Փետրվարի 27-ին, ժամը 21.55-ին, ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի կայարանի մերձակա գիշերային ակումբի մոտ վիճաբանություն է:
Մեկնած օպերատիվ խումբը Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում գործող գիշերային ակումբի մոտից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 1984 թ. ծնված Իշխան Մ.-ին, 1985 թ. ծնված Սասուն Ա.-ին, 1982 թ. ծնված Էդգար Խ.-ին և 1995 թ. ծնված Աբրահամ Ա.-ին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 27-ին, ժամը 21.50-ի սահմաններում, ակումբի հաճախորդներ Իշխան Մ.-ի, Սասուն Ա.-ի և Էդգար Խ.-ի կողմից անվայել պահվածք դրսևորելու պատճառով նրանց և ակումբի աշխատակիցներ Աբրահամ Ա.-ի և 2001 թ. ծնված Աշոտ Զ.-ի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը