Երբ քո ծնողների հորդորով ու կազմակերպմամբ, ահաբեկում էին Էդուարդ Շարմազանովին, նրա երեխաները շատ էին սրտնեղում. Մարինա Խաչատրյանը` Մարիամ Փաշինյանին

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ Մարիամ, չէի գրի այս նամակը, եթե ականատես չլինեի համացանցում քո գրառման բազմաբնույթ արձագանքներին ու մեկնաբանություններին։ Ասեմ, որ ցավոք այդ մեկնաբանությունների մեծ մասը համապատասխանում է իրականությանը։ Այսօր, իրականությունը ներկայացնելով, ամեն դեպքում, ցանկանում եմ քաջալերել քեզ։ Քո ծնողների վարած ապաշնորհ քաղաքականության արդյունքում մենք ունենալու ենք մեծ հիասթափություն հասարակության կողմից, որը բերելու է արտագաղթի ավելացման։ Այո՛, մենք կանգնած ենք մեր երկիրը կորցնելու սահմանագծին և սխալվելու իրավունք չունենք։ Պատճառն այն է, որ իշխանության եկածները չեն գիտակցում իրենց տեղն ու դերը, չեն տիրապետում պետություն կառավարելու արվեստին և փոքրիկ գազանիկների նման ընկնում են պետության ղեկավարման ծուղակների մեջ։ Պետք չէ զարմանալ, որ մարդիկ ցանկանում են ապրել, ապահովել իրենց երեխաներին մի կտոր հացով։ Պետք չէ զարմանալ, որ քննադատում եմ հանրային միջոցների մսխումը, բարձրաձայնում են իրենց խնդիրները։ Մարդիկ հավատացել են քո ծնողներին, հաղթահարել են իրենց վախը և դուրս են եկել փողոց։ Արդյունքում, իրենց վիճակում դիտվել է միայն բացասական փոփոխություն, իսկ նոր տերերը եկել ու թալանում են մեր երկիրը։ Դժգոհությունը հիմնավոր է։ Չնայած իմ և քո ծնողների քաղաքական հայացքների անշրջելի հակասությանը, ես համոզմունք ունեմ, որ երեխաներին չի կարելի խառնել ոչ մի քաղաքական գործընթացի մեջ։ Հայ ազգի յուրաքանչյուր երեխա պետք է լինի մերը, հեռու կեղտից, բամբասանքից, սադրանքից ու վտանգից։ Գիտես՝ ժամանակին, երբ քո ծնողների հորդորով ու կազմակերպմամբ, ահաբեկում էին Էդուարդ Շարմազանովին, նրա երեխաները շատ էին սրտնեղում։ Երբ քո ծնողները հարթակից իջեցնում էին Զարուհի Փոստանջյանին, ով մինչև հայտնի քայլարշավը Հայաստանի քաղաքներում ու գյուղերում ժողովրդին ընդվզման էր պատրաստում, և միկրոֆոնը փոխանցում էին ապաքաղաքական թամադաներին, նրա երեխաներն էլ էին սրտնեղում։ Հավանաբար տեղյակ ես, որ 2017-ին Երևանի ավագանու նիստի կռվի ժամանակ ինձ ծեծած մարդկանց հետ իմ հակամարտությունը ես անցյալում եմ թողել։ Այո՛, Մարիա՛մ, հետ եմ վերցրել բողոքս։ Եվ գիտե՞ս՝ ինչու։ Որովհետև նրանք որպես տույժ պետական գանձարան էին վճարելու որոշակի գումար։ Հասկանո՞ւմ ես, իրենց երեխաների բերանից կտրելու էին ու պետությանը վճարելու մեծ գումարներ, որոնք հետո քո ծնողները պարգևավճարների տեսքով բաժանելու էին։ Իսկ ես դեմ եմ նման գործելաոճին։ Իմ անվան ու վարկանիշի անկման վտանգը քաջ գիտակցելով, ես ի զորու չեղա երեխաների բերանից հաց կտրել։ Հավանաբար, այն ժամանակ դու էլ ես տարբեր բաներ մտածել իմ մասին, լսել ես գունագեղ քննադատություններ ու խոստացել ես ինքդ քեզ, որ իմ նմանը չես դառնա։ Այնուամենայնիվ, անկախ իմ քաղաքական հայացքներից, պատկերացումներից, սկզբունքներից, հակամարտություններից (որոնցից հետ չեմ կանգնելու), ես գտնում եմ, որ մեր երկրում յուրաքանչյուր երեխա պետք է քայլի գլուխը բարձր պահած ու հպարտ այն փաստով, որ հայ է։ Մեր արարքներից տուժում են ոչ միայն մեր երեխաները, այլև՝ մեր ծնողները։ Նրանք յուրաքանչյուր հայհոյանք ու վիրավորանք ավելի ծանր են տանում, քան մենք ինքներս, բայց բարձրաձայն քաջալերում են մեզ, հավատում են մեր գաղափարներին, նվիրվածությանն ազգին ու գործողություններին։ Մենք պատասխանատու ենք նաև մեր ծնողներին ցավ պատճառելու համար։ Ես պայքարել եմ մինչև իշխանափոխություն և դրանից հետո` անարդարության, հակապետական գործողությունների դեմ, և շարունակելու եմ պայքարել։ Ցավով պետք է նշեմ, որ քո ծնողների ղեկավարումը նշանավորվեց ֆեյսբուք սոցիալական ցանցում հայհոյանքների մշակույթի ու գաղջ մթնոլորտի ձևավորմամբ։ Իսկ բումերանգը հետ է բերում թե՛ լավը, թե՛ վատը։ Հավանաբար այս նամակն էլ կողողվի շռայլ հայհոյանքներով ու քննադատություններով։ Ու թեև ես ունեմ քաղաքական լուրջ անհամաձայնություն քո ծնողների հետ, ես քեզ սիրում եմ որպես իմ ազգի երեխա և պատրաստ եմ պաշտպանել, ինչպես իմ երեխային կպաշտպանեմ, ինչպես կպաշտպանեմ մեր ազգի ցանկացած երեխայի։ Մի՛ սրտնեղիր և լա՛վ եղիր»:

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել Հայորդյաց տների սաներին «Նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակները նախընտրել են լռել». Ռոբերտ Ամստերդամ (Տեսանյութ) «Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին Երևի պուլտով ասել են՝ Արցախի նախագահներից մեկն էլ Երեւանում նստի. Քոչարյանը Փաշինյանի խոսքերի մասին Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը 14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում. Ռուբիո Արցախը հանձնել եք, հիմա ի՞նչն եք հանձնելու, որ չգնամ այդտեղ բնակվեմ. արցախցի կինը՝ Փաշինյանին Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters Իրանի ժողովուրդը ցույց տվեց, որ դժվարությունների հաղթահարման ուղին անցնում է ազգային համերաշխության միջով. Փեզեշքիան Իրանական կողմի հետ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցերն են քննարկվել Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am