«Ինչու իրենք,մենք՝ոչ»․Մարությանը դժգոհել է իր վիճակից

Երևանի քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու նիստը այսօր տևել է սովորականի նման շատ երկար՝ 4 ժամ ու օրակարգում ունեցել է 9 հարց։ Դրան մասնակցել է նաև քաղաքապետ Հայկ Մարությանը, որը «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամների ներկայացրել է, թե ինչու է Երևան համայնքին պատկանող շենք-շինություններում անվարձահատույց կամ վարձակալությամբ գործող խմբագրություններին ու այլ իրավաբանական անձանց տարածքն ազատելու ծանուցումներ ուղարկելու կարգադրություն տվել։ «Բյուզանդի 1/3 շենքի հարցով մենք քաղաքապետին խնդրեցինք, որ մեզ պարզաբանումներ տա, ասաց այն, ինչ քաղաքապետարանի հաղորդագրության մեջ Հակոբն էր Կարապետյան գրել, բառացիորեն, ու առավոտյան Ձեզ հետ զրուցելուց ասացի, ինչ մեզ քաղաքապետը փոխանցեց, որ պարզապես հավասարության սկզբունքի խնդիր կա ու դա չի նշանակում, որ վտարում են, այլ վերանայում են, այլ որ մենք հասկանանք, թե տարածքները ինչ չափանիշներով, ոնց պետք է հետայսու տրվեն » ,-Hraparak.am -ի հետ զրույցում  մանրամասնեց Իզաբելլա Աբգարյանը։ Ըստ նրա՝ Մարությանն ասել է, որ շենքում կան աղաղակող դեպքեր․ կա անվարձահատույց տարածքում գործող ռեստորան,  Չեռնոբիլի հիմնախնդիրներով զբաղվող ինչ-որ ՀԿ։ Իզաբելլա Աբգարյանը հայտնեց, որ որոշվել է, որ չափանիշների մշակման հարցերով կզբաղվի Ավագանին: «Ոչ մի չափանիշ չկա։Բայց պետք է լինի, որ չստացվի, որ անհավասար պայմաններ են, կամ ինչ-որ մեկին դու հովանավորչություն ես անում։,-ասաց նա։ Խմբակցության մեկ այլ անդամ էլ հայտնեց, որ Հայկ Մարությանին սկսել են դիմումներ ուղարկել ԶԼՄ-ներ, որոնք չեն իմացել անվարձահատույցի մասին ավագանու նախկին որոշումների մասին և հիմա իրենք էլ են պահանջում՝ «ինչու իրենք, մենք՝ ոչ » սկզբունքով։ Թե որ լրատվամիջոցներն են Երևանի քաղաքապետը, գոնե աղբյուրի փոխանցմամբ՝ չի հայտնել։ Փաստորեն, Հայկ Մարությանը դժգոհել է իր վրա ճնշումից։ Այս մասին հարցին ի պատասխան՝ ավագանու անդամն ասաց՝«դե իր վրա դա բան է․․ ու ինքն էլ ասաց՝ ու դուք հասկանո՞ւմ եք» ։

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am