Գուցե նաեւ այս ամենից վախն է ստիպում նրան ճնշել եւ տարածքներից զրկել ԶԼՄ-ներին. Մարգարիտ Եսայան

<Գուցե նաեւ այս ամենից վախն է ստիպում նրան ճնշել եւ տարածքներից զրկել ԶԼՄ-ներին Երբ ընտրում էի լրագրությունը որպես մասնագիտություն, համոզված էի, որ աշխարհի ամենալավ, մարդասեր, ազնիվ, դեմոկրատ մասնագիտությունն է։ Երբ երեսուն տարի լրագրող էի աշխատում եւ ամեն օր հասարակությանը, մարդկանց տեղեկատվություն հաղորդելու պատիվն ու պատասխանատվությունն ունեի, համոզված էի՝ չկա ավելի օգտակար եւ կարեւոր գործ լրագրությունից բացի։Երբ պատիվ ունեցա յոթ տարի լինել մեր երկրի Ազգային Ժողովի պատգամավոր, նորից եւ կրկին համոզվեցի՝ լրագրողը ամենակարեւոր մարդ է մեր երկրում, լրագրությունը ամենասրբազան գործ է եւ արժանի հարգանքի, մեծարանքի եւ ուշադրության։ Ինքներդ էլ կվկայեք, որ ցանկացած իրավիճակում եղել եմ ձեր կողքին ու պաշտպանը։Հիմա, երբ անցուդարձին կողքից եմ նայում, կամ, գրեթե կողքից, դարձյալ համոզված եմ՝ լրագրությունն անկախ Հայաստանում կայացած արժեք է, կայացած ինստիտուտ, արժանի գուրգուրանքի, մեծարման եւ լուրջ վերաբերմունքի։ Ցավոք՝ այսօր տեղից արթնացողը, ձվից նոր դուրս եկածը, կամ՝ արդեն ծերացող աբիժնիկը քարեր է նետում լրագրողների, լրատվական համքարության ուղղությամբ, ոմանց թվում է, իրենք այդքան կան եւ ունեն իրավունք , ոմանց թվում է ունեն իրավունք լրագրողին եւ լրատվամիջոցին խելք սովորեցնելու, գնահատականներ տալ, հաթաթաներ, մատ թափ տալ եւ այլն։ Իսկ ոմանք էլ մտածում են, թե ունեն իրավունք քանդել լրատվամիջոցի տունը, լրագրողին թողնել առանց խմբագրատան։ Մի քանի բաներ կուտակված են, ուստի՝ հերթով։ Նախ՝ դուք այդքան չկաք եւ չեք լինելու, որ լրատվամիջոցներին փորձեք նեղել, ցանկացած լրատավամիջոցի, յուրաքանչյուրին, թողեք մարդիկ աշխատեն, նրանք են այս երկրի աղը/մեր բանակից հետո/։Երկրորդ՝ տեղեկացա, որ մի խումբ ԶԼՄ-ների աշխատանքային տարածքների վարձակալության կամ՝ այլ, պայմանագրերի ժամկետները լրանում են եւ արդեն սպառնալիքներ կան նրանց փողոցում թողնելու։Որպես ընտրված մարմիններ, պետական կառույցներ, դուք, պարոնայք , պարտավոր եք հոգալ ԶԼՄ-ների մասին, ոչ թե հոխորտաք, այլ՝ համատեղ, ընդունելի լուծումներ գտնեք։ Հաջորդը՝ պարզապես հանգիստ թողեք մեր երկրի չորրորդ եւ կարեւոր իշխանությունը, հանգիստ թողեք․․Դաշտը մի բաժանեք մերոնց եւ ձերոնց, ինչպես դա փորձեցիք անել քաղաքական դաշտի հետ, այս դեպքում չի ստացվի, որովհետեւ ազատ խոսքի հանդեպ ցանկացած ոտնձգություն, մուննաթ դատապարտված է ի սկզբանե, չի ստացվի, քանի որ լրագրողները հասարակության, մարդկանց իրավունքները պաշտպանելուց բացի կարող են եւ կպաշտպաանեն իրենց իսկ իրավունքները եւ դա կանեն հուժկու։ Եվ, վերջում, անցնող գրեթե մեկ տարվա ընթացքում որոշ ԶԼՄ-ներ եւ ԶԼՄ-ների, ազատ խոսքի պաշտպանությանը լծված որոշ ՀԿ-ներ լծվեցին իշխանափոխության գործին, դավաճանելով սեփական մասնագիտությանը տրված երդումը՝ երբեք չդառնալ կողմ եւ լինել անաչառ։ Ուստի,թույլ տվեք չասեմ այն ինչ այս դեպքերի մասին մտածում եմ։ Եվ, ամենավերջում՝ նախկինում լրագրող եւ խմբագիր աշխատած այսօրվա վարչապետը թերեւս շատ լավ հասկանում է, որ ԶԼՄ-ները եւ անկախ, անկողմնակալ, պրոֆեսիոնալ լրագրողները հզոր զենք են, դիպուկ զենք, համարձակ զենք եւ , գուցե նաեւ այս ամենից վախն է ստիպում նրան ճնշումներ գործել ԶԼՄ-ների, լրագրողների եւ խմբագրատների վրա, այս կամ այն իրական կամ հորինովի ձեւերով ու մեթոդներով, փորձելով լռեցնել ազատ խոսքը, վախեցնել, սպառնալ ազատ խոսքի մասնագետներին։ Այո, վախենում է, իսկ երկու վախը մի մահ է արդեն, սա ժողովուրդն է, ասել, իսկ ժողովուրդը իմաստուն է։ Ուստի, հարգելի լրագրողներ, պահեք մասնագիտության պատիվը, եւ անկախ ամեն ինչից, շարունակեք մնալ համարձակ, անկողնակալ, ճիշտ եւ ուժեղ, իմացեք դուք եք երկրի աղը եւ դիպուկ կրակող զենքը․․ Ձեր կողքին եմ եղել միշտ եւ հետայսու․․ Մարգարիտ Եսայան

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել Հայորդյաց տների սաներին «Նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակները նախընտրել են լռել». Ռոբերտ Ամստերդամ (Տեսանյութ) «Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին Երևի պուլտով ասել են՝ Արցախի նախագահներից մեկն էլ Երեւանում նստի. Քոչարյանը Փաշինյանի խոսքերի մասին Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը 14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում. Ռուբիո Արցախը հանձնել եք, հիմա ի՞նչն եք հանձնելու, որ չգնամ այդտեղ բնակվեմ. արցախցի կինը՝ Փաշինյանին Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters Իրանի ժողովուրդը ցույց տվեց, որ դժվարությունների հաղթահարման ուղին անցնում է ազգային համերաշխության միջով. Փեզեշքիան Իրանական կողմի հետ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցերն են քննարկվել Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am