Զուրաբիշվիլին հանդիպել է Ալիևի հետ

Բաքվում մեկնարկել է Վրաստանի նախագահի երկօրյա պաշտոնական այցը: Օդանավակայանում Վրաստանի նախագահին դիմավորել են Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը, երկու երկրներում հավատարմագրված դեսպաններն ու ուղեկցել նրան նախագահի նստավայր: Ադրբեջանի «Զագուլբայի» նախագահական պալատում կայացել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական ընդունելությունը: Երկու երկրների առաջնորդների առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով: Կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության առաջնահերթությունները: Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ալիևը շնորհավորել է Զուրաբիշվիլիին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ կարևորելով ընտրություններից հետո կարճ ժամանակ անց այցելությունը Բաքու: «Դեմ առ դեմ հանդիպմանը մենք քննարկեցինք տարածաշրջանային հիմնախնդիրները, երկկողմ և բազմակողմ հարաբերությունները, և ևս մեկ անգամ տեսանք, որ յուրաքանչյուր հարցի շուրջ մեր տեսակետները համընկնում են: Վստահ եմ, որ այս այցը կարևոր քայլ կլինի մեր երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Ադրբեջանն ու Վրաստանը բարեկամ երկրներ են, և մենք միասին բազում հարցեր ենք լուծել: Մենք համատեղում ենք այնպիսի ծրագրեր, որոնք կարևոր են մեր երկրների և մայրցամաքի համար»,-հայտարարել է Իլհամ Ալիևը: Իր հերթին Վրաստանի նախագահը, կարևորելով երկկողմ հարաբերությունները,նշել է, որ տարածաշրջան իր առաջին այցը կատարել է բարեկամ երկիր: «Միասին վերադարձրեցինք մեր անկախությունը և վերջին տարիներին միատեսակ ողբերգություններ ունեցանք: Եվ այսօր մենք միատեսակ վերապրում ենք այն, ինչ նշանակում է գրավյալ տարածքներ, երբ ձեր երկրի տարածքային ամբողջականությունը դեռ չի վերականգնվել…չնայած այս ողբերգությանը, մենք կարողացանք ամրապնդել և զարգացնել մեր պետությունները, զարգացնել տնտեսությունը և շարունակել մեր ճանապարհը որպես անկախ երկրներ»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: Միաժամանակ Զուրաբիշվիլին մեսիջ է հղել Ադրբեջանին, որ բարեկամությունը՝ բարեկամություն, սակայն պատրաստ են լուրջ քայլել գործարկել երկու երկրների սահմանազատման հարցերում: «Մեր բարեկամությունից ելնելով` որոշել ենք ցուցմունքներ տալ սահմանագծման հանձնաժողովին, վերականգնել աշխատանքը և վերջապես հաստատել Վրաստանի և Ադրբեջանի համատեղ սահմանը: Դա պետք է լինի միավորման, այլ ոչ թե տարանջատման սահման»,-ասել է Վրաստանի նախագահը:

դիտվել է 259 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am