«Մարտի 1-ին՝ ժամը 18.30-ին, երթ ենք անում Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան».-այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում օրեր առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Այսօր՝ փետրվարի 27-ին, Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակվեց մարտի 1-ի երթի մասին տեղեկատվություն, որտեղ նշվում էր, որ մարզպետն անձամբ է գլխավորելու Արարատի մարզից Երևան շարժվող երթը: Հայտարարությունն իր ֆեյսբուքյան էջում տարածեց նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Նմանատիպ հայտարարության՝ մարզի պաշտոնական կայքում տեղադրումը Հանրային ծառայությունների մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում է: Այն ասում է.«Հանրային ծառայության պաշտոնն արժանիքահեն, կարիերային առաջընթացով բնութագրվող, քաղաքական չեզոքություն և մասնագիտական գործունեություն պահանջող հաստիքային միավոր է, որը նախատեսված է պետական ծառայության առանձին տեսակների համար նախատեսված պաշտոնների անվանացանկով կամ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով»:
Ինչպես հայտնի է, մարտի 1-ի երթը կազմակերպում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և այն իր բովանդակությամբ քաղաքական միջոցառում է։ Նման միջոցառումների մասին չի կարող տեղեկատվություն հայտնվել պետական մարմինների պաշտոնական կայքերում, քանի որ իշխող քաղաքական ուժը և պետական մարմինները չեն կարող նույնականացվել, ու պետական միջոցները, այդ թվում նաև պաշտոնական կայքերը չեն կարող ծառայել իշխող ուժի նպատակներին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը