Politik.am-ը գրում է. Այսօր արդեն հաստատվեց, որ ԱԱԾ-ն կալանավորել է ՀՀ ՊՎԾ երկու պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված ընկերության ներկայացուցիչը: Ձերբակալվածները ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի մտերիմներն են և հենց նրա կողմից են նշանակվել այդ պաշտոններում:Politik.am-ի տեղեկություններով՝ ՊՎԾ-ն և նրա պետը, արդեն մի քանի ամիս է, ինչ հայտնվել են ԱԱԾ ուշադրության կենտրոնում: Բանն այն է, որ ամիսներ շարունակ մամուլում հայտնվում են տեղեկություններ, ըստ որոնց՝ ՊՎԾ-ն ստուգումներ չի իրականացնում որոշ կառույցներում, որոնք փոխկապակցված են այս կամ այն գործարարի հետ: Հատկապես շեշտվում էր ԲԷՑ-ում չիրականացված ստուգումների մասին:
Խոսակցություններ էին շրջանառվում նաև, որ Դավիթ Սանասարյանը գործարարներից մեկից ստացել է 80 հազար դոլար արժողության Lexus GX 470 մակնիշի ամենագնաց` անձնական օգտագործման համար:
Տեղեկատվությունը փորձեցինք ճշտել ՊՎԾ մամուլի խոսնակ Զարուհի Մեջլումյանից: ՊՎԾ մամուլի խոսնակը Politik.am-ի հետ զրույցում ասաց.«Հերքում եմ այդ լուրը, քանի որ նման բան չկա: 2019-ի հունվարի 17-ին Կառավարության որոշմամբ Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչությունից հանվել և ՊՎԾ-ին է փոխանցվել Toyota LC 200 մակնիշի մեքենան: Գնի կամ ձեռքբերման հետ կապված այլ տեղեկատվություն չունենք»:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, սակայն, ԱԱԾ-ն նոր բացահայտումներ կանի ՊՎԾ-ում տիրող իրավիճակի մասին:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը