«Իրանի շուրջ վերջին իրադարձությունները մտահոգում են նաև Հայաստանին». Նիկոլ Փաշինյանը՝ պատժամիջոցների մասին

Հայաստանը հետևում է Իրանի շուրջ ծավալվող բոլոր իրադարձություններին, քանի որ այդ երկիրը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է:  Իրան այցին ընդառաջ IRNA գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանն ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում: Նա հիշեցրել է, որ Հայաստանն առաջին երկրներից մեկն էր, որ 2015թ. ողջունեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը, քանի որ Հայաստանը ղեկավարվել է այն տեսլականով, թե ինչպիսի հնարավորություններ են բացվում տարածաշրջանային կայունության և համագործակցության առումով: «Իրանը Հայաստանի կարևոր գործընկերն է: Մենք հետևում ենք Իրանի շուրջ ծավալվող բոլոր իրադարձություններին: Բնականաբար, Իրանի շուրջ վերջին իրադարձությունները մտահոգում են նաև մեզ: Այս պայմաններում Հայաստանը շարունակում է կոորդինացված աշխատել, վարել բաց երկխոսություն և իրանական կողմի, և գործընթացում ներգրավված մյուս կողմերի հետ: Մենք հստակ ներկայացնում ենք մեզ անհանգստացնող խնդիրները, մեր մտահոգությունները և մեր դիրքորոշումը: Մենք համոզված ենք, որ Հայաստանի կառուցողական դիրքորոշումը կարող է դրական գործոն լինել խնդիրների լուծման որոշումների որոնման հարցում»,- ասել է Փաշինյանը:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am