուրկ են Հայաստանի ավիացիոն ոլորտի յուրահատկության և կառավարման առանձնահատկությունների վերաբերյալ գիտելիքներից: Թեև՝ նման մոտեցումը զարմանալի չէ Կոպենհագենի օդանավակայանում տոմսեր վաճառողի և ուղևորների երեխաների ուղեկցողի աշխատանքի ընդամենը երկու տարվա փորձ ունեցող ղեկավարի համար: Մեր աղբյուրները չեն բացառում, որ Ռևազյանի նման գործողությունների հետևում կարող է կանգնած լինել ՔԱԳՎ նախկին պետ Սերգեյ Ավետիսյանը, որն այժմ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջերի տեղակալն է: Ավետիսյանը Armenian Helicopters ընկերության համասեփականատեր է, որն ակտիվորեն զբաղվում է փոքր ուղղաթիռային ավիացիայի զարգացմամբ: Համենայն դեպս, ՔԱԳՎ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Մանուկյանը, որին ավիացիա է բերել Ավետիսյանը, այժմ զբաղեցնում է Armenian Helicopters-ի տնօրենի պաշտոնը: Իսկ վերջինը «Զվարթնոց» օդանավակայանում ստացել է լուրջ արտոնություններ, որոնք մինչ այդ չի ստացել, թերևս, ոչ մի ընկերություն: Ըստ այլ տեղեկությունների՝ Ռևազյանի հովանավորները կառավարությունում են՝ փոխվարչապետներից մեկի մակարդակով, և այդ է պատճառը, որ նրա բոլոր գործողությունները՝ ավիացիայի և ոլորտի մասնագետների նկատմամբ, հանդուրժվում են։ Այսօր Ռևազյանի վարքագիծը դժգոհություն է հարուցում՝ ինչպես հենց կոմիտեի, այնպես էլ՝ այլ ավիաձեռնարկությունների աշխատակիցների շրջանում: Շատերը լավ են հիշում Ռևազյանի համար 14 մլն դրամով նոր ձեռք բերված ավտոմեքենային առնչվող սկանդալը: Ռևազյանն արդեն ավելի քան 2 ամիս չի օգտվում նոր մեքենայից՝ մտածելով այդպես մեղմել իր անմիտ ձեռքբերումը: Սակայն իր նշանակման օրից ի վեր (2018 հուլիս) շարունակում է երթևեկել «Հայաերոնավիգացիայից» «զավթած» ավտոմեքենայով: Ռևազյանը այս օրերին շոշափում է այդ առնչությամբ եվրոպացի պաշտոնյաների տրամադրությունները: Թեև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի խնդիրներն ու պարտականությունները չեն ներառում մասնավոր կազմակերպությունների շահերի առաջմղում պետության եկամուտների և կառավարման գործառույթների կրճատման հաշվին:

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am