«Պարգևատրումների նոր ալիքը կամ ինչպես է մաքրագրվում հերթական ապօրինությունը»

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ԱԼԻՔԸ ԿԱՄ ԻՆՉՊԵՍ Է ՄԱՔՐԱԳՐՎՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել պարգևատրումների վերաբերյալ որոշման նախագիծ։ Ի թիվս ինքնագործունեության այլ դրսևորումների՝ Կառավարությունն այս անգամ որոշել է սահմանել պարգևատրումների երկու նոր տեսակ․ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԸ ԿԱՄ ՓՈՐՁՆԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ ԲԱՑԱԿԱՅՈՂ ԱՇԽԱՏՈՂԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԿԱՄ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ Մի կողմ եմ թողնում այն, որ Կառավարությունը «հեծանիվ հորինելու» լիազորություն չունի, և ուզում եմ անդրադառնալ մի շարք վիճահարույց հարցադրումների․ 1. Ըստ նախագծի՝ փորձաշրջանը կամ փորձնակի աշխատանքները համակարգող քաղաքացիական ծառայողի պարգեվատրման չափը կազմում է պաշտոնային դրույքաչափի 15%-ը։ Գործող օրենսդրության համաձայն՝ առաջին անգամ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար նշանակվում է փորձաշրջան 6-12 ամիս ժամկետով։ Փորձաշրջանով նշանակված անձը փորձաշրջանն արդեն անցած կամ այլ աշխատակիցների համեմատությամբ որևէ այլ ծանրաբեռնվածություն կամ աշխատանքի ֆունկցիոնալ տարբերակում չունի, ինչն էլ տրամաբանորեն ենթադրում է, որ փորձաշրջանը ղեկավարելը կամ այլ կերպ կանոնակարգելը առնվազն պարգևատրում ստանալու համար հիմնվող արհեստական գործառույթ է։ Դիցուք պատկերացնենք, որ, օրինակ, նախարարության վարչության պետը, ով ստանում է 300.000 ՀՀ դրամ աշխատավարձ, 12 ամիս շարունակ «պետք է համակարգի» փորձաշրջան անցնող աշխատակցի գործունեությունը և դրա արդյունքում պետք է ստանա հավելյալ 540.000 ՀՀ դրամ․․․ոչինչ չանելու համար 540.000 ՀՀ դրամ։ 2. Ինչ վերաբերում է փորձնակներին (практикант), ապա պետք է նշեմ, որ սա ոչ այլ ինչ է, քան կոռուպցիոն մեխանիզմների հետագա զարգացման համար լուրջ հիմք, այն տրամաբանությամբ, որ այս կամ այն պաշտոնատար անձն ազատորեն կարող է ներգրավել մեծաթիվ փորձնակների՝ պարգևավճար ստանալու համար։ Գուշակեք, թե ովքեր են համակարգելու այդ պրակտիկանտներին, որոնք հիմնականում գոյություն են ունենալու թղթի վրա։ 3. Հիմա անդրադառնամ բացակայող աշխատողին փոխարինելու կամ թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պարտականությունները կատարելու ժամանակահատվածի համար պարգևավճարին։ Քաջածանոթ լինելով պետական համակարգում փոխարինման ինստիտուտի իրականացման մեխանիզմներին՝ ինչպես նաև դրանց իրավական կարգավորումներին, ուզում եմ նշել, որ փոխարինումն առավելապես ենթադրում է արարողակարգային որոշակի բնույթի գործողությունների կատարում, բայց ոչ երբեք լուրջ ծանրաբեռնվածություն, ինչն էլ պարգևատրման այս տեսակը դարձնում է ոչ նպատակային կամ չարդարացված։ Կասկածից վեր է, որ այս նախագիծը նոր իշխանության պարգևատրումների տխրահռչակ պրակտիկան լեգիտիմացնելու և հպարտ քաղաքացիների աչքերին թոզ փչելու միտում ունեցող հերթական օրենսդրական նախաձեռնությունն է։ Հ․Գ․ ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ աշխատակազմերում պարգևատրումների չափերը որոշվելու են վերջիններիս ղեկավարների կողմից և, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հատկապես վարչապետի աշխատակազմում կադրերն ընտրվում են բացառապես պրոֆեսիոնալիզմի և տքնաջանության սկզբունքով, կարելի է ենթադրել թե պարգևավճարների ինչ չափեր կարող են սահմանվել»:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am