Դա խաղ է կրակի հետ. քաղաքապետարանը մեզ պարտք է. Մերուժան Տեր-Գուլանյան

Մամուլի հետ չի կարելի վերնագրերի լեզվով խոսել, դա խաղ է կրակի հետ։ Այս մասին այսօր Հայելի ակումբում ասաց «Անդին» գրական գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագրի խմբագրական խորհրդի նախագահ, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը՝ անդրադառնալով հնգօրյա ժամկետում Բուզանդի հասցեում գտնող տարածքը ազատելու մի շարք լրատվամիջոցներին ուղղված քաղաքապետարանի ծանուցմանը։ Ինչպես նշեց` Բյուզանդի 1/3 շենքը գեղեցիկ է միայն դրսից, իսկ ներսից քստմնելի ու անհասկանալի մի կառույց է։ Ավելին՝ տարիներ առաջ, երբ զբաղեցրել են իրենց հատկացված տարածքները, դրանք իսկական ավերակ են եղել, տարիների ընթացքում կարողացել են կարգի բերել ու աշխատել։ «Մենք տարածք չենք ստացել, այլ ստացել ենք հողամաս, հսկայական փող ծախսեցինք, որ աշխատատեղ դառնա: Ամեն հարկում կան «Ֆանտաստիկ» զուգարաններ, որոնք  Խորհրդային շրջանի հոտը լավ պահել են, բայց մենք դրանք  սանհանգույց սարքեցինք: Նախկին քաղաքապետերը՝ տեսնելով, թե որքան գումար ենք ծախսել, որոշեցին, որ տարածքն անհատույց ժամանակով տրամադրեն մեզ: Կարծում եմ, որ քաղաքապետարանը մեզ պարտք է, այս մեռյալ շենքը կենդանանում է մեզանով: Այս շենք գալիս մարդիկ, մտավորականներ, գրողներ, նկարիչներ գալիս են այս խմբագրությունների համար»,- շեշտեց Մերուժան Տեր-Գուլանյանը։ Նա քաղաքապետարանին հորդորեց մամուլի հետ այդ տոնով չխոսել. «Դա խաղ է կրակի հետ։ Այն որոշումը, որն ուղարկել են մեզ, չափազանց անհարգալից վերաբերմունք է մամուլի նկատմամբ։ Երբեք մամուլի հանդեպ այսպիսի վերաբերմունք չեմ տեսել, ինչպես այս վերջնագրում։ Չի կարելի մամուլի հետ վերջնագրի լեզվով խոսել։ Մամուլի հետ պետք է հարգանքով լինել։ Թող գան տեսնեն ինչից ինչի է վերածվել այս շենք»։

դիտվել է 190 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am