«Մենք պետք է հասկանանք, որ այդ ողբերգական իրադարձությունը, որը տեղի է ունեցել մեր պատմության մեջ, չի կարող լուծվել միայն երթերով ու հանրահավաքով։ Իսկ լուծումն այն պետք է լինի, որ Մարտի 1-ին տրվեն և′ իրավական, և′ քաղաքական գնահատականներ, մինչդեռ մինչև այս պահը նման գնահատականներ չունենք։
Բացի այդ, եթե մենք երթ ենք անում, և այն ուղևորվելու է դեպի Մյասնիկյանի արձանի մոտ, ապա ո՞ւր է մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձանը։ Որովհետև, եթե ցանկանում են, որ մեր հասարակության մեջ իրապես տեղի ունենան փոփոխություններ, ապա պետք է դրա վերաբերյալ լինի հուշարձան»,- Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն անդրադառնալով մարտի 1-ի երթին, հավելելով, որ այն քաղաքացիների իրավունքն է՝ երթերի, հավաքների միջոցով արտահայտել իրենց ազատ իրավունքները։
«Եթե մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձան չկա, ապա միայն երթ անել և «բոլորի ողբերգությունն օգտագործել քաղաքական նպատակների համար՝ անթույլատրելի է»։Ես տեսնում եմ, որ նման միջոցառումները ծառայում են ոչ թե իրենց բուն նպատակին, այլ այդ անվան տակ սպասարկում են նեղ քաղաքական նպատակների՝ նեղ խմբակի կողմից։
Այս պարագայում մենք ունենք շուրջ 10-ամսյա կառավարություն, որի առաջնորդը հռչակել էր, որ պետք է բացահայտի «Մարտի 1»-ը, բացի այդ՝ Հանրապետության հրապարակում բարձրաձայնեց, որ «Մարտի 1»-ը բացահայտված է, ցավում եմ, որ նրա այս հայտարարությունը, ցանկությունը, նպատակը կեղծիք է, քանի որ «Մարտի 1»-ը բացահայտված չէ»,- եզրափակեց Զարուհի Փոստանջյանը։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը