Ինչպես երեկ գրել էինք` քաղաքապետարանը Բյուզանդի 1/3 հասցեում տեղակայված մի շարք լրատվամիջոցների գրություն է ուղարկել՝ հորդորելով հնգօրյա ժամկետում լքել խմբագրություններին հատկացված տարածքները։ Նման գրություններ են ստացել «Հրապարակ» օրաթերթը, «Հայելի» մամուլի ակումբը, «Անդին» ամսագիրը, «Ա1+» հեռուստաընկերությունը։
Այսօր «Հայելի» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ակումբի նախագահ Անժելա Թովմասյանը հարկ համարեց քաղաքապետ Հայկ Մարությանին հիշեցնել մի շարք կարևոր բաներ:
Այնուհետև, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հիշեցրեց, որ այն ժամանակ, երբ նրանք ընդդիմադիր էին, իր ակումբն այն առաջիններից էր, որը նրանց հարթակ էր տրամադրում։
«Մենք սպասում էինք, որ այսպիսի քայլեր կարող էին լինել, բայց ոչ նման արագությամբ։ Այս շենքում կան բազմաթիվ ազատ տարածքներ, որոնք քաղաքապետը կարող է վերցնել և արդյունավետ օգտագործել։ Բայց մեկ բան հստակ է՝ խոստանում եմ, որ այս ամենը հեշտ չի մարսվելու։ Նախկինում, երբ խոսքի ազատության հետ կապված որևէ սխալ որոշում էր ընդունվում, բոլոր դեսպաններն արձագանքում էին, սպասում եմ, որ այս որոշման վերաբերյալ ևս կլինի որոշակի արձագանք»,- ասաց Անժելա Թովմասյանը՝ հավելելով, որ քաղաքապետարանի այս որոշումն անպայման կվիճարկի դատարանում:
Մանրամասները՝ տեսանյութում.
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը