«Որոշել էի այս թեմայով պաուզան ձգել, բայց չստացվեց». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««ՄՏԱՎՈՐԱԿԱՆ» ԵՎ «ՎԱԽ» ԲԱՌԵՐՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ Անկեղծ ասած` որոշել էի այս թեմայով Ստանիսլավսկու ասած` պաուզան ձգել, բայց չստացվեց։ Մշակույթի գոյություն ունեցող, կամ ` կիասագոյություն ունեցող նախարարությունը որոշել է միավորել մշակութային ՊՈԱԿ-ները։ Հիմնավորումների ողջ փաթեթին դեռ տեղյակ չեմ, սակայն եթե հիմնավորումներից մեկն այն է լինելու, որ «Կոմիտասի» անվան քառյակը Կոմիտասի թանգարան ինստիտուտին պիտի հանձնել, որովետև, ինչպես ասել է մշակույթի նախարարության ներկայիս պատասխանատուն` «դրանք իրար հարիր են», որը թարգմանաբար երևի նշանակում է` երկուսի անունն էլ Կոմիտաս է, այս փառահեղ տրամաբանությամբ շարժվելու դեպքում պետք է այդ երկյակին միավորեին նաև «Կոմիտասի» անվան կարի արտադրական միավորումը, եթե այդպիսին լիներ, կամ` որևէ փաբ, եթե մեկը որոշեր իր փաբի անունր դներ Կոմիտաս։ Բայց, խոսքս դեռ այս միավորումների մասին չէ, որի բովանդակությունը կհասկանանք, երբ նախագիծը կներկայացվի կառավարությանը, ու ոչ էլ խոսքս այն մասին է, որ պարզվում է` Սոս Սարգսյանը ժանր է։ Խոսքս էլի մեր մտավորականների, արվեստագետների մասին է, որոնք այս օրերին SOS ռեժիմով զանգահարում են ինձ ու խնդրում հայ մշակույթը կործանող քայլերի դեմ պայքարել։ Բայց, երբ ասում ես` համաձայն եմ, եկեք միասին տրամաբանական և հրապարակային քայլերի օրակարգ մշակենք ու հասկանանք` ի՞նչ ենք ուզում, և ինչի՞ց ենք սկսում ` անմիջապես անէանում են։ Փաստորեն, ոչինչ չի փոխվել ու ոչինչ չի փոխվում։ Մեր «հերոսական» մտավորականության զգալի մասը շարունակում է տարբեր փաբերում, տաբուրետկեքին փռված` բողոքել ու պատերի տակ նվնվալ, բայց երբ հրավիրում ես հրապարակային-բաց քննարկման, վախենում են գալ, որպեսզի մշակույթի նախարարության դեռևս գործող պատասխանատուները հանկարծ չիմանան, որ իրենք «պրոտեստ» են անում։ Բա էսպես ո՞ւր ենք գնալու և դուք ո՞ւր եք գնալու։ Ինձ համար մտավորական ու վախ հասկացությունները հականիշներ են։ Որովհետև չի կարող իրական արվեստագետն ու մտավորականը վախենալ հրապարակային խոսքից և քննարկումից։ Իսկ երբ երկրի մտավորականությունը, կամ զգալի մասը` համր է, էդ միջավայրում Սոս Սարգսյանը ժանր էլ կդառնա, «Կոմիտասի» քառյակն ու «Կոմիտասի» կարի ֆաբրիկան էլ իրար կմիանան, որովհետև, ինչպես արդեն ասվել է` «իրար հարիր են»։

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am