Փաստաբան Մուշեղ Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կասկած չունեմ, որ իրապես ինքնիշխան վաղվա Հայաստանում օրենսդրորեն կամրագրվի, որ պարտադիր զինվորական ծառայություն չանցած որևէ մեկը, անկախ պատճառից, չի կարող զբաղեցնել պետական պաշտոն (ներառյալ՝ ընտրովի)։
Գիտությամբ զբաղվողների համար տարկետման իրավունքը պետք է գործի, բայց նրանք պետք է իմանան նաև, որ չծառայելու դեպքում չեն կարող հավակնել ժողովրդի ծառայի կարգավիճակին։
Փոխարենը ժողովրդին ծառայելու իրենց մղումը կարող են բավարարել գիտության զարգացման տիրույթում։ Թե չէ ծանոթանում ես վիճակագրությանը՝ 10 տղամարդ պատգամավորից 4-ը չի ծառայել (էլ առավել խայտառակ պատկեր է կառավարությունում)։
Զինվորական ծառայություն չանցածին անթույլատրելի է վստահել ժողովրդի համար պատասխանատվություն, որովհետև թեկուզ ամենավեհ գաղափարի համար էլ զինվորական ծառայության պարտականությունը չկատարածը չի անցել պատասխանատվություն ստանձնելու ունակության քննությունը։ Իսրայելի օրինակին այլընտրանք մենք չունենք»։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը