Իշխանությունը, հատկապես երբ այն անսպասելի ու կայծակնային արագությամբ է ընկել ձեռքդ, շատ գայթակղիչ բան է։ Ինչպես ամեն գայթակղիչ բան՝ նաև վտանգավոր է, գերող ու կործանարար։ Փողին, ցոփ ու շվայտ կյանքին, բյուջեի հաշվին շրջագայություններ ու զանազան այլ՝ հատկապես նախկինում անհասանելի հաճույքներ անելուն դիմակայելու համար կամային ուժեղ հատկանիշներ, կրթություն ու արժեհամակարգ է պետք ունենալ։ Եթե ի սկզբանե չունես, ապա արդեն իսկ միանշանակ է, որ պատմության մեջ մնալու ես նախկին թալանչի ու ահագ ղեկավարների շարքում։ Իսկ վերջում կարող ես ավարտել «Ոսկե այծքաղը» մուլտֆիլմի հայտնի հերոսի նման կամ էլ, լավագույն դեպքում, քեզ համար էլ թոշակի գնալու հանգանակություն կկազմակերպեն և, ի վերջո, կմերժեն։
Ի դեպ, ճակատագրի ինչպիսի հեգնանք․ ամիսներ առաջ «Օգնենք Սերժին՝ գնալ թոշակի» ակցիայի կազմակերպիչներից Դավիթ Սանասարյանի շուրջ են այժմ կոռուպցիոն երևույթների մասին խոսակցություններ պտտվում։
Ասածս ինչ է՝ «Օգնենք իշխանություններին՝ զսպել ագահությունը», թե չէ հանգանակությունը մի օր դու ես անում, իսկ վաղը կարող են քեզ համար անել։
Արեգնազ Մանուկյան
7or.am
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը